Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարգևներ Երևանի քաղաքապետից՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Թատրոնի միջազգային օրվա առթիվ, Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ներդրած ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման համար Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանին, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Մարիետա Նազարյանին և Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Մաղալյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով:
Թատրոնի միջազգային օրվա առթիվ Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման համար Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի դերասանուհի Վարդուհի Ռուշանյանը, Երգի պետական թատրոնի արտաքին կապերի պատասխանատու, երգահան Անիտա Հախվերդյանը, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր նկարիչ Անտոն Քեշիշյանը և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանն էլ պարգևատրվել են «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» մեդալով:
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը, Երևանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Էվա Խաչատրյանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկայացումներ վարող ռեժիսոր Անժետա Պոտոսյանը, Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասան Մարատ Խաչատրյանը, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասան Սամսոն Մովսեսյանը և Երևանի Մհեր Մկրտչյանի արտիստական թատրոնի դերասան Սարգիս Վարդևանյանն էլ Թատրոնի միջազգային օրվա առթիվ, Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ունեցած ձեռքբերումների և անձնվեր աշխատանքի համար արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի:
Շնորհավորելով Թատրոնի միջազգային օրվա առթիվ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը թատերարվեստի գործիչներին մաղթել է քաջառողջություն, երջանկություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ ու երկար տարիների բեղմնավոր գործունեություն:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նեթանյահուի արկածախնդրությունն արդեն իսկ Ամերիկային արժեցել է 100 միլիարդ դոլարի ուղղակի վնաս․ Իրանի ԱԳ նախարար Իսրայելի ՊԲ-ն ոչնչացրել է «Հըզբոլլահ»-ի ավելի քան 40 թիրախ Փաշինյանն ինքնամոռաց արդարացնում է Ստեփանակերտի եկեղեցիների քանդումը Միլլի մեջլիսը դադարեցնում է իր մասնակցությունը ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեին Ծառուկյանը RAF մրցաշարում կմրցի UFC-ի նախկին չեմպիոնի հետ Եվրախորհրդարանի բանաձևը պահանջում է հայ գերիների անհապաղ ազատ արձակում Ի՞նչ են քննարկել Անվտանգության խորհրդումՎատ լուր՝ Wildberries-ից և OZON-ից օգտվողների համարՀրդեհ՝ Բենիամին գյուղումԵՄ-ն մեղադրում է ՌԴ-ին ՀՀ ընտրություններին միջամտելու հարցում, և հայտնում Երևանի հետ մերձեցման մասին Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սրտի զարկաչափիչ «Սոցիալական հետազոտությունների փորձագիտական ինստիտուտի փորձագետներ. Հայաստանը կարող է գնալ արտաքին մանիպուլյացիաների ճանապարհով»«Փաշինյանը ընտրություններից առաջ հույսը դնում է ԵՄ-ի վրա, իսկ Բրյուսելն արդեն իսկ իր պայմաններն է սահմանել, ինչո՞վ է Հայաստանը վճարելու»Բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 23 երթուղու ավտոբուսն ու «Chevrolet»-ը Շավարշ Նահապետյանը հաղթել է Եվրոպայի ձյուդոյի գավաթի խաղարկության եզրափակչում․ Հայկ Դարբինյանը նվաճել է արծաթե մեդալ «Իրանը մահու չափ ցանկանում է գործարք կնքել»․ Թրամփ Ուժեղ պետություն՝ ուժեղ դիվանագիտությամբ, ոչ թե կախվածություններով Սևանա լճի մակարդակը 16 սմ-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից Կենդանաբանական այգուց «փախած զեբրը» զոլերով ներկված ավանակ էրԱրժանապատիվ ծերություն՝ խոստում, որը չի իրականանում Տեղի ունեցան Եվրոպայի և Կոնֆերենցիայի լիգաների կիսաեզրափակիչ առաջին հանդիպումներըԱնկում տարադրամի շուկայումՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինիՀնարավոր է կարկուտԱշխատավորների համերաշխության, գարնան և աշխատանքի միջազգային օր. պատմության այս օրը (01 մայիս)Մալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին Կենդանաբանական այգուց զեբրը դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում 21 ժամ ջուր չի լինիԻշխանությունը վհուկների որս է իրականացնում Երևանի շարքային բնակիչների շրջանում․ «Հրապարակ» Օձերն ու կարիճները՝ մերժված հայցի մեջ. «Ժողովուրդ» Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում Հայաստանի դեմ. «Հրապարակ» Գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. «Ժողովուրդ» Եվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով 100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. ՓաշինյանՄակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում Ալվարեսը Չեմպիոնների լիգայում գերազանցել է Մեսսիի ռեկորդը Գերմանիայից ԱՄՆ զինվորականների դուրսբերումը կարող է ձախողել Tomahawk hրթիռների տեղակայման պլանը. PoliticoChanel-ը գլխավորել է ամենապահանջված «ամենաթեժ» բրենդերի վարկանիշը Մխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ը Թրամփը տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը՝ «Թրամփի նեղուց» գրառմամբ Քրիս Ջենները հերքել է «դեմքի անհաջող լիֆթինգի» մասին լուրերը և հայտարարել, որ լիովին գոհ է արդյունքից ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել hիպերձայնային զենք. Bloomberg ԱՄՆ-ը շուտով որոշում կկայացնի Գերմանիայում զnրակազմի կրճատման վերաբերյալ. Թրամփ«Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում ՀՀ-ն վատթարացրել է դիրքերը՝ 34-ից հայտնվելով 50-րդ տեղում Մայիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը բացվելու է ժամը 11:00-ին Ուկրաինան առաջարկում է երկարաժամկետ հրադադար. Զելենսկին արձագանքել է Պուտինի առաջարկին Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները Գոռ Դավթյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Եվրախորհրդարանը Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Ամենադիտված