Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մայրիկիս ասեք, որ սիրում եմ իրեն». դասարանի բոլոր աշակերտները հրդեհի զոհ են դարձել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում անհետ կորածների թվում են Կեմերովոյի մարզի Տրեշևսկի փոքր գյուղից 8 երեխա, որոնք սովորում էին 5-րդ դասարանում, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Կիրակի օրը նրանք դասղեկի հետ էքսկուրսիա էին գնացել մարզկենտրոն. այդկերպ մանկավարժներն ու ծնողները որոշել էին շնորհավորել նրանց գարնանային արձակուրդների կապակցությամբ։ Սակայն ուղևորությունն իսկական մղձավանջի է վերածվել։

Երեկոյան տեղի ժամանակով ժամը 5-ի մոտակայքում երեխաները սկսել են զանգահարել հարազատներին և ասել, որ նրանք գտնվում են այրվող կինոթատրոնում, շնչահեղձ են լինում և չեն կարողանում դուրս գալ։ Ինչպես պարզվել է, նրանք գնացել էին «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում գտնվող կինոթատրոն՝ մուլտֆիլմ դիտելու։

Հրդեհի բռնկման պահին կինոթատրոնի հիմնական ելքերը արգելափակվել էին կրակով, և երեխաները լացելով ասում էին, որ չեն կարողանում դուրս գալ. նրանք հրաժեշտ էին տալիս հարազատներին։ Մինչև այս պահը նրանց ճակատագրերը պարզ չեն։

«16:11–ին, հրդեհի բռնկումից հետո, կինոթատրոնից զանգահարեց զարմիկս` Վիկան։ Նա ասաց, որ ամբողջն այրվում է, կինոթատրոնի դռներն արգելափակվել են։ Չեմ կարողանում դուրս գալ, շնչել չեմ կարող։ Ես նրան ասում եմ. «Վիկա, հանի՛ր ամեն ինչ, շնչի հագուստի մեջ»։ Նա ասում է. «Մայրիկին փոխանցի՛ր, որ ես նրան սիրում եմ։ Փոխանցիր բոլորին, որ ես նրանց սիրում եմ» և դրանից հետո անջատվեց կապը»,-պատմում է Եվգենյա Հովհաննիսյանը։

Սոցցանցերում տարածվել է աղջիկներից մեկի նամակագրությունն ընկերների հետ. «Մենք այրվում ենք։ Գուցե էլ չհանդիպենք»,-հասցրել է գրել Մաշան։

Կազանից 11-ամյա Մայան, որը նույնպես հայտնվել էր հրդեհի ծուղակում, սոցցանցի իր էջում գրել է «Սա վերջն է»։ Դպրոցականի անունը դեռ անհետ կորածների ցուցակում է։

Շենքում չի միացել հակահրդեհային համակարգը, և ներսում գտնվող մարդիկ իմացել են արտակարգ իրավիճակի մասին, երբ էվակուացիայի ժամանակ գրեթե չի մնացել։ Բացի այդ, հրդեհի էպիկենտրոնում հայտնված կինոթատրոնի դռները արգելափակվել էին և մարդիկ չէին կարողանում դուրս գալ։

Տրեշևսկի գյուղի 5-րդ «Ա» դասարանի դասղեկը կարողացել է փրկվել։ Նա հրդեհի պահին կինոթատրոնի դահլիճում չի եղել, այլ շրջել է առևտրի կենտրոնով։

Վերջին տվյալների համաձայն` Կեմերովոյի առևտրի կենտրոնում բռնկած հրդեհի հետևանքով անհետ կորածների թիվը հասնում է 70-ի։ Այլ տվյալների համաձայն` 53 մարդ է զոհվել։

OpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿոտայքի մարզում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Նրա մոտ ամեն ինչ հիանալի կդասավորվի․ «Կրասնոդարի» գլխավոր մարզիչը՝ Սպերցյանի մասին Ջուր չի լինելու մինչեւ 23:00-ն Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` օգոստոսի հաշվետվությունը Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին ԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Հեղուկ գազն ու բենզինը գնալով թանկանում են, մինչ ո՞ւր կհասնի գնաճը Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Իրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Պարսից ծոցի երկրների հետ այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով. Էսմայիլ Բաղայի Ծանոթ ու միարժամանակ անհայտ … սմոքինգ«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ջրի օգտագործումից․ ՀՀ առողջապահության նախարարություն Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը «Երևանի համար ոչ բոլոր հայերն են «յուրային». Երևանը վերանայում է Սփյուռքի հետ հարաբերությունները»Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում Արարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 14-ի 08։00-ի դրությամբ Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը «Երևանը գնում է «Թրամփի երթուղով», իսկ Ադրբեջանը վերահսկողություն է հաստատում «էներգետիկ անջատիչի» նկատմամբ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ. ԻՀՊԿ ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով Թրամփը հայտարարել է, թե ով կզբաղեցնի Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը «Յուվենտուսը» վերջին րոպեին գոլ ընդունեց «Սասուոլոնից» և առաջին պարտությունը կրեց առաջնությունում Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե Հովհաննիսյան Ադրիանուպոլիսում Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է խաղաղության պայմանագիր․ պատմության այս օրը (սեպտեմբերի 14)ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN Սիրիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի գների կտրուկ աճի պատճառով
Ամենադիտված