Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահա թե ինչպես են հայուհիները մարմնավաճառությամբ զբաղվում Դուբայում. գաղտնի նկարահանում

ՎԻԴԵՈ

Այս լուսանկարում պատկերված մարդը` Ասադը, հայ կավատների պարագլուխն է Դուբայում:

2005թ. փետրվարի 8-ին, գիշերվա ժամը 3-ին, երբ վերջացավ «Հայաթ Ռիջենսի» հյուրանոցի առաջին հարկում գտնվող «Premiere» դիսկոտեկի հերթական երեկոն, մենք նախասրահում սպասում էինք, որպեսզի գաղտնի նկարենք Ասադին եւ նրա ընկերներին: Սակայն, նրանք դուրս չեկան հյուրանոցից: Այդ օրը սեքս-բիզնեսի «ղեկավար անձնակազմի» մի քանի ներկայացուցիչներ դիսկոտեկից հետո սրճարանում ինչ-որ բան էին քննարկում: Մեր բոլոր ջանքերը ` որեւէ բան պարզելու, արդյունք չտվեցին: Արդեն ժամը չորսն էր, երբ անվտանգության աշխատակիցները մեզ դուրս հրավիրեցին նախասրահից, այնուհետեւ` հյուրանոցի մուտքի մոտից: Նախկինում Ասադին մի քանի անգամ հանդիպել էինք դիսկոտեկի ներսում: Բայց այնտեղ հնարավոր չէ նույնիսկ գաղտնի նկարահանում կատարել, որովհետեւ անվտանգության աշխատակիցները մուտքի մոտ յուրաքանչյուր այցելուի ոտքից գլուխ ստուգում են հատուկ սարքավորումներով: Մի քանի օր անց մեզ հաջողվեց հայ կանանցից մեկի պայուսակի մեջ անցկացնել փոքր չափերի մեր տեսախցիկը, սակայն Ասադն այդ օրը չեկավ դիսկոտեկ: 

Ասադին ճանաչում են Դուբայի ոչ միայն բոլոր հայ կավատները, այլեւ բոլոր հայ մարմնավաճառները: «Հայաթ Ռիջենսիի» դիսկոտեկում հայ կանայք հերթով մոտենում էին նրան եւ մի քանի բառ փոխանակում: Եթե Ասադը չէր առաջարկում նստել, նրանք շատ արագ հեռանում էին: Սովորաբար, եթե որեւէ աղջկա Ասադն առաջարկում է նստել իր հետ, նշանակում է կամ ուզում է այդ աղջկա հետ գիշերն անցկացնել, կամ էլ իր հետ եկածներին է ներկայացնում նրան: 

Ասադը Սիրիայից է: Ամենայն հավանականությամբ, նա իր հայրենիքում ունի հայ հարեւաններ կամ ընկերներ, որովհետեւ որոշ չափով տիրապետում է արեւմտահայերենին: Նա է լուծում հայ կանանց վիզաների հարցը եւ, միաժամանակ, նրանց անվտանգության երաշխավորն է: Հենց նրա միջոցով են հայ կավատները կանանց տանում Արաբական Միացյալ էմիրություններ: Նա կապող օղակ է հայ կավատների, Միացյալ էմիրությունների միգրացիոն ծառայության եւ ոստիկանության միջեւ: Եթե հայերը որեւէ խնդիր են ունենում, այդ մասին առաջին հերթին իմանում է Ասադը: Կավատները հենց նրան են զանգում, երբ կանանցից որեւէ մեկը վիզայի հետ կապված խնդիր է ունենում կամ հայտնվում է ոստիկանությունում: 

Ասադի եղբայրը` Ալին, նույնպես ներգրավված է մարմնավաճառության բիզնեսում: Նա զբաղվում է ռուս կանանց «ներկրմամբ»: Ռուսներից ոմանք երբեմն Ասադի միջոցով հայտնվում են հայ կավատների մոտ: Օրինակ` փետրվարին էջմիածնեցի Անոյի ( Անահիտ) մոտ հայտնվեց 16-ամյա մի ռուս աղջնակ` սիբիրցի Օլգան: Օլգայի համար, ինչպես պատմեց Անոյի խմբում գտնվող հայ կանանցից մեկը, կավատը Ասադին վճարել է վեց հազար դոլար: Անչափահաս աղջիկները Դուբայում ավելի թանկ են: Օլգային մենք հանդիպեցինք Անոյի վարձակալած բնակարանում: Այս բնակարանը գտնվում է շենքի երկրորդ հարկում, իսկ Անոն ապրում է մի հարկ վերեւ: Օլգայի ձեռքերին բազմաթիվ սպիեր կային. դրանք երակները կտրելու փորձի հետքեր էին: Նա այդ մասին չի խոսում: Թե ինչպես է Օլգան հայտնվել Դուբայում, այդպես էլ չկարողացանք պարզել: Ամենայն հավանականությամբ, նրան այստեղ է բերել Ասադի եղբայր Ալին: 

  Ամինը 

Ասադի մենեջերը` սեւամորթ Ամինը, ցերեկվա ժամերին այցելում է հայ կավատներին եւ հավաքում փողերը: Նա մարմնավաճառ հայ կանանց սեփական խմբերն ունի, որոնց անձամբ է վերահսկում: Մենք երկու անգամ հայ կավատ Անուշի տան մոտ հետեւում էինք Ամինին՝ նկարելու համար, սակայն այդպես էլ չհաջողեցինք: Երկու անգամ էլ նույն ժամին՝ 15.00-ին, նա մտավ Անուշի բնակարան եւ ուղիղ կես ժամ անց դուրս եկավ այնտեղից: Երկու անգամ էլ տարբեր մեքենաներով էր: 

  Ալին կամ պատժիչ խումբը 

Հայ կավատները անհնազանդ մարմնավաճառներին պատժելու յուրահատուկ մեթոդ ունեն: «Կա մի արաբ, որի ծառայություններից օգտվում են բոլոր հայ բոսերը: Նրա անունը Ալի է, մականունը` «Պապա տյուլպան»: Կանայք նրան նաեւ «Պոչիկ Ալի» են ասում: «Նա երկար մազեր ունի եւ պոչ է կապում»,-պատմում է կավատ Նելլիի (Հայաստանում հայտնի է «Սվերդլովի Նելլի» մականունով) աղջիկներից երեւանցի Անուշը, որը Դուբայում արդեն երկու տարի մարմնավաճառությամբ է զբաղվում: 

«Բոսը զանգում է Ալիին, նա գալիս է եւ աղջիկներին տանում է Սահարա անապատ, մի քանի հոգով բռնաբարում են, ծեծում եւ ետ բերում: Մեր Շուշանը որ փախավ տնից, բռնեցին ու տարան: Ահավոր վիճակում էր, որ եկավ: Մի քանի օր խելքի չէր գալիս»,-պատմում է մեկ այլ կավատի` «չաղ» Նելլիի աղջիկներից մեկը` Անին: 

Բոլոր հայ աղջիկները սարսափում են Ալիից: «Մի անգամ մեր աղջիկներից մեկին էլ տարան անապատ: Էդ աղջիկը ասաց, որ վրեժ պիտի լուծի: Հաջորդ օրը նա գնաց ոստիկանություն եւ ասաց, որ իրեն բռնաբարել ու ծեծել են: «Police»-ը բռնեց Ահմեդին, Ալիին եւ Օմարին, եւ նրանք երկու ամիս բանտում մնացին»,-ասում է մասիսցի Արմինեն: 

Հայ կանանց մի մասը, որոշ ժամանակ կավատների վերահսկողությամբ աշխատելուց եւ նրանց ունեցած պարտքերը վերադարձնելուց հետո, առանձնանում են եւ ինքնուրույն աշխատում: Անուշը, որին հիշատակեցինք վերեւում, ներկայում ինքնուրույն է աշխատում եւ ապրում է մի ռուս աղջկա հետ: Նա ունի իր մշտական հաճախորդները եւ հանգիստ է: Հաճախորդներից մեկը Անուշի համար աշխատանքային վիզա է ուղարկել Երեւան, եւ նա այլեւս որեւէ խնդիր չունի սահմանն անցնելիս, թեեւ դեռ քսանչորս տարեկան է: 

Անուշի նախկին բոսը` Նելլին, հիմա Երեւանում է: Նելլիի որդին` Դավիթը, եւ հարսը` Գայանեն, նույնպես Դուբայում են: Այս ընտանիքի բոլոր անդամները հայտնի կավատներ են: Գայանեն կավատության համար 1990-ականներին Հայաստանում մի անգամ ազատազրկվել է:

Բժիշկ Տիգրանը 

Նախորդ հոդվածներից մեկում արդեն պատմել ենք հայ մարմնավաճառներին սպասարկող բժշկի` Տիգրան Մելիքյանի մասին: Սիրիահայ Տիգրանը կրթությունը ստացել է Երեւանում: Ավարտելուց հետո մինչեւ 1999 թվականը աշխատել է Երեւանի 8-րդ հիվանդանոցում: Հնարավոր է, որ Տիգրանն ու Ասադը Սիրիայից են ճանաչում միմյանց: 

Դուբայի բոլոր հայ կավատները, ինչպես նաեւ մարմնավաճառները, ճանաչում են Տիգրանին: Տիգրանը գրեթե կապ չունի Դուբայի հայ համայնքի հետ: Մեր զրույցի ժամանակ նա ասաց, որ չի շփվում տեղի հայերի հետ: Տիգրանը, հավանաբար, միակ մարդն է, որը կարող է ասել, թե քանի հայ մարմնավաճառ կա Դուբայում: Նա ամբողջ օրը վազքի մեջ է. չի հասցնում սպասարկել աղջիկներին: Հայ մարմնավճառներից մեկն ասաց, որ Տիգրանը ամիսը մեկ անգամ պարտադիր սրսկում է իրենց: 

«Մեզ ասում է` սպիդի դեմ է»,-պատմում է հրազդանցի Դիանան: Նա իսկապես հավատում է, որ իրեն սպիդի դեմ են սրսկում: Երբ ասացինք, որ նման դեղ չկա, զարմացավ. «Բա ի՞նչ են մեզ սրսկում»: 

Ի դեպ, սրսկման օրը աղջիկներն աշխատանքի չեն գնում. բժիշկը խստիվ արգելել է այդ օրը սեքսով զբաղվել: 

Փետրվարի սկզբին ՀՀ գլխավոր դատախազության երեք աշխատակից Դուբայում էին: Մեր նախորդ այցելության ժամանակ էլ նրանք այնտեղ էին: 

Այդ մասին մեզ տեղեկացրին հայ մարմնավաճառները: 

Առաջին անգամ դատախազության աշխատակիցները այցելել էին նաեւ «Սայկլոն» դիսկոտեկ: Սակայն սա արդեն այլ պատմություն է:

Դուբայի սեքս-բիզնեսի հայկական ցանցի սխեման 

 

Նյութի աղբյուրը՝ http://hetq.am/arm/print/8940/

Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Եմենի կառավարությունում հայտարարել են, որ հութիների դեմ պայքարում ԱՄՆ-ի օգնության կարիքն ունեն Տեսանյութում երևացող անձը որոնվում է Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում Նորվեգիան 2027 թվականին 9 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կրթահամալիր կկառուցվի Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խnւզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր Ղազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Իմ հաջորդ մենամարտը լինելու է տիտղոսային. Ծառուկյանը հայտարարել է, թե երբ է ծրագրում չեմպիոնական մենամարտ անցկացնել UFC-ում «ՆԱՏՕ-ի «մատը խառն է» Հայաստանի «դատարկագլուխ» ողջույնի հարցում»Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է հարթեն խաղաղ գոյակցության ուղին. Սի Ծինփին Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Ահա և Ռուսաստանից հեռանալու արդյունքը. Մեր վերջն է». Հայաստանում ալեկոծություն է կապված Փաշինյանին ուղղված Բաքվի պահանջների հետՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համար Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Քաղաքագետ. «Հայաստանը հետևում է Ուկրաինայի ճանապարհին»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»«Սահմանին ոչ ոք չի հարցնի, թե ինչո՞ւ եք եկել այստեղ»․ Ինչպես են Վրաստանն ու Հայաստանը պատրաստվում Ռուսաստանում հնարավոր մոբիլիզացիայինԱրագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Լարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս –արևելյան հատվածում․ պատմության այս օրը (սեպտեմբեր 24)Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե Հովհաննիսյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»
Ամենադիտված