Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս կնոջ ինտիմ հատվածներում սարսափելի պզուկներ էին առաջացել. Տեսեք, թե ինչն էր դրա պատճառը և խուսափեք այդ անելուց

ՎԻԴԵՈ

Կարծում եմ, որ անիվ չեմ հայտնագործի` խոսելով կնոջ ինտիմ հիգիենայի մասին,քանզի դրա մասին բոլորս տեղեկություններ ենք ստանւմ դեռ մանկուց`լսելով մայրիկից,տատից,կիսվելով ընկերուհիների հետ կամ կարդալով որոշ գրականություն: Հաճախ այդ տեղեկությունները չհիմնավորված են լինում, չհիշվող, երբեմն նաև իրարամերժ,իսկ դրանց հետևողական կիրառումը առավել քան թերի է լինում, որը հաճախ նախադրյալ է հանդիսանում միզասեռական համակարգում բորբոքային հիվանդությունների առաջացման հարցում: Ուստի ցանկանում եմ մեկ անգամ ևս հիշեցնել, ինչու չէ նաև տեղեկացնել կնոջ ինտիմ հիգիենայի հիմնական դրութները:

Նախ, մի քիչ նրա մասին,թե ինչ է ինտիմ հիգիենան,  և ինչու է այն կարևոր: Ինչպես յուրաքանչյուր օրգան-համակարգում, այնպես էլ սեռական համակարգում գոյություն ունեն որոշակի պաշտպանիչ մեխանիզմներ,որոնց անխափան աշխատանքը ապահովում է տվյալ համակարգի առողջ գործնեությունը:Ինտիմ հիգիենան` բոլոր այն միջոցառումների համակարգն է, որն ուղղված է պաշտպանելու  ինտիմ գոտու պաշտպանիչ մեխանիզմները,ինչպես նաև ավելի կոփելու այն:Այդ պաշտպաններն են բնության կողմից տրված արտաքին սեռական օրգանների մազածածկույթը, քրտնա- և ճարպագեղձերը,հեշտոցի թթու միջավայրը իր լակտոբակտերաներով` Դոդերլեյնի ցուպիկներով: Նորմայում կնոջ հեշտոցում թթու միջավայր է,որն ապահովում են լակտոբակտերիաները, որոնց աճի համար էլ պարտադիր պայման է ախտածին միկրոբների բացակայությունը ,պայմանական միկրոբների քիչ քանակը և կնոջ էստրոգենային բավարար հագեցվածությունը: Հասկանալի է դառնում,որ ինտիմ գոտին առավել խոցելի է նախաարբունքային (մինչսեռահասւն) շրջանում,երբ դեռևս չկա բավարար էստրոգենային հագեցվածությունը,կլիմակտերիկ շրջանում,երբ արդեն էստրոգենների պակաս է դիտվում, հղիության ժամանակ,երբ առկա է հորմոնալ համակարգի վերակառուցում և տարբեր ծագման հորմոնալ խախտումների ժամանակ:

Այժմ անդրադառնանք ինտիմ հիգիենայի հիմնական դրույթներին:
1.    Ինտիմ գոտին լվանալ ոչ շատ տաք ջրով, մաքուր ձեռքերով` չօգտագործելով օճառ, սպունգ օրը մեկ- երկու անգամ: Ձեռքի և ջրի շթի ուղղությունը պետք է լինի առջևից դեպի հետ: Կնոջ ինտիմ գոտում իրար հարակից են միզային, սեռական և աղիքային համակարգերը, յուրաքանչյուրում առկա են միկրոբներ,որոնք չեն վնասում, նույնիսկ օգնում են տվյալ ուղղու նորմալ գործունեությանը,սակայն երբ ներթափանցում են այլ համակարգեր` առաջացնում են ախտահարում: Ամենամաքուրը, ամենաքիչ միկրոբներովը, միզուկն է,հետո` հեշտոցը,այնուհետև` հետանցքը, ուստի լվանալով վերը նշված ուղղությամբ` կանխվում է հետանցքից  դեպի հեշտոց և միզուկ միկրոբների ներթափանցումը:Լվանալուց հետո չորացնել ոչ թե սրբելով, այլ թեթև հպումներով` չվնասելու համար ինտիմ նուրբ գոտին:Կարելի է չորացնել մաքուր, փափուկ և միայն անհատական օգտագործման սրբիչով կամ ուղղակի զուգարանի թղթով:Դաշտանի օրերին նախընտրելի է ավելի հաճախակի լվանալ,սակայն խուսափել լոգանքից, լողավազանում լողալուց, ցանկալի է միայն ցնցուղ ընդունել:
2.    Բնական կարիքները հոգալուց հետո զուգարանի թղթի ուղղությունը կրկին պետք է լինի առջևից հետ: Նախընտրելի է կղելուց հետո լվացվել գոլ ջրով:Մուսուլմանական աշխարհը ավելի առաջադեմ է այդ հարցում, նրանք օգտագործում են միայն ջուր,ընդորում սառը, որը նաև կանխարգելում ու պարտադիր է ուղիղ աղու հեմոռոյի դեպքում:Ամերիկյան գրականության մեջ խորհուրդ են տալիս կղելուց առաջ և հետո հետանցքը պատել նարդոսի (лаванда )յուղով,հեշտացնելու համար  կղման ակտը և հետանցքի միկրովնասումները կղման ժամանակ:
3.    Ներլվացումներ կատարեք միայն բժշկի ցուցումներով :Հիշեք- ներլվացումը միջոց չէ անցանկալի հղիությունից պաշտպանվելու համար,ինչպես  շատերը կարծում են,քանի որ դրա ժամանակ հեռացվում են նաև հեշտոցի համար կարևոր լակտոբակտերաները և փոփոխվում է միջավայրի ph-ը: 
4.    Դաշտանի օրերին միջադիրնեը հաճախակի փոխեք`4-6 անգամ: Ցանկալի է խուսափել  տամպոնների օգտագործումից, քանզի դրանց մեջ կուտակվող արյունը բարենպաստ միջավայր է ախտածին միկրոբների բազմացման համար,քիչ չեն դրանց օգտագործման ժամանակ դիտվող տոքսիկ շոկերը: Եթե անխուսափելի է օգտագործումը,ապա փոխեք դրանք ամեն 2 ժամը մեկ:
5.    Ամենօրյա միջադիրների օգտագործմամբ մի տարվեք: Նրանք չեն թողնում օդի ազատ փոխանակությանը` առաջացնելով այսպես կոչված < ջերմոցային էֆեկտ>-տաք և խոնավ, հաճախ են որպես հետևանք դիտվում կանդիդոզը, բակտերալ վագինոզը: Ցանկալի է օգտագործել նախա-, հետդաշտանային շրջանում, և երբ մոմիկներ են օգտագործվում:
6.    Կրեք մարմինը ոչ կիպ գրկող բնական մանրաթելերից պատրաստված ներքնաշորեր: Սինթետիկները, թեև հաճախ ավելի գեղեցիկ են,նույն մեխանիզմով,ինչ ամենօրյա միջադիրները վնասում են: Նույնը վերաբերում է նաև ստրինգներին,որոնք նաև մեխանիկորեն նպաստում են հետանղքից դեպի միզուկ և հեշտոց միկրոբների ներթափանցմանը: Այո, գեղեցկությունը հաճախ զոհեր է պահանջում,սակայն փոքր և խելամիտ,ուստի կրեք ոչ ամեն օր և կարճատև:
7.    Սեռական հարաբերությունից հետո դատարկեք միզապարկը: Այսպես դուք կկանխեք հարաբերության ժամանակ հեշտոցից և հետանցքից միկրոբների ներթափանցումը միզուկ,քանի որ միզելու ժամանակ մեխանիկորեն կհեռացվենք դրանք:
8.    Դաշտանի ժամանակ խուսափեք սեռական հարաբերություններից: Այդ օրերին մեծանում է սեռական օրգանների ախտահարման վտանգը:
9.    Ինտիմ գելերի օգտագործման դեպքում հաշվի առեք, որ  դրանց մեջ մտնող հոտավետ նյութերը, գունանյութերը և նույնիսկ բուսական բաղադրիչները կարող են ալերգիայի, ալերգիկ վուլվովագինիտի  առաջացման պատճառ հանդիսանալ:
10.     Ինտիմ գոտում դիտվող դիսկոմֆորտի դեպքում անհապաղ դիմեք մասնագետի` առաջացնող պատճառը վաղ հայտնաբերելու և համապատասխան բուժում ստանալու համար: Դիսկոմֆորտ ասելով հաշվի են առնվում`քոր, այրոց,ցավ, ցանավորում, յուրահատուկ տհաճ հոտով արտադրություն կամ դաշտանից դուրս արյունային արտադրություն ինտիմ գոտում,ցավեր որովայնի ստորին շրջանում, գուկատեղում և այլն:                

Իրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանըԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներում Բացահայտվել է Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկելով վնաuելու դեպքը․ 41-ամյա տղամարդը ձերբակալվել էԵՄ-ն պատրաստ է մինչև վերջ աջակցել Ուկրաինային՝ նույնիսկ սեփական շահերի հաշվին. Սլովակիայի վարչապետԲուրգերներ՝ սև խավիարի փոխարեն. ինչու են տեխնոլոգիական միլիարդատերերը զանգվածաբար հրաժարվում մասնավոր ինքնաթիռներում ուղեկցորդուհիներիցՖոն դեր Լայենը կարող էր բարեփոխում նախաձեռնել Կալասի հետ ունեցած հակամարտnւթյան պատճառով. EuronewsԳեղարքունիքում բшխվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ կա 5 վիրшվոր Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ ՌոդրիՄարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըՍկանդալ, թե՞ տեխնիկական խոտան. ԱԱ-2026-ի առաջին 11-մետրանոցը նշանակվել է VAR-ի անսարքության պայմաններում Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. ՌԴ ԱԳՆ Ե՞րբ կբարձրանա ջերմաստիճանը․ Սուրենյանը մանրամասներ է հայտնել ԵՄ-ն պատրաստ է մինչև վերջ աջակցել Ուկրաինային՝ նույնիսկ սեփական շահերի հաշվին. Սլովակիայի վարչապետ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել էլ ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը՝ Թրամփին ծննդյան առթիվ շնորհավորական ուղերձում Այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Արարատի մարզում 40-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Opel Astra»-ով բшխվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին Հայաստանում հիստերիա է բռնկվել Ռուսաստան բանջարեղենի և կոնյակի ներմուծման արգելքի շուրջ. «Դուք մեզ կաղաչեք»Ազարով. Հայաստանում պատրաստվում է ուկրաինական սցենարի մոդելով գունավոր հեղափոխությունՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Կատարցի բանակցագնացները ժամանել են Իրան․ Reuters Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում Իսրայելը անընդnւնելի է համարում ԱՄՆ-ի և Իրանի ապագա համաձայնագիրը Իսրայելի նախագահը շնորհավորել է Թրամփին 80-ամյակի առթիվ՝ շնորհակալություն հայտնելով նրան «իրանական չարիքի կայսրությանը դիմակայելու» համար Երկու աթոռի վրա նստելը ձախողվեց. Հայաստանը զրկվեց Եվրասիական միությունում անվտանգության պատրանքիցԵրևանում 38-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Մոսկվայի ուղղությամբ թռչող չորս ԱԹՍ է խոցվել. օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել Կոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսում Ռուսաստանի համար ողբերգություն. Ինչպես են հայկական ընտրությունները վերածվել կրկեսի, երևանյան ոճի անօրինականություններըԱրյան դոնորների համաշխարհային օր. պատմության այս օրը (14 հունիս)ԿԺԴՀ-ի ապամիջnւկայնացման հարցը վերջնականապես փակված է. ԱԳՆ Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին Վաշինգտոն նահանգում F/A-18 Hornet ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հունիսի 14-ից 18-ին ԱՄՆ-ը և Իրանը այսօր վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԻրավապահները կանխել են թմրանյnւթերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը (տեսանյութ) Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Իսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց
Ամենադիտված