Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգական Դեպք Երևանում.դոկտոր - պրոֆեսորը սպանել է կնոջը, երբ վերջինս խմած ամուսնուն «սանձելու» համար փորձել է

ՖՈՏՈ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Վաչե Մարգարյանի նախագահությամբ ավարտվել է Վահան Ս.-ի գործի դատական քննությունը: 71-ամյա Վահան Ս.-ին մեղադրանք էր առաջադրվել անզգույշ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասով : Տուժողը Վահան Ս.-ի կինն էր:

Վահան Ս.-ն երևանյան բուհերից մեկի դասախոս է, ունի դոկտորի գիտական աստիճան, պրոֆեսորի կոչում: Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի մայիսի 31-ին, ժամը 18-ն անց 10-ի ահմաններում Վահան Ս.-ն տուն է գնացել ոգելից խմիչք օգտագործած վիճակում: Այդ պատճառով կինը վիճել է նրա հետ: Վիճաբանության ժամանակ կինը գնացել է խոհանոց, զանգահարել է ոստիկանություն ու հայտնել է, որ ամուսինը խմած տուն է եկել ու վիճում է:

Կինն ասել է. «Եկեք սանձեք սրան»: Վահանը մոտեցել է կնոջը, ցանկացել է հեռախոսը վերցնել նրա ձեռքից: Նա բռնել է կնոջ աջ դաստակից, քաշել է, ինչի հետևանքով կինը կորցրել է հավասարակշռությունը, ընկել է, գլուխը հարվածել է սալիկապատ հատակին ու, ստանալով գանգուղեղային փակ, բութ վնասվածք, մահացել է: Նախաքննության ժամանակ Վահան Ս.-ն իրեն մեղավոր է ճանաչել կնոջը անզգուշությամբ կյանքից զրկելու համար, զղջացել է: Դատարանում ամբաստանյալը դատաքննության սկզբում իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն ընթացքում նորից մեղավոր է ճանաչել ու զղջացել է: Դատարանում Վահան Ս.-ն հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Հրապարակվել են նրա նախաքննական ցուցմունքները: Վահան Ս.-ն հայտնել է, թե 15 տարի ինքն ու տուժողը ամուսնացած են եղել, ունեցել են նորմալ հարաբերություններ: Կինն առողջական խնդիրներ ուներ՝ ճնշման, ողնաշարի, ոտքերի հետ կապված: 2017 թվականի մայիսի 30-ին Վանաձորում ինքը իր առարկայից անցկացվող քննությունների հանձնաժողովի նախագահ է եղել Տուժողի իրավահաջորդն ասել է, թե իր քույրը կարող էր առանց հրելու էլ ընկնել՝ գլխապտույտից կամ վախից կամ սայթաքելուց… Տուժողի իրավահաջորդը Վահան Ս.-ին քաղհայցի պահանջ չի ներկայացրել, նշել է, որ քրոջ հուղարկավորությունը կազմակերպել են իր որդիներն ու Վահանի առաջին ամուսնությունից ծնված զավակները: Ըստ տուժողի իրավահաջորդի՝ Վահանը իրենց ներկայությամբ զղջացել ու ափսոսանք է հայտնել կատարվածի համար, ասել է՝ եթե կինը հեռախոսով չզանգեր ոստիկանություն , ոչ մի բան չէր լինի ՝ ինքը պարզապես կգնար քնելու…

Տուժողի իրավահաջորդը հայտնել է, թե քրոջ հետ խոսել է դեպքից րոպեներ առաջ՝ քույրն ասել է, թե ամուսինը խմած է տուն եկել: Կես ժամ անց իրեն զանգել են ոստիկաններն ու կանչել են քրոջ տուն… Տուժողի ահազանգը ոստիկանություն անարձագանք չէր մնացել: Հենց այդ ահազանգով էլ հեռախոսազանգից մի քանի րոպե անց ոստիկանության տեսուչն այցելել է նրանց տուն: Դուռը ծեծել է: Բացել է Վահան Ս.-ն՝ կիսամերկ: Ոստիկանը հարցրել է՝ ի՞նչ է պատահել, ինչո՞ւ են ահազանգել ոստիկանություն: Վահանն էլ ասել է. «Ով զանգել է, գնացեք նրան էլ հարցրեք»: Վահանն այդ պահին չգիտեր, որ կինը մահացել է… Ոստիկանի հարցին, թե ի՞նչ է պատահել, նա պատասխանել է. «Քե՞զ ինչ, ես, իմ կինը…»: Ոստիկանն առաջացել է դեպի խոհանոց, տեսել է հատակին ընկած կնոջ, ում աջ ձեռքին հեռախոս կար: Ոստիկանը փորձել է կնոջն առաջին օգնություն ցույց տալ՝ ջուր է լցրել դեմքին՝ մտածելով, թե ուշագնաց է: Կնոջ մի ոտքին հողաթափ կար, մյուս ոտքին չկար: Տանն ու խոհանոցում ոստիկանը խառնաշփոթ, կռվի հետքեր չի տեսել: Քանի որ կինը չէր շարժվում, ոստիկանը ստուգել ու պարզել է, որ նա չի շնչում: Ահազանգել է ոստիկանություն և շտապօգնություն… Դատարանը Վահան Ս.-ին մեղավոր է ճանաչել անզգույշ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 8 ամիս իրական ազատազրկման: Պատժի սկիզբը կհաշվվի Վահան Ս.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից, երբ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնի: Վահան Ս.-ից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 120 հազար դրամ՝ որպես դատական ծախսերի՝ կատարված փորձաքննությունների արժեքի հատուցում : 

 

Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «SHACMAN» բեռնատարըԻրանի գերագույն առաջնորդը հանրության առջև չի հայտնվում անվտանգnւթյան միջոցառումների բերումով և համապատասխան մարմինների հանձնարարականներով. ԱրաղչիԵՄ-ի և «Հայ Վիրտուոզների» մասնակցությամբ նշվեց Երեխաների միջազգային օրըՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմաԹրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեին ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմnւմՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. Պեսկով Նորամուծություն ԱԱ-2026-ում. ՖԻՖԱ-ն փոխում է նախախաղային արարողության կանոնները Քննչական գործողությունների արդյունքում՝ 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց uպանnւթյունը. ՔԿ Ռուսաստանը սպասում է «3+3» հանդիպմանը Բաքվում կամ Երևանում Ադրբեջանցիներ տեղափոխող նավ է հարձակման ենթարկվել, զnhեր կան Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում. ՌԴ ԱԳՆ Հարցումների շուրջ աղմուկը․ ինչո՞ւ է փոխվում իշխանության քարոզչական մարտավարությունը «Հայաստանը նահանջում է. Ռուսաստանը ճնշո՞ւմ է գործադրում. Քաղաքագետ Ուխովը բացատրել է, թե ինչո՞ւ է Փաշինյանը «սուրհանդակ» ուղարկել»Հայաստանի՝ դեպի ԵՄ ձգտմամբ պայմանավորված կոլիզիային պետք է մոտենալ աշխատանքային կարգով. Օվերչուկ Մաhվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում Հարցումների գլխավոր ուղերձը․ ընդդիմության հանրագումարային աջակցությունը գերազանցում է իշխանության վարկանիշը Մենք հաղթանակի կհասնենք կա՛մ թղթի վրա, կա՛մ ռшզմական ճանապարհով. Թրամփ Լիբանանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Դիբբին քաղաքը՝ այնտեղից իսրայելական nւժերի դուրսբերումից հետո Ծանոթ ու միարժամանակ անհայտ … հնդկաձավար«Հայաստանում մոտենում է «Փաշինյանի ընտրությունների» ժամանակը»Շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օր․ պատմության այս օրը (05 հունիս)Եթե նման օրենք կա, ուրեմն դու արդեն ինքդ ես հարցը կտրուկ դրել, բայց այդ դեպքում եկեք պատասխանատու լինենք մեր խոսքերի համար և դիմենք ժողովրդին. Լավրովը՝ ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցության մասին Վթար է․ ջուր չի լինելու Հիանալի կլիներ, եթե նրանք հանդիպեին․ Թրամփը՝ Պուտինի և Զելենսկու մասին Հունիսի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Հայաստանի հանրային ռադիոընկերությունը կվերազինվի և կհիմնանորոգվի. Հատկացվեց 198 մլն դրամԿանադայի ափերի մոտ երկու ամսում յոթ կետ է սատկել․ CTV10,000 ծաղկից բաղկացած խմբաքանակը վաղը Հայաստանից կհասնի Լատվիա. Ֆոն դեր ԼայենԵՄ-ն հրատապ կերպով Հայաստանին է հատկացնում ավելի քան 50 միլիոն եվրո. Ֆոն դեր Լայենը՝ ՀՀ-ի դեմ ՌԴ-ի վերջին uահմանափակումների վերաբերյալԹմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտիցՍալադինի և Քրիստոսի ծաղիկը. Կարո՞ղ է լեգենդար դամասկոսյան վարդը գոյատևել գլոբալ տաքացմանըՀենրիխ Մխիթարյանը Երևանում ներկա է գտնվել Հայաստանի հավաքականի նախկին խաղացողի հարսանիքինԱրմենչիկն իսպաներեն երգ է ներկայացրել՝ «Bajo La Luna» Երևանը կարող է ընտրել ԵՄ-ն, բայց ոչ ի հաշիվ Ռուսաստանի. Օվերչուկ Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանում կայանալիք ընտրությունների վերաբերյալ չի փոխվել. ԶախարովաՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն ցորեն, գարի և պարարտանյութերՀնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. կան զnhեր և վիրավnրներԱրփինե Սարգսյանը պարգևներ է հանձնել ՆԳՆ մի շարք ծառայողներիՌուսաստանն անհրաժեշտ է համարում Ադրբեջանի հետ հարաբերությունների վերագործարկումը․ Զախարովա Արտակարգ դեպք՝ ԵրևանումԿներվեն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների՝ մինչև 2023 թվականն ունեցած որոշ վարկային պարտավորություններ 2026 թ. -ի 1-ին կիսամյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 334 անձնագիր Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև․ եղանակի տեսությունը Մասկի SpaceX-ը սահմանել է իր բաժնետոմսերի գինը պատմական IPO-ի համար Շենգավիթի ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել Արտահանման ինչ փոխհատուցում ու սուբսիդավորում են նախատեսված տնտեսվարողների համար Զախարովան Փաշինյանին համեմատել է փոստատար Պեչկինի հետ Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս Անիրատեսական սցենար. ո՞ւմ և ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի իշխանությունները. «Փաստ»Ջուր չի լինի
Ամենադիտված