Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տղամարդ կա՝ հանվում ա՝ զզվելս գալիս ա: Իսկ եթե ինձ կլիենտը դուր ա գալիս՝ գինը հարմարացնում եմ. մարմնավաճառ Ռիտան իրեն «էլիտար» է համարում

ՖՈՏՈ

Հայաստանում ուրիշ ոչ մի աշխատանքով, ըստ մարմնավաճառների, ամսական 600 դոլար չես վաստակի, եթե մեջք չունես: Նառան ամսական «քնած» 600 դոլար աշխատում է, բայց՝ իր առողջության հաշվին. ներկայումս նա մի քանի սեռավարակ ունի եւ դրանց դեմ բուժվում է: Լիլոն նույնիսկ չէր հիշում, թե որերորդ դասարանում է սովորում իր տղան: Նա անգամ ժամանակ չի ունենում՝ որդուն դպրոց տանելու. տատն է տանում: 40-ամյա Օսանը հայ տղամարդկանցից զզվում է: Նա միայն պարսիկներին է իր մարմինը վաճառում: Ռիտան իրեն «էլիտար» մարմնավաճառ է համարում: Նա նախընտրում է տարիքով կլիենտների: Այս մարմնավաճառներն իրենց «էլիտար» չեն համարում: Նրանք պատրաստ են սեռական կապի մեջ մտնել անգամ 3000 դրամով: «19 տարեկան չկայի, երբ մորս ծանոթներից մեկն ինձ բռնաբարեց: Դրանից հետո բոլորից զզվում էի, ամենից շատ՝ մորիցս: Փոխանակ մայրս ինձ օգներ՝ մի բան էլ մեղադրեց, ասում էր. եթե չուզեիր՝ էդպես չէր լինի: Ես դեռ դպրոցական էի, երբ մեր տուն մեծ ձյաձյաներ էին գալիս, մորս ընկերներն էին: Էդ ձյաձյաներից բացի, ուրիշ բան իմ կյանքում չեմ տեսել»,- 20-ամյա Մառան այսպես ինքն էլ չի հասկացել, թե ինչպես է դարձել մարմնավաճառ: Նա թեեւ այդ գործում դեռ սկսնակ է, բայց այժմ իր կյանքը մարմնավաճառությունից դուրս այլ կերպ չի պատկերացնում: Մառան իր հորը չի ճանաչում, նրա պատմելով՝ «Սկի մերս էլ չի իմանում՝ ումից եմ ես ծնվել: Համարյա ամեն օր մերս ասում էր՝ գնում եմ գործի, ես միայն 8-րդ դասարանում եմ հասկացել՝ որտեղ ու ինչ է նա աշխատում, դուռը դրսից փակում էր վրես, ասում էր՝ քնի, ինձ մի սպասի: Չէի էլ նկատում, թե որ ժամին էր տուն գալիս: Ըտենց, մեկից ծնված կլինեմ»: Մառան իր մոր «մասնագիտությունից» նախկինում շատ է ամաչել, հիմա իր համար մարմնավաճառությունը նույնն է, ինչ, ասենք, ինժեներությունը. «Առաջ ամենաշատը նեղվում էի նրանից, որ դասընկերներս ինձանից յան էին տալիս, հետս չէին շփվում: Ես դասերից շատ էի բացակայում, բայց մորս հեչ պետքն էլ չէր: Կամ տանը չէր լինում, կամ էլ՝ խմած-քնած էր լինում: Ինձնով, իմ խնդիրներով չէր զբաղվում»: Մառան մի քանի անգամ սիրահարվել է, փորձել է ընտանիք կազմել, սակայն ամեն անգամ, երբ սիրած տղաներին նա անկեղծորեն խոստովանել է, որ կույս չէ, որ իրեն բռնաբարել են՝ այլեւս նրան լուրջ չեն ընդունել, օգտագործել են ու դեն նետել. «Ո՞վ կսիրի բռնաբարված աղջկա՝ ոչ մեկը, ես էդ շատ լավ հասկանում եմ, հիմա, եթե ուզենամ էլ՝ ուրիշ գործով չեմ կարա զբաղվեմ: Ես հո չէի՞ ուզում մայթերին կանգնել ու էստի համեցեք անել: Ուղղակի սա միակ ձեւն ա՝ գլուխս պահելու»: Մառայից ավելի փորձառու մարմնավաճառ է Ռիտան: Նա 29 տարեկան է ու արդեն 5 տարի է՝ իր «մարմնական» ծառայություններն է առաջարկում տղամարդկանց: Թե ինչու է դարձել մարմնավաճառ՝ Ռիտան կապում է միայն ու միայն բախտի հետ: «Թախտից փախնես, հո բախտից էլ չես փախնի»,- սա նրա նշանաբանն է: Ի տարբերություն Մառայի՝ Ռիտան ոչ թե կյանքի բերմամբ է իր մարմինը վաճառում, այլ՝ փողի համար. «Առաջին անգամ ընկերուհիս տարավ իրա ծանոթ տղամարդկանց մոտ, մեկ-երկու՝ տեսա, որ ձեռս լավ փող ա գալիս, սկսեցի շուտ-շուտ գնալ: Փողի կարիքից դրդված եմ գնում, էլի, հո հավեսի համար չեմ անում»: Ռիտայի ընտանիքը ժամանակին լավ է ապրել, հանկարծ գործերը հաջող չեն ընթացել, եղբայրն է մահացել, մայրը հիվանդացել ու ընտանիքի ծախսերը մնացել է նրա վրա: Բացի հիվանդ մորից, քրոջն ու քրոջ երեխային էլ է Ռիտան պահում: Մեր հարցին ի պատասխան՝ չե՞ս ուզում ընտանիք կազմել, նա սկսեց ծիծաղել. «Ես արդեն ամուսնացած բաժանված եմ, դրանից հետո հազիվ մեկին սիրահարվել էի, լավ, խելոք տղա էր, իրա հետ ինձ իսկական կին էի զգում, բայց՝ չստացվեց, իրա ծնողները չթողեցին ամուսնանանք, ասում էին՝ իբր մաքուր չեմ»: Ռիտան իրեն «էլիտար մարմնավաճառ» է համարում, քանի որ փողոցում չի կանգնում, նա իր հաճախորդներին «որսում» է սրճարաններում: Այս մարմնավաճառուհու հետ 1 ժամ կենակցելն արժե նվազագույնը 20 հազար դրամ. «Ես էն մայթերին կանգնող բ…..երից չեմ, դրանք բոլորը մենթերի հետ են կապված: Ես իմ համար գնում եմ, կաֆեում նստում, սպասում եմ: Մարդիկ են գալիս, դե, արդեն շարժուձեւից ջոկում են, թե ով եմ, մոտենում են, խոսում են, հյուրասիրում են, գին ենք պայմանավորվում, եթե ձեռ տալիս ա՝ գնում եմ: Կլիենտի հետ ես ինձ ապահով եմ զգում՝ մենակ էն ժամանակ, երբ իմ իմացած հյուրանոցն ա տանում, կաֆեին կպած մի հատ հյուրանոց կա՝ միշտ ըտեղ եմ գնում»: Ռիտան ոչ սրճարանատիրոջ, ոչ էլ հյուրանոցի տերերի հետ պայմանավորվածություն չունի: Ըստ նրա, սրճարաններում իրեն գրկաբաց են ընդունում, որովհետեւ դրանից սրճարանի բիզնեսն էլ է մեծանում. ավելի շատ այցելուներ են ունենում: Ռիտան իր պարտնյորներին ընտրում է՝ ըստ իր ճաշակի եւ ամեն պատահածի հետ սեռական հարաբերության մեջ չի մտնում: Եթե հաճախորդն իրեն չափից դուրս լկտի է պահում՝ անկախ նրա վճարած գումարից, մարմնավաճառուհին հրաժարվում է նրան իր մարմինը վաճառել. «Տղամարդ կա՝ հանվում ա՝ զզվելս գալիս ա: Իսկ եթե ինձ կլիենտը դուր ա գալիս՝ գինը հարմարացնում եմ: Մի անգամ մի հատ ջահել, ֆիրմա ավտոյով մեկը մոտեցավ ինձ, լավ էլ գին առաջարկեց, բայց զզվելս եկավ դրանից, չգնացի դրա հետ, հետո կողքի սեղանից մի հատ հավեսով ձյաձկա մոտեցավ, շատ կայֆոտ դեմք էր, քեֆս բերեց, երբ նրան ասեցի՝ ժամը մինիմում 20.000 դրամ ա, ասեց՝ էդքան չունեմ, բայց քանի որ դուրս շատ էր եկել՝ քչով էլ համաձայնվեցի»: Ռիտային ավելի շատ տարիքով տղամարդիկ են դուր գալիս: Նրա բացատրելով՝ «Նրանք փողը տալիս են, բայց ոչ մի բան չեն ուզում ինձանից, նստում ենք, զրուցում ենք, խմում ենք, կյանքից ենք խոսում՝ ժամն անցնում ա»: Ռիտան մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ եթե իրեն լավ աշխատանք առաջարկեն՝ այլեւս մարմնավաճառությամբ չի զբաղվի: Նրա պատկերացմամբ՝ լավ աշխատանքն ամսական 500 դոլարանոց աշխատավարձ ապահովող գործն է: Դրանից ցածր վարձատրությամբ նա որեւէ այլ տեղ չի աշխատի. «Արդեն սովորել եմ, ուրիշ գործ չեմ պատկերացնում, ի՞նչ պիտի աշխատեմ, որ կարողանամ էսքան փող առնեմ: Պահ ա գալիս, որ ինքս ինձանից զզվում եմ, բայց ի՞նչ անեմ, ոչ մի մասնագիտություն չունեմ: Ուզում եմ փող հավաքեմ, գոնե մի հատ փոքր խանութ բացեմ»: Այլ աշխատանք խնդրելու նպատակով Ռիտան ժամանակին դիմել է պաշտոնյաներից մեկին. «Մտել եմ մոտը, ասում եմ՝ լյուբոյ գործ կանեմ, դաժե հավաքարարի գործ էլ կանեմ: Սաղ կյանքս պատմեցի՝ հանել ա 5000 դրամ ա տալիս, ինչի՞ս ա պետք, թքած ունեմ իրա տված փողի վրա, ինձ գործ էր պետք, էն էլ ասեց՝ ոչ մի բանով չեմ կարող օգնել»: Ի տարբերություն Ռիտայի, մեզ հետ զրուցած մյուս մարմնավաճառուհու՝ Նառայի մտքով էլ չի անցել որեւէ պաշտոնյայի դուռը թակել ու նրանից աշխատանք փնտրել: Նա, բացի մարմնավաճառությունից, որեւէ այլ աշխատանքի կարիք չունի: 36 տարեկան է եւ արդեն 10 տարի է՝ այդպես է փող աշխատում. «Ամիսը քնած 600 դոլար աշխատում եմ: Ուրիշ էդ ի՞նչ պիտի աշխատեմ, որ էսքան փող ունենամ: Հավաքարա՞ր: Հենա մորքուրս աշխատում ա, մի հատ մեծ օբյեկտ ա մաքրում, օրական սվոլոչները 1000 դրամ են տալիս: Գործից հետո տուն է գալիս, ձեռները դողում են: Ամբողջ կյանքում աշխատել ա ու հիմա փող չունի, որ գոնե բժշկի գնա: Ես տենց չեմ ուզում ապրել»: Նառան մասնագիտությամբ տեխնիկ-ճարտարապետ է, բայց երբեւէ իր մասնագիտությամբ չի աշխատել: Ամուսնուց բաժանվելուց հետո նա մայրաքաղաքի ռեստորաններից մեկում մատուցողուհի է աշխատել, բայց քանի որ վաստակած գումարը նրան չի բավականացրել՝ սկսել է մարմինը վաճառել. «Ոչ կարում էի լավ ուտել, լավ հագնվել, ոչ էլ երեխա պահել»: Նառայի որդին այժմ 17 տարեկան է, սովորում է քոլեջում: Երբ հարցրինք՝ տղադ թողնո՞ւմ է, որ այդկերպ փող վաստակես, հասկանո՞ւմ է, թե դու ինչով ես զբաղվում՝ Նառան պատասխանեց. «Հիմիկվա էրեխեքն ամեն ինչ հասկանում են, բայց ճարն ի՞նչ: Ի՞նչ կարա ասի: Կարեւորը՝ իրան լավ եմ պահում, 50 դոլարանոց կոշիկ եմ առնում, էլ ուրիշ ի՞նչ պիտի աշխատեմ, որ ըտենց իրան պահեմ»: Այս մարմնավաճառի հաճախորդները հիմնականում պարսիկներն են: «Հիմա չաղացել եմ, էլ պարսիկներն ինձ չեն հավանում, ու նրանց համար հիմա պրոստը որպես գիդ եմ աշխատում: Էնքան եմ շփվել պարսիկների հետ, որ լեզուն լավ սովորել եմ, որպես թարգմանիչ իրանց հետ գնում եմ Սեւան, Գառնի»: Բացառապես միայն պարսիկ հաճախորդների համար է աշխատում նաեւ Օսանը: Նրա ծառայությունների 1 ժամը նվազագույնը 100 դոլար է. «Դրանից պակաս տան՝ չեմ գնա»: Թե ինչու է միայն պարսիկներին սպասարկում՝ Օսանն այսպես բացատրեց. «Հայերը շատ կոպիտ ու զզվելի են: Մտածում են, որ էս գործին ենք, փող են տալիս, ուրեմն ինչ ուզեն՝ մեր հետ կանեն: Իսկ պարսիկները շատ բարեհամբույր են: Մի հատ հիմնական պարսիկ կլիենտ ունեմ, ամեն Հայաստան գալուց ինձ մի բան բերում ա: Պարսիկները համ ինձ լավ են վերաբերվում, համ էլ լավ փող են տալիս: Ինձ ասում են՝ խանում Օսան, քեզ ի՞նչ հյուրասիրեմ: Նստացնում են, իրենց ձեռքով չայ սարքում ու հյուրասիրում»: Օսանը 40 տարեկան է: Նա երկու անգամ ամուսնացած է եղել, երկուսն էլ՝ անհաջող: Ամուսնալուծվելուց հետո նա ռեստորաններում երգչուհի է աշխատել, որ իր երկու տղաներին պահի: Մարմնավաճառությամբ նա կարողացել է երկուսին էլ ամուսնացնել, տնով-տեղով ապահովել, ուստի հիմա էլ չի զղջում, որ իր կյանքն այդպես է դասավորվել: Երկու տարի է՝ մարմնավաճառությամբ է զբաղվում նաեւ Լիլոն: Երկու երեխա էլ նա ունի: Լիլոյի ամուսինը գնացել է Ռուսաստան ու չի վերադարձել, ընտանիքին էլ ոչ մի բանով չի օգնել: Այս կնոջ պատկերացմամբ՝ մարմինը վաճառելուց ավելի հարմար, ավելի հեշտ ու լավ վարձատրվող աշխատանք չկա. «Սաղ կյանքս չեմ աշխատել: Ոչ մի բան ձեռիցս չի գալիս, վաճառող չեմ կարա աշխատեմ, դաժե գումարել-հանել չգիտեմ»: Առաջին անգամ մարմնավաճառության «համը» Լիլոն տեսել է 23 տարեկանում. «Սկզբում միշտ նույն մարդու հետ էի հանդիպում: Հետո սկսեցին իրա ծանոթները զանգել, տեղ հրավիրել: Ես իմ պաստայաննի կլիենտներն ունեմ: Նրանք հիմնականում տուրիստներ են»: Մարմնավաճառությունը Լիլոյի համար ժամանակավոր գործ է, նա չի պատրաստվում ամբողջ կյանքում այդպես ապրել: Նա այլ պլաններ ունի՝ «ուզում եմ գնալ Հայաստանից, ինձ էս երկիրը չի դզում»: Թե ո՞ւր է գնալու՝ ինքն էլ առայժմ չէր պատկերացնում:

Ձուկը թանկացել է 18.3 տոկոսով, բանջարեղենը՝ 14.6, միրգը՝ 7.8. պաշտոնական թվեր Թուրքիայում մարդատար ավտոբուսի բեռնատարի հետ բախման հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 11-ըՀրաձգություն ՀԱՀ-ի հանրակացարանում. զոհվել է 11 մարդ, այդ թվում ՝ 3-ամյա երեխա Վրաստանում Թուրքիայի քաղաքացու են ձերբակալել, որը փորձել է կոկաինի խոշոր խմբաքանակ ներկրել երկիրԲաքվի սուպերմարկետում «Ձմեռ պապեր» են կռվել (տեսանյութ)Դուբայի ամենաոճային նոր հյուրանոցի ներսում. Jumeirah Marsa Al Arab-ը դարձել է քաղաքի գլխավոր տեսարժան վայրըՌուսաստան-Ուկրաինա հակամարտությnւնը մոտենում է հնարավոր շրջադարձային կետի՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև առկա պառակտման ֆոնին. BloombergՎրաստանի պետական բուհերը դադարեցնում են օտարերկրյա ուսանողների ընդունելությունըԱդրբեջանը գործադրում է բոլոր ջանքերը Հայաստանի հետ հարաբերություններում խաղաղ օրակարգ առաջ մղելու համար. Հաջիև«Ձյունանուշ լինելու մասին երազում էի 2-րդ դասարանից»․ Ջուլիետա Ստեփանյանը կմարմնավորի Սնեգուրաչկա ՎլադիմիրովնայինՔաղաքականությունը, որը մտադիր է իրականացնել Թրամփը, համընկնում է Թուրքիայի շահերի հետ․ ՖիդանՄբապեն արձագանքել է ԱԱ-2026-ի վիճակահանությանը ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանության արդյունքներըՌուսաստանը և Հնդկաստանը սկսում են համագործակցություն անօդաչու թռչող սարքերի ոլորտումՄթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան24 հազար հիվանդ, 1700-ից ավելի՝ հոսպիտալացում․ հոկտեմբերին սուր շնչառական վարակների դեպքերն աճել են Մբապեն արձագանքել է ԱԱ-2026-ի վիճակահանությանը Ռուսական ՀՕՊ-ի միջոցները որսացել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 116 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Ադրբեջանն ու Հայաստանը հասկանում են, որ խաղաղությունը դեպի վեր ուղղված գործընթաց է, ուստի մեծ աշխատանք է պահանջվում․ Հաջիև Նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար Խոշոր վթար՝ ՇիրակումՔՊ-ում դեռ որոշում են՝ ինչպես կազմել ընտրացուցակըԿյանքից հեռացել է Արտավազդ Սահակյանը Ալիևը նոր պահանջներ է դնում, իսկ Փաշինյանը ձկան պես լուռ էՋերմաստիճանը կնվազիՓաշինյանը փորձում է խափանել Եպիսկոպոսաց ժողովը Meta-ն սկսել է արգելափակել դեռահասների հաշիվները․ Ավստրալիան կարծում է՝ արգելափակումը կարող է դառնալ գլոբալ փոփոխության պատճառ Բրիտանական ազդեցությունը աճում է Հարավային Կովկասում Ժամեր շարունակ ջուր չի լինի1 զոհ, 1 վիրավոր․ 29-ամյա կին վարորդը եղել է ոչ սթափ. նոր մանրամասներԵՄ-ն ՏՏ ոլորտում սահմանում է անիրագործելի կանոններ․ ԴուրովԹուրքիան և Հայաստանը քննարկել են Կարս-Գյումրի երկաթուղային ծառայության վերականգնման հարցը Բրյուսելում հիշել են «Մոլդովայի օրինակը» և խոստացել «աջակցել» Հայաստանին. նախընտրական ի՞նչ գումարներ է ուղարկում ԵՄ-ն. «Փաստ»Գաբրելյանով. Փաշինյանը վերահսկողության տակ է վերցրել ռուս ազգության մարդկանցՀԷՑ-ի լիցենզիայի չեղարկումը՝ քաղաքական ճնշման և գույքի բռնազավթման վտանգավոր նախադեպ Պայքարեք Ռուսաստանի դեմ «մինչև վերջին հայը». Կալլասը քաղաքական թակարդ է դրել Փաշինյանի համար. Ի՞նչ կանի Երևանը Աշխարհաքաղաքական վեկտորները՝ ուկրաինական պատերազմի ֆոնին. «Փաստ»Նոր և բարձր փոխարժեքներ՝ տարադրամի շուկայումԵկեղեցու վրա նոր ճնշումը՝ պետության ներգործության վտանգավոր սահմանում Հայաստանը ուղարկվել է Մոլդովայի ճանապարհով Եթե Փաշինյանը հաջողության հասնի, Բաքվի և Անկարայի դիրքերն ակնհայտորեն կամրապնդվեն. «Փաստ»Երկուշաբթի օրվա անջատման հասցեներըԿայացել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե․ պատմության այս օրը ( 06 դեկտեմբեր)«Դավիթս ասում էր՝ երազանքս է, որ Ղարաբաղում ծառայեմ». Դավիթ Չաքրյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին. «Փաստ»Ողբերգական վթար․ 7 մեքենաներ են բախվելԻ՞նչն է Հայաստանում խանգարում կինոինդուստրիայի զարգացմանը. «Փաստ»Վտանգավոր հուշագիր. ինչի՞ց է իրականում տուժում Հայաստանը. «Փաստ»«Հրապարակված փաստաթղթերով իշխանության՝ մինչ այժմ առաջ քաշած թեզերը հօդս են ցնդել». «Փաստ»Խնայբանկում դրամական ավանդներ ունեցած ո՞ր քաղաքացիները փոխհատուցում կստանան 2026 թվականին. «Փաստ»Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ»
Ամենադիտված