Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


65-ամյա կինը վերջին անգամ լողացել է 30 տարի առաջ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Hetq.am-ի թղթակիցը գրում է. «Մի ժամից ավելի թափառում եմ Հոռոմ գյուղի կիսասառած, ցեխաշաղախ նեղլիկ փողոցներում՝ փնտրելով Թամարին (Թամարա Դարբինյան): Մշակույթի տան մոտ հավաքված տղամարդիկ բացատրում են տան տեղը՝ հայտնելով, որ քիչ առաջ հենց այդ ուղղությամբ է գնացել: Հարեւան տներից մեկի բնակչուհին խորհուրդ է տալիս մենակ չգնալ Թամարի տուն: «Շներ կպահե, կարողա վրա տան,-զգուշացնում է,-ա~յ, էն տունը կտեսնի՞ս, օր դեմն ավտո կա կանգնած, գնա իրանց տուն, Կոլյա ձյաձյային ըսա, թող հետդ գա»:

Հետեւում եմ կնոջ խորհրդին: Իմ բախտից Կոլյա ձյաձյան տանն է: Անմիջապես հետաքրքրվում է. «Թամարին ընչի՞ գուզես տեսնիս, բարեկա՞մ ես»: Ասում եմ, որ լրագրող եմ: «Իյաա՜, ըդպես բան էլ կեղնի՞, ըդպես բան էլ կա՞, օր լրագրողը գա հետաքրքրվի Թամարով,-Կոլյա պապն անկեղծորեն զարմանում է,-կարո՞ղ է նկարեք, գցեք տելեվիզորին, մարդիկ տեսնին, թե ինչ զուլում կապրի մեր կողքի հետ: Այսինքն՝ ապրելը ո՞րն է, հըմի կերթանք կտեսնիք, թե օր տունն էղնի»:

Բակից դուրս ենք գալիս փողոց: Կոլյա պապը ցույց է տալիս դիմացի կիսաքանդ կառույցը: «Ըսիկ էլ Թամարի տունը, բայց ինքը դժվար թե էս ժամին ընդեղ էղնի»,-մտահոգվում է զրուցակիցս: Տարածքում պառկած, նստած ու պարզապես շրջող 5-6 շներից բաղկացած խումբը մեզ դիմավորում է թշնամաբար: Թամարը տանը չէ: Կոլյա պապը ձեռքերը թափահարելով քշում է շներին: Թաթը կոտրած խոշորամարմին շունն ալարում է հեռանալ ու պառկած տեղից մեկ-երկու անտարբեր հայացք նետելով մեզ վրա՝ ձգում է մարմինը ձմռան արեւի ժլատ ճառագայթների տակ:

010

«Ըսիկ խելոք շուն է, համ էլ ծեր է,-հետեւելով հայացքիս ուղղությանը՝ նկատում է Կոլյա պապը,-ինչքան անտեր ու տերովի շուն կա հավաքել է գլխին, հաց, ճաշ կուդա, ըսոնք էլ չեն էրթա դռնից, անցնող դառնողի վրա էլ կհաչան, վրա կուդան: Կըսենք, կնեղենանք, թե՝ Թամար, ըսպես չի էղնի, մարդ ռիսկ չի էնե փողոցով անցնի, մեզի կըսե՝ դուք էլ իմ դռնովս մի անցեք: Մե վախտմ էլ բերե փողոցը քարերով փակել էր, օր ավտո չանցնի, կըսե՝ շներիս կանհանգստացնեն: Անցած ամառ գյուղապետը թափառող շներին գյուլել տվեց, որոշ չափով քչացան»:

Ցածլիկ քարե պարսպի վրայից անցնում ենք Թամարի տան բակ: Օդում տարածված տհաճ ծխահոտն ուժեղանում է: Տան համար երբեւէ նախամուտք ծառայած հատվածը զուրկ է տանիքից ու դռնից: Հիմնական մուտքը եւս դուռ չունի: Վերեւից կախված լաթերը եւ մուտքի կեսը ծածկող մրակոլոլ մետաղական հարմարանքը ձմռան ցրտից պաշտպանվելու որոշակի իմիտացիա են ստեղծում: Կոլյա պապը միտք է հայտնում, թե Թամարին գուցե գյուղի գերեզմանատանը գտնեմ: «Հաճա՞խ է գնում»,-հարցնում եմ: «Եսիմ, երբ միտքը կընգնի, կերթա գերեզմաններ: Դե օր տունը չէ, հարեւանի դռները չէ, ուրեմն ընտեղ է»:

Լինում է, չէ՞, որ ակնարկիդ հերոսին գտնելու հույսով համաձայնվում ես գնալ ցանկացած վայր, ուր մատնացույց կանեն, այս դեպքում դա Հոռոմ գյուղի գերեզմանատունն էր: Ճանապարհին ընկերակցում եմ երկու կնոջ, որոնք գնում են հարազատների շիրիմներին այցելության: Խոսում ենք Թամարից: Կանանցից մեկն, ով ավելի տարիքով է, բավական դրական է արտահայտվում նրա մասին, ասում է, որ շատ խելացի է, ժամանակին նորմալ կրթություն է ստացել, դպրոցը գերազանց է ավարտել, հետո բժշկական ուսումնարանում է սովորել:

«Անշառ անձնավորություն է Թամարը, հեչ մարդու վնաս չի տա, բայց երեւի հոգեկանի հետ էն չէ, որովհետեւ արդեն քանի տարի է էդ կեղտի ու մրի մեջ կապրի, աղջիկ ջան: Կըսեն մոր մեռնելուց հետո է խանգարվել, հետո գյուղը կխոսան, օր երեխա է ունեցել, հերը որբանոց է հանձնել, ըդուրից է խելքը գցել: Բայց ընդհանուր առմամբ խաղաղ, անշառ կնիկ է, հեչ մարդու վնաս չի տա, հեչ մարդուց հեչ բան չի ուզե: Ամանըմ ճաշ կուդան հարեւանները, կեսն ինքը կուդե, կեսը կուդա շներին, կըսե իրանք էլ են աստծո ստեղծածը: Ուղղակի վատն էն է, օր ահավոր հակահիգիենիկ վիճակի մեջ է,-նշում է զրուցակիցս,-քուր, ախպեր ունի, գուկան, տեր կեղնին, ուտելիք, շոր կուդան, բայց օրըմ հետո էլի նույն վիճակն է»:

012

Թամարը գերեզմանատանը չէ, ձեռնունայն վերադառնում եմ արդեն ծանոթ տան մոտ: Հարեւանությամբ գտնվող տներից մեկից կրկին հետաքրքվում են իմ անձով: Ներկայանում եմ, հարցնում, թե տեղեկություն ունե՞ն՝ որտեղ կլինի իրենց հարեւանուհին: Ռուսերեն շեշտադրությամբ հայախոս կինը հրավիրում է տուն՝ ասելով, թե ամուսինը Թամարի հորեղբոր տղան է եւ կարող է պատասխանել ինձ հետաքրքրող հարցերին, մինչեւ փոքր տղան կփորձի գտնել իրենց այնքան գլխացավանք պատճառող ազգականուհուն:

Միքայել Դարբինյանն ասում է, որ հորեղբոր աղջիկն այդ վիճակում է դեռ խորհրդային տարիներից: Ծնողների մահից հետո տանն ապրել է եղբոր հետ: Թամարի հայրը առաջին կնոջից երեք եւ երկրորդ կնոջից վեց երեխա է ունեցել, բոլորն էլ շատ խելացի են եղել: Առաջին կնոջ զավակներից Ռազմիկ Դարբինյանն աշխատել է Բյուրականի աստղադիտարանում, համարվել Վիկտոր Համբարձումյանի «աջ ձեռքը»: Թամարը երկրորդ կնոջից է, նրա երկու քույրն ու երեք եղբայրները նույնպես փայլել են իրենց գիտելիքներով:

«Մոր մահից հետո Թամարն ու Նորոն ըսպես էղան, թե չէ մեջները գենետիկ խանգարում ունեցող չկա,-նկատում է զրուցակիցս,-հըմի օր հետը խոսաս Թամարի, քեզի շատ լավ կպատասխանե, շատ խելացի բաներ կըսե, բայց օր գուզես խորհուրդ տաս՝ չի լսե: Չի թողնի տունը լույս քաշեն, չի համաձայնվի, օր էդ շներն ըդեղից հեռեցնեն: Կսատկին՝ չի թաղե, կթողնի կհոտին, փոստերը կպահե, գանգերը կպահե, չես հասկնա՝ ինչի համար: Քանի անգամ ըսել եմ՝ լվացվի, վրա գլուխդ մաքրե, ես քեզի բերեմ տունս պահեմ, չի ուզե»:

Դրսից ձայներ են լսվում. Միքայելի կինը՝ Օլյան, հայտնում է, որ Թամարն եկել է, պարզվում է՝ հարեւանի տուն սուրճ խմելու էր գնացել: Դուրս եմ գալիս բակ: Թամարն ինձ տեսնելով ուրախանում է. «Վայ, ջանիդ մեռնիմ, ես ըդպես էլ գիտեի, օր դու ես, ընձի հենց ըսին, թե քեզի մե աղջիկմ կհարցնե, ես վռազ ըսի, օր էն օրվա լրագրողն է, հաստատ ինքն է եկել, թե չէ էլ ո՞վ բդի էղներ անծանոթ, օր ընձի հարցներ»:

Թամարի ուրախությունն անկեղծ է: Մրոտ դեմքի վրա շողացող աչքերի մեջ սեփական անձը կարեւորված տեսնելու ցանկություն եմ նկատում: Արտաքին տեսքի մեջ գրեթե փոփոխություն չկա: Նույն սեւաթույր ձեռքերն են, որ առաջին անգամ հեռվից տեսնելիս ինձ թվացել էր, թե ձեռնոցներ է կրում, նույն մրոտ, ծխահոտ հագուստը: Ձեռքին բռնած պոլիէթիլենե թափանցիկ պարկի մեջ նկատում եմ բաժակներ, ափսե, լավաշ եւ կերակրի մնացորդ: Թամարը, կռանալով պարկի մեջ, եղածը շուռ է տալիս գետնին՝ ուտելիքը հրելով իրեն շրջապատած շների կողմը: Հետո ձեռքով է անում, թե՝ արի տունս ցույց տամ:

Այն, ինչ Թամարը կոչում է տուն, ավելի շուտ աղբավայր է հիշեցնում: Կենտրոնում դրված մետաղական ցանցավոր մահճակալի վրա փալասներով լեցուն պարկ եմ նշմարում, որ հավանաբար ծառայում է բարձ տանտիրուհու համար: Բրդյա ներքնակի ու վերմակի փոխարեն ընդամենը մի հնամաշ կանացի վերարկու է գցած մահճակալին: Տան հաջորդ պատվավոր իրն առանց խողովակների վառարանն է, որի մեջ, զրուցակցիս ասելով, տաքանալու նպատակով վառում է ամեն ինչ՝ հին կոշիկ, պլաստիկե շշեր, անվադողի մնացորդ, աղբ: Երկրորդ մահճակալը Թամարին ծառայում է որպես պահարան: Մրապատ դատարակ կաթսան ցույց տալով՝ տանտիրուհին մի տեսակ նեղված տոնով նկատում է. «Մի երկու օր շուտ գայիր՝ մակարոնով փլավ կհյուրասիրեի»:

05

«Հարեւաններս երկու գլուխ լախանա (կաղամբ-հեղ.) են տվել, յանի բորշ բդի էփեմ, ըդպես մնացել է: Էս մրգերն էլ ըսպես սառան-փչացան, յանի ես ի՞նչ միրգ ուտող, ես մռու, կծու կուտեմ մենակ, միս էլ չեմ ուտե: Ըսիգ էլ քրոջս հին պալտոնն է, վրես կառնիմ քնելուց, տունն օր չեմ էղնի, շան ձագերը գուկան կմտնին տակն օր չմրսին,-Թամարը տեղավորվում է մահճակալի եզրին ու գրպանից հանում ծխախոտի տուփը,-մենակ «Պրիմա» կքաշեմ: Ես ֆիլտրով պապիլոս (ծխախոտ-հեղ.) չեմ սիրե»:

Թամարի պատմելով՝ ծխել սկսել է դպրոցական տարիքից: Մի փոքր դժվար է հավատալ այդ պատմությանը՝ հաշվի առնելով գյուղական միջավայրը, բայց դե կասկածներս չեմ հայտնում: Հարցնում եմ, թե ինչու՞ է մերժել տանը էլեկտրաէներգիա քաշելու առաջարկները:

«Ջանիդ մեռնիմ, ըսենք թե քաշին, լույսի փողն ո՞վ բդի տա, ես էլ թոշակ հլը չեմ ստանա: Համ էլ սաղ պատալոկը (առաստաղ-հեղ.) մուր է, հնարավոր չէ ըդքանը մաքրել, մյուս կողմից էլ ինչի՞ս է պետք լույսը՝ ո՛չ տելեվիզոր ունիմ, ո՛չ խալադելնիկ, ո՛չ էլ լվացքի մաշինա էղավ արդեն 15 տարի: Ես մոմ կսիրեմ»:

Ասում եմ, թե հարեւանները բողոքում են, որ գիշերները բարձր ձայնով երգում է: Թամարի աչքերը նեղանում են: «Ուղեղս գիշերը կմրսի, հենց կերգեմ՝ կտաքնամ, տաքնալու համար կերգեմ, ջանիդ մեռնիմ»,-ասում է ու ոչ դես, ոչ դեն՝ սկսում երգել:

Թամարն անկեղծանում է՝ կյանքում մի անգամ է սիրել: Տղան ուկրաինացի էր, անունը՝ Նիկոլայ, Ժիտոմիրի շրջանի Բերեզովսկ գյուղից: «Շատ թունդ սիրահարվել էի, բայց գաղտնի կպահեի: Էն ժամանակ 19 տարեկան էի, բայց ինքն ընձի հետ չնշանվավ, իրա ռուս ընգերն ընձի ըսավ, թե Կոլյան Ուկրաինա սիրած ունի, բայց ընձի էլ կսիրե ու հմի չիդե ում հետ նշանվի, ես էլ ըսի՝ բան չկա, թող էրկու կնիկ էնե, ես համաձայն եմ»: Թամարը մեկ տարի անց ամուսնանում է, միայն թե հայ երիտասարդի հետ, սակայն ամուսնությունը երկար չի տեւում՝ ընդամենը վեց ամիս:

«Սիրահարված չէի, ուղղակի հավանել էի, հերս ու մորքուրս էլ հոժար չէին, օր իրան առնեի, բայց ես նշանվա: Հարսնիքիս երկրորդ օրը քիչ էր մնացել փախնեի տուն գայի: Հինգ ամսական հղի էի, վերջնական հետ եկա հորս տուն, չորս ամիս հետո տղա երեխա ունեցա, քցի որբանոց, բայց հետո տվեցի մի շատ լավ կնգա Ռոզա անունով, երեխա չէր ունենա, տվեցի իրան»,- հանգիստ ձայնով պատմում է Թամարն ու, հանելով գլխարկը, փորձում թաղիքի վերածված մազախրձերը բաժանելով՝ ցույց տալ գլխի վրա «բախտի երեք գիծը»:

«Օր կըսեն, թե երեք բախտ կա գլխիդ, բդի երեք մարդ առնիս, սուտ բան է, ըդիկ ուժեղ հիշողության նշան է: Ոտքիս մատներն էլ են վեր ու վար, հավասար չեն, էդ էլ կըսեն, օր ֆիզիկապես ուժեղ մարդ ես: Ձեռքերս էլ են սիրուն, պրոստը հմի սեւ են, ոչ ծուռ են մատներս, ոչ՝ կարճ, օր լվացվիմ հո կերեւա՞ սիրունությունը»:

Չնայած ցուրտ եղանակին, Թամարն առանց տաք գուլպաների է: «Քրոջս պալտոյի թեւերն եմ կտրել, հագել, օր ոտքերս չմրսին, նասկի ունեի, մաշվավ, թափեցի: Սապոգներս էլ Երեւանի պիճիկ քուրս է բերել, բայց ինչի ճաքավ, չհասկցա, լակիրովնի էր, բդի օր երկար դիմանար»,-տարակուսում է Թամարը:

Հարցնում եմ, թե վերջին անգամ ե՞րբ է լողացել: «30 տարի առաջ, ջանիդ մեռնիմ, 1986թ.-ին, ախպերս եկավ, գլուխս խուզեց, տարավ Լեննական բաղնիք, բայց ես հեչ չէի ուզե էրթայի, ինչխոր իմանայի, օր բդի երկրաշարժ էղնի: Ախպորս ըսի՝ ընձի Լեննագան չտանիս, չեմ գա, շենքերի վրա մարդկանց սեւ պատկերներ կտեսնիմ»:

Ամիսներով սանրի երես չտեսած մազափնջերում ոջիլի գոյությունը զրուցակիցս բացառում է. «Մեր քահանան կըսե, թե անգամ ոջիլի համար մաքուր միջավայր է պետք, հըմի իմ գլխիս ուրա՞ մաքուր միջավայր, օր ոջիլ էլ էղնի,- Թամարն ի սրտե ծիծաղում է,-առաջ ամեն գարուն մկրատով կկարճցնեի, բայց էս երկու տարի է մերս երազիս գուկա, կըսե մազերդ մի կտրե, էլ չեմ կտրե»»:

Շարունակությունն` այստեղ

Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելՈ՞ր փողոցները փակ կլինեն այսօրԱՄՆ զինված ուժերը հարվածել են Իրանի ԻՀՊԿ-ի նավակներին, հրթիռային կայանի․ զnhեր կան «Արցախը դավադրաբար հանձնվեց». ՀՀ ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյան Կոշտան և Յունկերը կարող են դառնալ ԵՄ միջնորդներ Ռուսաստանի հետ բանակցություններում․ Politico Կա 3 զոհ․ կրակոցներ՝ Նորապատում ԵՄ-ն մտադիր է Google-ին տուգանել հարյուր միլիոնավոր եվրոյով Կանխվել է մաքսանենգությունը. հայտնաբերվել է ապօրինի պահվող 1 կիլոգրամից ավելի մարիխուանա Ֆաբրիցիո Ռոմանոն հրապարակել է Մանչեսթեր Սիթիի նոր գլխավոր մարզչի անունըՌուբիոյի կեսժամանոց այցը աջակցություն է Փաշինյանին Իրանի նախագահը հանձնարարել է երկրում վերականգնել միջազգային ինտերնետը Որ փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Ռուսական պատժամիջոցները իրական վնաս են հասցնում ՀՀ տնտեսությանը Իշխանությունը չի կարողանում մարսել Գյումրիի պարտությունը Բլոգեր Արտակ Ավետիսյանին վերագրվող հանցանքը վերաորակավորվել էՀայաստանի ղեկավարությունը պաշտպանություն է փնտրում սպառնալիքի աղբյուրի մոտ․ Շոյգու Ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոն Երևան է ժամանելԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ «Խորամանկ հնարք», որ կարող է շատ ծանր արժենալ Հայաստանի ու հայ ժողովրդի համար. «Փաստ»Բաքվում մեկնարկում է գերեվարված հայերի շինծու գործով վերաքննիչ բողոքի քննությունը Նման ծայրահեղ քայլեր ձեռնարկելու որևէ ռացիոնալ մոտիվացիա չկա. «Փաստ»Կադրային փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ ՆԳՆ-ում և ենթակա ծառայություններում «Հանգիստ, ընկերասեր տղա էր Հարութս, կարգապահ զինվոր». Հարութ Ալավերդյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Հայաստանում առաջարկել են վերանվանել Իջևան քաղաքը ի պատիվ վարչապետ ՓաշինյանիՓաշինյանը հիբրիդային պատերազմ է մղում սեփական երկրի դեմ «Բրիտանական Փաշինյան». ինչ ընդհանրություններ ունեն Մեծ Բրիտանիայի և Հայաստանի վարչապետներըԷական հարցեր, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան. «Փաստ»Ավետիսյան. Փաշինյանը սպառնում է հայ ժողովրդին պատերազմովՓաշինյանի ամուսնալուծությո՞ւնը Ռուսաստանից. Մոսկվայի «մեղմ ուժը» Հայաստանում նվազում է Եվրոպական դատարանը որոշել է, որ Ադրբեջանը պետք է փոխհատուցում տա Կոնվեցիան խախտելու և  Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու համար. պատմության այս օրը (26 մայիս)Հոգևոր արմատներից կտրվելը հավասարազոր է ինքնակործանման. ի՞նչ է ապացուցելու հայ ժողովուրդը հունիսի 7-ին. «Փաստ»Վթար է․ 24 ժամ ջուր չի լինելու Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել«Քաղաքական ավանտյուրան երկրի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների». «Փաստ»Մայիսի 26-ին, 27-ին, 29-ին, հունիսի 2-ին գազ չի լինելու Հայաստանի ընտրությունը՝ հուզական քաղաքականությո՞ւն, թե՞ պետական մտածողություն. «Փաստ»Իսկ ինչպե՞ս է որոշվելու 300-500 հազարը. «Փաստ»Ինչպիսի՞ կառավարություն է ձևավորելու Ռոբերտ Քոչարյանը. «Փաստ»«Գալու է բոլոր մեղավորների պատասխան տալու ժամանակը». «Փաստ»Բազարչյանի ինստիտուտը․ անհասկանալի ուսուցում՝ զբաղված տնօրենների համար. «Ժողովուրդ»200 հազար դրամը «քթերից են բերում»․ «Հրապարակ»Ո՞վ կդառնա ՆԳ նախարար. «Փաստ»Անդրանիկ Թեւանյանի գործով ևս մեկ նախկին պատգամավոր է անցնում. «Հրապարակ» Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ»ՔՊ-ական Հայկ Ցիրունյանը դուրս մնաց ցուցակից․ ինչպես բազմապատկվեց պատգամավորի ունեցվածքը. «Ժողովուրդ» Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «անհետացել է ռադարներից». «Հրապարակ» Սատելիտների քաղաքականությունը. ինչպես են «կեղծ ընդդիմադիրներն» աշխատում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար. «Փաստ»Սարի թաղ-Սարալանջ ճանապարհին բախվել են Lixiang-ը, Honda-ն և Nissan-ըՔրեական հեղինակության uպանnւթյան փորձը կանխվել է
Ամենադիտված