Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միրիամն առաջին անգամ պատմեց իր և Էրիկի կոնֆլիկտի և The Voice-ում մեծ աղմուկ բարձրացրած ելույթի մասին (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Երգչուհի Միրիամ Բաղդասարյանին Հայաստանում ճանաչեցին «X ֆակտոր» նախագծից: Նրա մասին սկսեցին ավելի շատ խոսել Էրիկ Կարապետյանի հետ ունեցած կոնֆլիկի ժամանակ։ Ամբողջ համացանցը բաժանվել էր երկու բանակի․ ոմանք խրախուսում էին Էրիկի արարքը, ոմանք էլ՝ մեղադրում, որ հաշվի չի առել երգչուհու այդքան լավ ձայնային տվյալները: Այս ամենը, ինչպես  և նախագիծը մոռացվեցին մինչև վերջերս, երբ Կանադայում Միրիամը, մասնակցելով The Voice նախագծին, ստիպել էր ժյուրիի անդամներին փշաքաղվել իր կատարումից: BlogNews.am-ը զրուցել է Միրիամի հետ, ով առաջին անգամ խոսել է իր և Էրիկի կոնֆլիկտի, Կանադա տեղափոխվելու և Լառա Ֆաբիանի մասին:

Ավելի մանրամասն ՝ այստեղ

«Իմ ներկայությունը հայկական «X Factor» նախագծում հաջող ավարտ է ունեցել: Դա ինձ համար մի նոր հաջողության սկիզբ էր: Կար մի ժամանակ, երբ ես ինձ կոտրված էի զգում։ Կարծում եմ՝ ով էլ լիներ իմ փոխարեն, այդ միջադեպից հետո իրեն վատ կզգար: Հիմա կարող եմ ասել, որ դա արդեն անցյալում է, իսկ ես չեմ ուզում ապրել անցյալով, մտածում եմ միայն ապագայի մասին: Չեմ ցանկանում և չեմ հիշում, չեմ ուզում քննարկել իմ և տվյալ պրոդյուսերի հարաբերությունները: Նախագծի շնորհիվ ես կարողացա ինձ պատրաստել ավելի մեծ բեմերի հասնելու համար: Շնորհակալ եմ ինքս ինձ և բոլոր աշխատակիցներին, ովքեր ինձ տվեցին այդ հնարավորությունը»,- նշում է Միրիամը և ավելացնում, որ, չնայած նրան մեղադրեցին ստելու մեջ, նա ազնիվ է եղել:

«Զայրույթ և նմանատիպ այլ էմոցիաներ եղել են, բայց կարող եմ հստակ ասել, որ չեմ ստել: Այդ երեկո եղբայրս ինձ անակնկալ էր արել և եկել էր Հայաստան: Պատկերացրեք, երբ նրան տարիներով չես տեսնում, և նա գալիս է: Իմ ուրախությունն այնքան մեծ էր, որ ասացի՝ արի գնանք Երևանի փողոցներով զբոսնելու, ես քեզ պետք է միանգամից ամեն ինչ ցույց տամ: Քայլեցինք, հետո մի քանի ընկերների էլ հավաքեցի, երգեցինք, պարեցինք, ուրախացանք: Երևի մինչև ժամը մեկը: Կային մարդիկ, ովքեր կարող էին հիմնավորել ասածները, բայց, չգիտես ինչու, չուզեցին մտնել այս պատմության մեջ: Մեր ուրախությունը կիսեցի Ինստագրամի սթորիներում։ Ես զգում էի, որ երգելու ընթացքում իմ կոկորդն ահավոր փակվում է: Իհարկե դա իմ սխալն էր, իհարկե ես պետք է մտածեի իմ կարիերայի մասին՝ շուտ տուն գնայի և պատրաստվեի հաջորդ օրվան: Բայց ես մեր խմբում միակն էի, ով զրոյից էր սկսում, և դրա համար ինձ տրված էր երեք-չորս օր, իսկ ես երբ երգի հետ չեմ կապվում, ինձ համար դժվար է սովորելը: Ես փորձեցի ամենը, որ այդ երգը մաքսիմալ գեղեցիկ ներկայացնեմ իմ պրոդյուսերին: Երևի ինձ մոտ չստացվեց, քանի որ դա բնական երևույթ է, որ, երբ երգը քոնը չէ, դու չես կարողանում ներկայացնել այնպես, ինչպես պետք է»:

Նախագծից դուրս մնալուց և Երևանում որոշ ժամանակ ապրելուց հետո Միրիամը կրկին մեկնեց Կանադա, որպեզի բարձրագույն կրթություն ստանա: Ասում է՝ բացի երաժշտությունից՝ հետաքրքրված է նաև նկարչությամբ և դիցաբանական արվեստով. «Կարճ ժամանակ հետո իմ ընտանիքը ևս տեղափոխվեց Կանադա: Հիմա վայելում ենք կյանքը, աշխատում ենք, և միայն երգով չեմ զբաղվում․ շատ մեծ խանութներից մեկում գանձապահ եմ աշխատում: Սովորում եմ մեծահասակների դպրոցում, շաբաթը հինգ օր գնում եմ այնտեղ: Բավականին հաջողությունների եմ հասել, և ինձ երջանիկ եմ զգում՝ իմ աշխատանքի արդյունքը տեսնելով: Ես չեմ հավատում միայն բախտին, հավատում եմ նաև նախախնամությանը»:

Երգչուհու մասին նորից խոսեցին, երբ համացանցում տարածվեց կանադական The Voice նախագծում նրա ելույթը: Նախագծի ժյուրիի բոլոր անդամները հոտնկայս էին ծափահարում երգչուհուն: Բոլորն այն կարծիքին էին, որ նրա ձայնը կախարդական է, իսկ ժյուրիի անդամները պատրաստ էին հանուն նրա հայերեն սովորել:

«Ես սպասում էի նման արձագանքի: Կարծես պետք է հենց այսպես էլ լիներ։ Ուրախ եմ, որ ճիշտ ժամանակին եզրափակիչ չմտա «X ֆակտոր» նախագծում, որ եկա Կանադա, ուրախ եմ, որ շատ մեծ փորձ ունեցա «X ֆակտորի» բեմում երգելով։ Եթե ես այս փորձը ձեռք բերած չլինեի, ես այստեղ ինձ ավելի ինքնավստահ չէի զգա: Չեմ կարող ասել, թե ինչ փուլում է գտնվում նախագիծը, քանի որ խոսելու իրավունք չունեմ: Ժամանակի ընթացքում դուք հնարավորություն կունենաք ականատես լինելու երաժշտական ասպարեզում իմ հետագա գործունեությանը: Եթե ես Հայաստանում չանցնեի այս ամենի միջով, եթե Հայաստանում այդ ամենը չանեի, չէի լինի այն, ինչ կամ, ես այստեղ կձուլվեի և ուրիշ աղջիկ կլինեի»:

Միրիամը պատմում է, որ նախագծին որոշել է մասնակցել հորեղբոր խորհրդով. «Երբ վերադարձա Կանադա, այլ որոշումներով էի եկել: Ես միտք չունեի այստեղ ինչ-որ մրցույթի մասնակցելու: Մի օր, երբ աշխատանքից տուն էի վերադառնում, զանգահարեց հորեղբայրս և ասաց, որ The Voice-ի հայտերի լրացման վերջին օրն է, և չեմ ուզում արդյոք ուժերս փորձել: Նա ասաց, որ ռիսկի դիմեմ, բայց ես ցանկություն չունեի փորձելու: Չմասնակցելու պատճառներից մեկն էլ այն էր, որ ինձ մրցութային երգչուհի չեմ համարում, երգն ինձ համար թերապիա է: Այս մտորումներն ինձ բերեցին նրան, որ հասկացա՝ կա հնարավորություն կրկին բեմում երգելու, որը միշտ չէ, որ տրվում է: Այս ամենն ինձ դրդեց, որ փոխեմ որոշումս: Լառա Ֆաբիանին ընտրեցի միայն նրա համար, որ նա կարծես իմ երկրորդ մայրը լինի»,- եզրափակեց երգչուհին:

 

Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը
Ամենադիտված