Հղի Քլոե Քարդաշյանը կիսամերկ է ներկայացել
ՖՈՏՈՀղի Քլոե Քարդաշյանն Instagram-ի իր՝ Good American ապրանքանիշի էջում կիսամերկ է ներկայացել: 33-ամյա հայուհին, որը հղիության 8-րդ ամսում է, այս կերպ է որոշել գովազդել հագուստի սեփական արտադրանքը:
Հիշեցնենք, որ Քլոեն միայն անցյալ շաբաթ մոտ հարյուր հազար դոլար է ծախսել՝ գնելով հայտնի ապրանքանիշերի մանկական հագուստ եւ կոշիկներ։
Օրինակ, Քլոեն ձեռք է բերել 10 հազար դոլար արժողությամբ օրորոց, ինչպես նաեւ Versace մանկական ծածկոց՝ 365 դոլարով, մանկական իրերի պայուսակ՝ 600 դոլարով, Givenchy կաշվե բաճկոն՝ 1500 դոլարով։
Սրան ավելանում է նաեւ ոսկյա ծծակ, շիշ եւ այլն։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կայքը որոշել է ամենաթանկարժեք ապրանքները չհրապարակել։