Սպանել են մայր ու աղջկա եւ դիակների վրա լվացքի փոշի լցրել.
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՍտամբուլի Ուսքյուդարի շրջանում
սիրիացի մայր աղջկա սպանելու մեղադրանքով դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Ահմեդ Բերեքեթին։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ դատական նիստի ժամանակ հայտնի է դարձել, որ Ահմեդ Բերեքեթը մտել է Թուրքիա տեղափոխված սիրիացի մայր ու աղջկա տուն եւ սպանել նրանց։ Տնից դուրս գալուց հետո տղամարդը դիակների վրա լվացքի փոշի է ցանել, որ դիակներից հոտ չգա։
Դատարանը Ահմեդ Բերեքեթին կանխամտածված սպանության համար ցմահ ազատազրկման է դատապարտել։