Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ասել ա՝ Նարեկին խփել եմ, գնացեք, երևի հլը սաղ ա...» (տեսանյութ)

ՎԻԴԵՈ
Երեկոյան 8-ին, երբ Մարինեն նոր էր աշխատանքից տուն վերադարձել, դուռը թակում են։ Զինկոմիսարիատից էին․
 
«Դուռը բացեցի, մի խումբ մարդիկ ներս մտան։ Ասեցին, որ Նարեկը չկա։ Ես վռազ հասկացա, ասեցի՝ դուք սպանեցիք իմ երեխուն։ Կանգնած նայում էին իմ երեսին»։
 
Ավելի մանրամասն ՝ այստեղ
 
Արցախի դիրքերում հակառակորդի շարժը դիտարկելիս 21-ամյա Նարեկ Ադիբեկյանին սպանել է համածառայակիցը՝ Կարեն Խաչատրյանը։ Ընկերոջն անակնկալի է բերել թիկունքից՝ նրա վրա արձակելով 16 փամփուշտ։
 
Դեպքը տեղի է ունեցել անցած դեկտեմբերի 11-ին: Միակ տղա զավակի սպանության լուրը մոր գլխին պայթել է ինչպես կայծակի որոտ․
 
«Ես խելագարվել էի, վազում էի ստեղից ընդեղ, չէի հասկանում ինչ էի անում։ Կանգնած նայում էին ընձի, ասում էին կներեք, Նարեկը չկա, էդքան բան։ Մորը՝ կներեք Նարեկը չկա՞․․․»։
 
Սկզբում ընտանիքին՝ ոչ հորը, ոչ էլ մորը չեն տեղեկացրել, որ Նարեկը հայի ձեռքով է սպանվել։ Ոճրագործությունից հետո Կարենը սառնասրտորեն իջել է խրամաբջիջից, հենակետի անձնակազմին պատմել կատարվածը․ «Ասել ա՝ Նարեկին խփել եմ, գնացեք, երևի հլը սաղ ա»։
 
Սպանված զինվորի հայրը՝ Մարզպետունին եղել է Եղնիկների դիրքերում, որդու արյունը դեռ գետնին թափված էր։ Հետքը ոչ մի կերպ չի անցնում։ Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը սպանության իր վարկածն է պատմել։ Իբր Նարեկն իրեն սպանող երիտասարդին հրահանգել է սուրճ դնել, Կարենը հրաժարվել է։
 
Իմանալով այդ մասին՝ Նարեկը նրան սեռական բնույթի հայհոյանք է տվել։ Վիրավորված համածառայակիցը հարմար պահի է սպասել, տեսնելով, որ Նարեկը դիրքում մենակ կանգնած դիտարկում է, թիկունքից փամփշտատուփը դատարկել է ընկերոջ վրա։
 
Մարզպետունին չի հավատում իրենց հրամցված վարկածին, Նարեկը բարի տղա էր, կյանքում որևէ մեկին չէր հայհոյի, չէր նվաստացնի: Ինքը ուրիշ վարկած է առաջ քաշում, որի համար հիմքեր ունի․
 
«Ես մտածում եմ էտի կամբատի արած բաներն ա։ Իմանալով, որ սպանության կատարող Կարեն Խաչատրյանը հենակետից Գումարտակի հրամանատարին տեղեկություններ է հայտնում, Նարեկ չի ցանկացել նրա հետ դիրք պահել։
 
Մի քանի անգամ Նարեկս հրամանատարներին խնդրել է Կարենի հետ պոստի չկանգնեցնել, բայց Գումարտակի հրամանատարը միտումնավոր հրահանգել ա Նարեկիս ու մարդասպանին իրար հետ պոստի կանգնեցնել»,- Forrights.am-ին պատմում է Մարզպետունի Ադիբեկյանը։ Բացառում է, որ որդին իրեն սպանողին ճնշած լիներ։
 
Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալից ծնողները պատասխան են պահանջել՝ ինչու են անհավասարակշիռ զինծառայողին բանակ տարել, բարձրացրել դիրքեր․ «Զամպալիտն ասավ լիքը պապայի տղեք ազատվում են, չենք կարա տենցներին չտանենք։ Մենք չենք կարա զորամասի բոլոր զինվորներին հետևենք»։
 
Զորամասի հրամանատարի այս պատասխանն ամբողջովին բացահայտում է պետության անտարբեր վերաբերմունքը ոչ առողջ զինվորների և նրանց կյանքի նկատմամբ։ Գումարտակի հրամանատարը Նարեկի նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունքը արտահայտվել է անգամ նրա մահից հետո։
 
Զորամասում ներքին օրենք կա, եթե զինվոր է մահանում, տվյալ ստորաբաժանումը շարային քայլքի ժամանակ չի երգում։ Այդպիսով հարգում են մահացածի հիշատակը։ Նարեկի մահից օրեր անց Գումարտակի հրամանատարը հրահանգել է ճաշարան գնալիս բարձր երգել, հակառակ դեպքում սպառնացել է պատժել ենթականերին։
 
Զինծառայողները շոկի մեջ են ընկել, զարմացած իրար երեսի նայել, ինչպե՞ս կարելի է ոտքի տակ տալ Նարեկի հիշատակը։ Ընդդիմացել ու չեն երգել։
 
 
Կարենը թույլ բնավորությամբ զինվորի համբավ ուներ, նաև՝ իր մաքրությանը չէր հետևում։ Նարեկը դա չէր հանդուրժում, հագուստ ու պարագաներ էր տալիս, որ իրեն կարգի բերի, մաքուր տեսք ունենա։ Ասում են՝ Նարեկին շատ է հարգել, նրա անունով էր երդվում։ Մարինեն ապշած է, ո՞նց եղավ, որ Նարեկի անունով երդվողը նրան սպանեց․
 
«Կարա՞ն ինձ պատասխանեն։ Եթե իմանամ ինչ-որ տեղ ինքը թերացել ա․․․ չէ, չէ, իրանից բարի մարդ չկար, վերջի շապիկը կհաներ կտար իրանից վատ ապրողին, խեղճին կօգներ։ Ստեղ են ասում՝ օձը տաքացնողին ա կծում։ Իրա շորը տվել ա, որ հագնի, իրա ճաշը տվել ա, որ ուտի։ Սուտ ա սա, սուտ ա իմ երեխու գլուխը կերան, էսի վերևներից ա, բայց ինչի՞ չգիտեմ»։
 
Եղնիկների զորամասի հրամանատարությունն ակնհայտորեն իր մեղավորության բաժինն ունի։ Իմանալով, որ Կարեն Խաչատրյանն անադեկվատ վարք է դրսևորում, նրան զենք ու զրահ են հագցրել՝ ուղարկել առաջնագիծ։ Դա էլ բավական չէ, տվյալ մարտական հենակետում դեպքի պահին սպա չի եղել։
 
Նարեկ Ադիբեկյանի ծնողները վստահ են՝ եթե զորամասի հարամանատարությունը զգոն և ուշադիր լիներ, զինվոր որդուց չէին զրկվի։ Մարզպետունին որդու պահած դիրքերում գտնվելիս ծառայության նկատմամբ անլուրջ վերաբերմունքի է ականատես եղել․
 
«Ես բարձրացել եմ պոստեր, բարդակ ա մի այլ կարգի։ Աֆիցեռն ու զինվորը ոչ մեկ իրա գործը չի անում, տեսնում ես պոստ ա, բայց մարդ չկա պոստում կանգնած։ Եթե էդ տիպի բարդակ ա, բնական ա, որ երեխեքն իրար մեջ պետք ա կոնֆլիկտներ ունենան, իրար կսպանեն»։ Նարեկի մայրը ևս զորամասի ու բանակի ղեկավարությանն է մեղադրում որդու սպանության համար․
 
«Բանակի ղեկավարություն չկա։ Որտե՞ղ ա եղել բանակի ղեկավարությունը։ Տղես չէր մահանա, եթե պետություն լիներ, պոստում ղեկավարություն լիներ։ Ի՞նչ իմանամ, գուցե ղեկավարության մատն ա խառն ըտեղ։
 
Բոլորը պետք ա պատասխան տան, որովհետև էդ տղեն էդքան պլոճիկ չէր ունենա, որ ավտոմատը վերցներ ու խփեր իմ էրեխուն, էն էլ հետևից։ Ստեղ մի բան էն չի, ես չեմ հասկանում, ի՞նչ ա, հավի ճուտ ա, բերին տվին ծնողներին ասին վե՞րջ։ Իմ բալեն երկու տարի սահման պահի ու տուն չհասնի՞, խի՞»,- գրեթե ուժասպառ, սնքրնքալով ասում է Մարինեն։
 
Նարեկ Ադիբեկյանին սպանելու համար ժամկետային զինծառայող Կարեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ընթանում է նախաքննության։ Կարեն Խաչատրյանը հիմա պահվում է Շուշիի բերդում։ Առաջիկայում նրան հոգեբուժարան են տեղափոխելու հետազոտության։ Տուժողի ծնողները չեն հավատում արդար քննությանը․
 
«Նախաքննությունն իրենց ձեռքում է, ոնց ցանկանան, էնպես էլ առաջ կտանեն։ Օրենք չկա էս երկրում»։ Նարեկը տան փոքրն էր, ևս երեք քույր ունի։ Տան մի անկյունում Անյա տատն է ծվարել, ցավից կուչ եկել՝ ձեռքերն իրար սեղմած։
 
Անդադար հեկեկում է՝ Նարեկս, Նարեկս․․․ Տատին Նարեկը հաճախ էր զանգում․ «Վերջի հերթը որ խոսեցինք ասեց՝ տատ ջան, բան չմնաց, էսա կգամ, ամեն ինչ լավ կլինի»։
 
Հայրը՝ Մարզպետունին, հորից զրկվել է դեռ երկու տարեկանում, դրել էին պապի անունը, որ սերունդը շարունակվի․ «Քանդվեց տղուս տունը, էդ մի հույսն էր»,-
 
Անյա տատի աչքերի արցունքները հորդում են՝ խոսում է թոռից ու խփում ծնկներին։ Իրեն մեղավոր է զգում, չի հաշտվում․․․ Նարեկ Ադիբեկյանի օրինակը հայրենասիրության բացառիկ դրսևորում է։ Նարեկի ընտանիքը երկար տարիներ Ռուսաստանում է ապրել։
 
Ռուսական բանակում մեկ տարի ծառայելուց հետո նա չի թաքնվել հայ իրավապահներից։ Հայկական բանակից ևս զորակոչի հրաման ստանալով, անմիջապես հայրենիք է վերադարձել, ծնողներին ասել, որ չի ուզում իրեն բանակից ազատեն։ Նրան ծառայության են ուղարկել Արցախի Եղնիկներ անունով հայտնի զորամաս․
 
«Եթե թուրքը խփեր, երևի մի կրակոցով կբավարարվեր, բայց սա թուրքից էլ թուրք էր, բա էդքան պատրոնը միանգամի՞ց, էն էլ հետևից, երբ երեխես իրան տիրություն էր անում»։ Նարեկի մահն անտարբեր չի թողել անգամ ադրբեջանցիներին։
 
Նրա հետ ռուսական բանակում ծառայած ազերի զինվորականները, իմանալով բանակային ընկերոջ մահվան մասին, ցավակցական խոսքեր են արտահայտել սոցցանցերում։
Մեկ օր ջուր չի լինելուԻշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան «Հայաստանում գտել են նրան, ով վաճառել է ամեն ինչ»Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սուրինամի հետ. պատմության այս օրը (24 հուլիս)Ռոսսելխոզնադզորը թույլ չի տվել Ռուսաստանում իրացնել Հայաստանից ստացված անվտանգ կաթնամթերքը ԱՄՆ-ն նորից հարվածել է Իրանին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին Սաղս շոկի մեջ ենք, ուղղակի շշմած ենք մնացել. 21-ամյա զինծառայողի մահը ցնցել է Չարենցավանը Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանի ԱԳ նախարարությունը Մեծ Բրիտանիային զգուշացրել է ԱՄՆ-ի հարվածների ժամանակ օգնելու հետևանքների մասին Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Իրականում ինչպե՞ս է կյանքից զրկվել զինծառայող Նարեկ Թորոսյանը, ինչի՞ մասին են վկայում նախորդ դեպքերը Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Եթե Հուսիները նորից hարվածեն նավերին ԱՄՆ-ը պատաuխանատվության կենթարկի Իրանին. Թրամփ Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Սայաթ-Նովայի պողոտայում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի ՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Նավթը համաշխարհային շուկայում շարունակում է թանկանալՌուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը Խնջույքները չօգնեցին. Թուրքիան Ուկրաինա կուղարկի SARP-ի նորագույն մոդուլներԲանջարեղենային ապստամբություն սահմանին. Հայ ֆերմերները շուկայի փլուզումից հետո փակել են մայրուղինԻնչո՞ւ հերթական երիտասարդ կյանքը հնարավոր չեղավ փրկելՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Սև անձրև՝ ԿրասնոդարումԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ինչու՞ չի կարելի երբեք կիրառել «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը
Ամենադիտված