Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Արա՛, չեմ ջոգում, ձեր մեջ տղա չկա՞․․․». դիտողությունն ավարտվել է զինվորի սպանությամբ

ՎԻԴԵՈ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Գևորգ Կոսոբոգլյանի ու նրա չորս ծառայակիցների գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում  Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ:

Մանրամասն ՝ այստեղ

Ըստ մեղադրանքի՝ ժամկետային զինծառայող, 20-ամյա շարքային Գևորգ Կոսոբոգլյանը 2016 թվականի մայիսի 25-ին, ժամը 15.30-ի սահմաններում ծառայակից  Պավել Վարդիկյանի հետ գնացել է զորանոցի ննջարան՝ պարզաբանում կատարելու:

Նույն օրը, ժամը14-ի սահմաններում ճաշարանում զինվորներն աղմկել էին, ու ժամկետային զինծառայող Հակոբ Գևորգյանը, զայրանալով, ասել էր. «Մեկը չկա՝ էս գումարտակի բերանի փակի, անտեր ե՞ք, տեր չունե՞ք»:

Գևորգ Կոսոբոգլյանն ու Պավել Վարդիկյանը, գնալով ննջարան՝ վերոհիշյալ արտահայտության պատճառով վիճաբանել, ապա կռիվ են արել մի խումբ զինվորների՝  արտահայտությունն արած Հակոբ Գևորգյանի, ինչպես նաև Սամվել Կարապետյանի, Յուրա Սերոբյանի, Վաչագան Գրիգորյանի հետ:

Ըստ մեղադրանքի՝ Գևորգ Կոսոբոգլյանը ձեռքերով ու ոտքերով հարվածել է Հակոբին ու Սամվելին:

Երբ փոխադարձ կռվի ժամանակ Հակոբը ձեռքով հարվածել է Պավել Վարդիկյանի գլխին, վերջինս Հակոբի գլխին հարվածել է զինվորական աթոռակով:

Գևորգ Կոսոբոգլյանըբռունցքով մեկ անգամ հարվածել է Սամվել Կարապետյանի դեմքին, ապա, ըստ մեղադրանքի, Հակոբ Գևորգյանին կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած դանակով հարվածել է Հակոբի կրծքավանդակի ձախ մասին ու սպանել է նրան:

Գևորգ Կոսոբոգլյանին մեղադրանք էր առաջադրված ինչպես դիտավորյալ սպանության, այնպես էլ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելով՝ խմբի կազմում երկու անձանց նկատմամբ  բռնի գործողություններ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 359 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով:

Բացի Կոսոբոգլյանից՝ ամբաստանյալի աթոռին էին նաև ննջարանում խմբակային ծեծկռտուքի մասնակից չորս զինծառայողներ՝ Սամվել Կարապետյանը, Յուրա Սերոբյանը, Պավել Վարդիկյանը, Վաչագան Գրիգորյանը, ովքեր մեղադրվում էին միայն ՀՀ քրեական օրենսգրքի  359 հոդվածի 2-րդ մասով:

Հինգ ամբաստանյալներից կալանքի տակ էր միայն սպանության համար մեղադրվող Գևորգ Կոսոբոգլյանը: Նա արգելանքի տակ էր 2016 թվականի մայիսի 26-ից:

Գևորգն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն:

Նա նշել է, որ 2016 թվականի մայիսի 25-ին, ժամը 14-ի սահմաններում իր գումարտակի զինծառայողների հետ գնացել է ճաշարան, որտեղ մարդաշատության պատճառով աղմուկ է բարձրացել:

Հակոբը ոտքի է կանգնել ու դիմելով միայն իրենց գումարտակի զինծառայողներին, ասել է. «Արա՛, չեմ ջոգում, ձեր մեջ մի հատ տղա չկա՞, հելնի բերաններդ փակի, թե՞ տեր չկա, էլի անտեր եք մնացել»:

Ճաշից հետո ինքը գնացել է իրենց գումարտակի ննջարան, համածառայող Պավելի ու Մովսեսի հետ որոշել են գնալ Հակոբի զորանոց՝ պարզաբանում ստանալու:

Այնտեղ՝ նրանց ննջարանում, ինքը բարևել ու ասել է. «Մի քանի բառ կա փոխանակելու»: Պավելի ու Մովսեսի հետ նստել է մահճակալին՝ Հակոբի ու Սամվելի դիմաց: Ինքն ասել է, թե ճաշարանում շատ մարդ կար, բոլորն էլ տեր ունեն, ու Հակոբն արտոնություն չունի իրենց հետ այդպես խոսելու:

Հակոբը խոսքի տոնը բարձրացրել է: Ինքը նրան զգուշացրել է, որ հանգիստ խոսի:

Հակոբը ոտքի է ելել, կանգնել են բոլորը:

Հակոբը բռնել է իր օձիքից, ինքը բռնել է նրա ձեռքից: Ասել է՝ մենք եկել ենք հանգիստ խոսելու:

Հակոբն ասել է. «Գոհ եղիր, որ մենք մեզ սենց ենք պահում», ու ձեռքով հարվածել է իր դեմքին: Իր մեջքից բռնել, գցել են նախավերջին մահճակալին: Իրեն հարվածել են մի քանի հոգի: Ինքը փորձել է պատասխան հարվածներ հասցնել:

Ննջարան է մտել Արամը, քաշել-իրեն բարձրացրել է մահճակալից: Ինքը հարվածել է Սամվելին: Քիչ անց Հակոբը մոտեցել է իրեն, գցել է անկյունային մահճակալին, նստել է իր վրա, աջ ձեռքով  խեղդել է, իսկ ձախ ձեռքով հարվածել է իրեն:

Ինքը զգացել է, որ օդը չի հերիքում: Հակոբը երկու ձեռքով է փորձել իրեն խեղդել: Փորձել է մատները մտցնել իր աչքերի մեջ: Ինքը մտածել է, որ գտնվում է անելանելի վիճակում և բնազդաբար, չգիտակցելով իր գործողությունների հետևանքը, հանել է տաբատի գրպանում եղած դանակը, հավաքել է ուժերն ու հարվածել է Հակոբին: Հետո փախել, գնացել է զբոսայգի, դանակը խրել է հողի մեջ: Այդտեղից իրեն տարել են զորամասի շտաբ:

Ընդհանուր իրավասության դատարանը Գևորգ Կոսոբոգլյանի ցուցմունքը արժանահավատ է գնահատել: Դատարանը նշել է, որ մեղադրանքի կողմը այդ ցուցմունքը հերքող որևէ ապացույց դատաքննությամբ չի ներկայացրել:

Դատարանն արձանագրել է, որ մինչև կռիվը Գևորգը մի քանի անգամ ասել է, որ իրենք գնացել են հանգիստ խոսելու: Այդ հանգամանքը դատաքննությամբ չի հերքվել:

Դատարանում ամբաստանյալ Սամվել Կարապետյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննական ցուցմունքում նա հայտնել է, որ ննջարանում խոսակցության ընթացքում «կրքերը տաքացել են», Հակոբը հարվածել է Գևորգին: Ինքը պահել է Մովսեսին ու Պավելին, որ կռվին չխառնվեն: Հակոբը Գևորգին քաշել-տարել է անկյունային մահճակալի մոտ, հարվածներ է հասցրել: Ինքը մոտեցել է նրանց, որ հանդարտեցնի: Այդ ժամանակ Գևորգը ոտքի է կանգնել ու հարվածել է իրեն: Հետո Գևորգը մոտեցել է Հակոբին, երկուսով ընկել են մահճակալի վրա: Ինքը փորձել է նրանց բաժանել:  Քիչ հետո Գևորգը դուրս է եկել Հակոբի տակից ու փախել է: Հակոբը ոտքի է կանգնել ու տեսել է, որ կողքը վնասված է:

Ամբաստանյալներ Յուրա Սերոբյանը,  Պավել Վարդիկյանը, Վաչագան Գրիգորյանն իրենց մեղավոր են ճանաչել, հրաժարվել են դատարանում ցուցմունքներ տալուց:

Ընդհանուր իրավասության դատարանը եզրակացրել է, որ Գևորգ Կոսոբոգլյանին դիտավորյալ սպանության համար առաջադրված մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, պետք է վերաորակվի ՀՀ քրեական օրենսգրքի 108 հոդվածով՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարված սպանություն:

Դատարանի եզրահանգմամբ՝ Գևորգ Կոսոբոգլյանն իրականացրել է իր պաշտպանությունը, բայց դուրս է եկել անհրաժեշտ պաշտպանության սահմաններից՝ թույլ է տվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում՝ դանակով հարվածել է Հակոբ Գևորգյանին ու պատճառել է մահ:

Գևորգ Կոսոբոգլյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 108 հոդվածով և 359 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով ու վերջին հաշվով դատապարտվել է 5 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝  2016 թվականի մայիսի 26-ից:

Սամվել Կարապետյանը մեղավոր  է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ու դատապարվել է 2 տարի ազատազրկման:

Յուրա Սերոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ու վերջնական պատիժ է սահմանվել 1 տարի 5 ամիս 27 օր ազատազրկում:

Պավել Վարդիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, վերջնական պատիժ է սահմանվել 1 տարի 5 ամիս 27 օր ազատազրկումը:

Վաչագան Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ու դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման: Տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցի պահանջը բավարարվել է մասնակիորեն՝ Գևորգ Կոսոբոգլյանից հօգուտ տուժողի իրավահաջորդի կբռնագանձվի 2 միլիոն դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված նյութական վնասի հատուցում: Քաղհայցը մնացած մասով թողնվել է առանց քննության՝ իրավունք վերապահելով տուժողի իրավահաջորդին այն ներկայացնելու քաղաքացիական դատավարության կարգով:

Վերաքննիչ քրեական դատարանը, քննելով բերված վերաքննիչ բողոքները, վերաորակել է Գևորգ Կոսոբոգլյանի՝ առաջին ատյանի դատարանի կողմից վերաորակված արարքը:

Վերաքննիչ դատարանը անհիմն է համարել առաջին ատյանի դատարանի կատարած վերաորակումը՝ գործով ապացուցված չհամարելով, որ Գևորգ Կոսոբոգլյանը տուժողին մահ է պատճառել՝ գտնվելով անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման վիճակում:

Վերաքննիչ քրեական դատարանը ապացուցված չի համարել նաև Գևորգ Կոսոբոգլյանի կողմից դիտավորյալ սպանության կատարումը՝ նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքը:

Գործի հանգամանքների վերլուծության արդյունքում վերաքննիչ քրեական դատարանը եզրահանգել է, որ Գևորգ Կոսոբոգլյանը մեղավոր է տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար, ինչի արդյունքում տուժողը մահացել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Վերաորակման արդյունքում խստացվել է նաև Գևորգ Կոսոբոգլյանի նկատմամբ սահմանված պատիժը: Գևորգ Կոսոբոգլյանը վերջին հաշվով դատապարտվել է 8 տարի 6 ամիս ազատազրկման:

Ծեծկռտուքին մասնակից մյուս չորս ամբաստանյալների պատժի մասով, հակառակը, մեղմացում է եղել՝ նրանք իրական ազատազրկման չեն դատապարտվի՝ վերաքննիչ դատարանը կիրառել է պայմանական դատապարտություն, յուրաքանչյուրի համար սահմանել է փորձաշրջան:

Տավուշի մարզի Չինարի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԵթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե ՀովհաննիսյանՃապոնիայում գրեթե 4,000 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի ձյան տեղումների պատճառովԾանոթ ու միարժամանակ անհայտ … «Միզող տղան» արձան«Դաշնության խորհուրդում գնահատել են Փաշինյանի մանևրը. Հրաժարական տալու խոստումը խաղ է հանրության հետ»Ջուր չի լինի մի քանի ժամԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակՑեղասպանությnւն ուրացող և հայ ժողովրդի դեմ ագրեսիш իրականացնողին արդարացնող ռեժիմը խնդիր չունի այս ադրբեջանցու հանցագործությnւնը մեղմացնելու. Տիգրան ԱբրահամյանԵթե «Արցախը Հայաստան է ու վերջ» գոռացողն ասում է, որ սխալվել է, ու Արցախը երբեք հայկական չի եղել, իմացեք, որ ոչինչ չի խանգարելու նրան նույնն ասել Հայաստանի մասին. Քրիստինե ՎարդանյանԸստ նոր Սահմանադրության նախագծի՝ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք նախորդող 2 տարվա ընթացքում առնվազն 1 տարի մշտապես բնակվել են ՀՀ-ում«Վադեֆուլի այցը Բաքու և Երևան. Ազդանշան Մոսկվային և խաղաղության երաշխիքներ»Հողային շերտի փլուզման հետևանքով վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար. Երևանի որոշ հասցեներում գազ չկաՆԱՏՕ-ի ուղղակի ներգրավումը ուկրաինական hակամարտությանը կնշանակի երրորդ համաշխարհային պшտերազմի սկիզբ. Մարին Լը ՊենԽոշոր ու ողբերգական վթար, Աթոյան փողոցում բախվել են «Chery», «Kia» և «ՎԱԶ»ԱՄՆ-ում գազատարի վրա պայթյnւն է տեղի ունեցելԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՊահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչ կհայտարարվի․ մանրամասներՎախճանվել է թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան Կարպ Խաչվանքյանը. պատմության այս օրը (Նոյեմբերի 23)«Ինտեր»-ը Բերգամոյի «Ատալանտայի» հետ պայքարում ոչ ոքի է խաղացելԱՄՆ-ում հայտարարել են Եվրոպայի անվտանգության ճարտարապետության շուրջ բանակցություններ անցկացնելու մասինԱրշակունյաց պողոտայում շղթայական ավտnվթար է տեղի ունեցել. տnւժածներ չկանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության տեքստըՄահացել է Գրիգորի ԳաբրիելյանցըԱՄՆ-ի համար լավագույն տարբերակը կլինի Ջենսեն Հուանգի վերադարձը տեխնոլոգիական Nvidia ընկերություն. ԹրամփՎրաստանի կառավարությունը որոշել է արգելել փոխնակ մայրությունըԲալթիկ ծովում հարձшկման է ենթարկվել ռուսական «Sparta II» բեռնատար նավըՊարեկներն ու երիտասարդները մեքենայում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու ընտանիքի անդամներինԻնձ համար ամենակարևորն այն է, որ մեր նախագահն ինձ չնախատի. ՊեսկովԵՄ երկրներում կայանալիք ընտրությունների արդյունքները կարող են խաթարել միավորման կայունությունը և հանգեցնել առանցքային որոշումների ընդունման «կաթվածի». The GuardianԱդրբեջանից Հայաստան արտահանումը շուրջ 246 անգամ գերազանցում է հակառակ հոսքը. միակողմանի կախվածnւթյունը կարող է վերածվել տնտեսական և քաղաքական ճնշմшն լրացուցիչ գործիքի. ՍուրենյանցԹրամփը գովեստի խոսքեր է հնչեցրել Պեսկովի հասցեին, վերջինս արձագանքել էՌազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և կարգազանց զինծառայողների դեմ. ՊՆԿոստանյանը Նեապոլում քննարկել է Իտալիայի հետ միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքըՄարգարա-Վանաձոր ավտոճանապարհին «Nissan Elgrand»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա 4 վիրավnրՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակներըԱյն, ինչ տեղի է ունենում Մուսիալայի շուրջ, նման չէ «Բավարիա»-ին․ Ռիո ՖերդինանդԱհազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով տապալված և տապալման վտանգ ներկայացնող ծառերի, վնասված տանիքների, արևային վահանակների վերաբերյալԲելգիայի օդային տարածքը կփակվի․ բոլոր չվերթները չեղարկվում ենՀայաստանը խաչմերուկում. Ինչո՞ւ է Փաշինյանի քաղաքականությունը ստիպում հարևաններին արտակարգ միջոցներ ձեռնարկելՈւժգին երկրաշարժ` ԻրանումՌԴ ՊՆ․ «Գերան» ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի նավթավերամշակման գործարանինԿալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է«Ռուսաստանը չի՞ վճարում, կտրականապես համաձայն չենք». Փաշինյանը զայրացել է, երբ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) հայտարարել է Հայաստանի համար կազմակերպությունից դուրս գալու գինը«Իմ ընկերը»․ Թրամփը Պուտինի հետ լուսանկար է հրապարակելՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանումՀայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը շնորհավորական ուղերձը՝ Լիբանանի վարչապետինՖրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում 144 մարդ է ձերբակшլվել
Ամենադիտված