Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վուդուների յուրահատուկ հորոսկոպ.բոլոր ժամանակների գրեթե ամենաճշմարիտ հորոսկոպը,բացահայտեք Ձեզ

ՎԻԴԵՈ

Վուդուն աֆրիկյան հնագույն կրոններից է: Նրանք կենդանակերպում առանձնացնում են 36 չար և բարի հոգի: Դրանք ներկայացնում ենք ստորև․     

1. Մադեմուազել Շառլոտ (հունվարի 1-հունվարի 10)
Այս մարդիկ բավական հանելուկային են, շատ կանացի: Շատ խոցելի են, որոշակի թաքնված բան ունեն բնավորության մեջ, ինչը նրանց մեծ հմայք է տալիս:

Ավելի մանրամասն ՝ այստեղ

Այս նշանի ներկայացուցիչները պետք է ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ, հատկապես՝ կոկորդի:

2. Օշոսի (հունվարի 10-հունվարի 20)
Այս մարդիկ վաղ տարիքից սուր զգացողություններ են փնտրում:

3. Օշալա (Հունվարի 21-հունվարի 31)
Հեշտ են հաղթահարում կյանքի ցանկացած դժվարություն: Կյանքի երկրորդ կեսին ֆինանսական և հոգևոր մեծ աճի են հասնում:

4. Օշուն (փետրվարի 1-փետրվարի 10)
Այս շրջանում ծնված կանայք շատ հաջողակ են սիրո մեջ: Տղամարդիկ ռիսկային բնույթ ունեն, ուստի կարող են ցանկացած բարձունք նվաճել:

5. Եմանջա (փետրվարի 11-փետրվարի 19)
Գեղեցիկ և գրավիչ են, լավ շարժուձև ունեն, առանձնանում են գեղագիտությամբ: Այս նշանի մարդիկ շատ փակ են: Անկանխատեսելի իրավիճակներում միշտ ակնթարթային որոշումներ են ընդունում՝ հակառակորդին շոկի մատնելով: Այս մարդիկ հրաշալի մենեջեր են:

6. Էրզուլի (փետրվարի 20-փետրվարի 29)
Շատ զգայուն են, չեն սիրում քայլել, ցավին վատ են դիմանում: Անհաջողությունները ծանր են տանում: Այս մարդիկ կարող են իրենց զոհել հանուն գաղափարի: Պետք է ուշադիր հետևեն իրենց առողջությանը. ստամոքսի խոցի առաջացում է հնարավոր:

7. Ալակետու (մարտի 1-մարտի 10)
Այս մարդիկ անհավանականորեն զգայուն են: Նրանց համար դժվար չէ գործնականում ամեն մարդու գայթակղելը:

Այս մարդիկ միշտ ելք գտնում են ցանկացած իրավիճակից: Կյանքի երկրորդ կեսին են բարգավաճման հասնում: Շատ հաճախ բուսակեր են լինում:

8. Պոմբա-Ժիրա (մարտի 11-մարտի 20)
Աշխարհ սեր են բերում: Կանայք շատ գեղեցիկ են, տղամարդիկ՝ հիասքանչ և խորհրդավոր: Շատ լավ կարողանում են սիրաբանել, կարող են նենգ լինել, ստել: Պետք է ուշադիր լինեն իրենց առողջության, հատկապես՝ միզասեռական համակարգի նկատմամբ:

9. Դա Կապա Պրետա (մարտի 21-մարտի 31)
Այս մարդիկ բավական վճռական և նպատակասլաց են: Նրանց կամքը կարող է հաստ պատեր քանդել: Նրանք շրջահայաց և համբերատար են: Առանձնակի ուշադրություն պետք է հատկացնեն նյարդային համակարգին:

10. Տեբո և Կաինդե (ապրիլի 1-ապրիլի 10)
Մանկական բնույթ ունեն, հավակնոտ, ամաչկոտ, ձգտող, անխոհեմ են: Նաև հիշաչար են: Թշնամիներին կարող են պատժել, ինչպես ոչ ոք:

11. Լալու (ապրիլի 11-ապրիլի 20)
Շատ անխոհեմ են: Առատաձեռն են, միշտ պատրաստ են օգնել կարիքավորներին: Չեն կարողանում փողը գրպանում պահել: Հարմարավետություն և մաքրություն են սիրում:

12. Շանգո (ապրիլի 21-ապրիլի 30)
Մաքսիմալիստ են, աշխատում են միշտ հասնել նպատակին: Բայց անձնական կյանքում, որպես կանոն, այնքան էլ հաջողակ չեն:

13. Օպին (մայիսի 1-մայիսի 10)
Առանձնանում են անսահման առատաձեռնությամբ, ջերմ և բաց սիրտ ունեն: Պետք է պահպանեն իրենց նյարդերը:

14. Օգուն (մայիսի 11-մայիսի 21)
Հրաշալի ընտանիքի մարդ են, բայց նույնիսկ ընտանիքում աղետի են պատրաստվում: Նրանց հետ շատ հետաքրքիր է, բայց միշտ ծանր: Պետք է պահպանեն սիրտը. ծեր ժամանակ կարող են ինֆարկտ ստանալ:

15. Վարա (մայիսի 22-մայիսի 31)
Շատ գրավիչ են, ինտելեկտուալ: Կարող են հրաշալի սպորտսմեն դառնալ:

16. Զակա (հունիսի 1-հունիսի 11)
Շատ պահպանողական են: Ցանկության դեպքում կարող են ցանկացած խոչընդոտ հաղթահարել: Վրեժխնդիր են: Ատում են ցանկացած տրանսպորտ, սիրում են ոտքով զբոսնել:

17. Լոկո (հունիսի 12-հունիսի 21)
Տնակյաց են, կարողանում են իրենց պաշտպանել: Մեծ ջանքերի գնով հասնում են նպատակներին:

18. Գոգո (հունիսի 22-հուլիսի 1)
Դոնժուան են և՛ կանայք, և՛ տղամարդիկ: Հաճախ պատանի տարիքում ինքնասիրահարված նարցիս են: Այս տղամարդիկ ավելի հաջողակ են, քան կանայք:

19. Տրանկա-Ռուաս (հուլիսի 2-հուլիսի 12)
Նախընտրում են ստվերում լինել: Մշտապես պետք է ինչ-որ բան անեն, այլապես ընկճախի մեջ կընկնեն: Այս նշանի գլխավոր որակը բարությունն է: Ամենալավն իրենց ընտանիքում են զգում: Առողջության առումով խոցելի են նրանց շնչառական օրգանները:

20. Էլեկուն (հուլիսի 13-հուլիսի 23)
Ի ծնե մինչ ծերություն «թագավոր» են: Սիրում են շատ մարդկանց ուշադրություն գրավել:

21. Օրո (Հուլիսի 24- օգոստոսի 2)
Պաշտպանություն ունեն, որը որոշակի պայմաններում ոչ ոքի թույլ չի տալիս դիպչել իրենց առանց թույլտվության:

22. Ագոնգոն Գոժա (օգոստոսի 2-օգոստոսի 12)
Չափազանց բարդ բնույթ ունեն ուրիշների կողմից ընկալվելու համար: Հնարամիտ և վախկոտ են, հաշվենկատ և վճռական: Նրանց հետ դժվար է ընկերություն անելը, էլ չասած՝ ամուսնության մասին: Միշտ հեշտությամբ հաղթահարում են կյանքի բոլոր դժվարությունները:

23. Ռեյ (օգոստոսի 13-օգոստոսի 23)
Նրանց ոչինչ չի կարող խանգարել գնալ դեպի նախանշված նպատակը:

24. Օմուլու (օգոստոսի 24-սեպտեմբերի 2)
Բոլորովին պահանջկոտ չեն իրենց հանդեպ: Սիրում են գնալ հեռու անտառ կամ լեռներ՝ մտածելու:

25. Օբալույե (սեպտեմբերի 3-սեպտեմբերի 11)
Ուղիղ բնույթ ունեն: Բացարձակապես վստահ են, որ իրենք ճիշտ են:

26. Լարոյե (սեպտեմբերի 12-սեպտեմբերի 22)
Կարող են գորշ աշխարհը վառ գույներով ներկել: Գրեթե միշտ բարի և խաղաղասեր են: Կարողանում են ցրել ձանձրույթն ու տխրությունը, ընկերախմբի իսկական ոգին են:

27. Իսերի (սեպտեմբերի 23-հոկտեմբերի 3)
Գեղեցիկ են, մեծահոգի:

28. Ապոնակի (հոկտեմբերի 4-հոկտեմբերի 13)
Հիշաչար չեն, լավ հիշողություն ունեն: Նրանց կարգախոսն է՝ «Անելանելի իրավիճակ չի լինում»: Հրաշալի արտիստիկ տվյալներ ունեն:

29. Կևե Լե Դունժա (հոկտեմբերի 14-հոկտեմբերի 23)
Այս նշանի որոշ ներկայացուցիչներ հակված են գիրության, իսկ ուրիշները փայլում են երիտասարդության թարմությամբ:

30. Այեդե (հոկտեմբերի 24-նոյեմբերի 2)
Դիմացկուն են նպատակին հասնելու ճանապարհին: Անվախ են և բավական համառ: Անբացատրելի հմայք ունեն: Պետք է խուսափեն օրգանիզմի գերծանրաբեռնվածությունից՝ ֆիզիկական և հոգեկան:

31. Մամա Բրիջիտ (նոյեմբերի 3-նոյեմբերի 12)
Խորհրդավոր են: Աշխատասեր են, համառ, ոչ պահանջկոտ իրենց բարեկեցության նկատմամբ: Սիրում են իրենց տունը:

32. Եմալիա (նոյեմբերի 13-նոյեմբերի 22)
Բավական իմպուլսիվ են, կարող են «մեռած կետից» առաջ տանել ցանկացած աշխատանք: Պետք է օրական առնվազն 8 ժամ քնեն:

33. Օուրաժե (նոյեմբերի 23-դեկտեմբերի 2)
Շատ տաղանդավոր են «այստեղ և հիմա» ապրելու համար:

34. Մարաբո (դեկտեմբերի 3-դեկտեմբերի 12)
Իրենց ամբողջ գիտակցական կյանքում լույս են բերում, նվիրում են բոլորին:

35. Բոն-Բոն (դեկտեմբերի 13-դեկտեմբերի 22)
Կարող են աշխարհը մաքրել կեղտից: Բավական էկզոտիկ են, յուրօրինակ մտածողություն ունեն, որը ոչ բոլորը կարող են հասկանալ:

36. Ազակա (դեկտեմբերի 23-դեկտեմբերի 31)
Բավական շփվող են: Լավ ընկեր են, գործընկեր: Հուսալի են, համբերատար:

 

 

Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրևՄակրոնը խոսել է Դոնալդ Թրամփի հետ Հուշարձանի կարգավիճակ են ստացել 12 պատմամշակութային կառույցներ Իրանը և ԱՄՆ-ն քննարկում են վնասի փոխհատուցման հարցը Արագածոտնում «Honda»-ի և «Opel»-ի բախման հետևանքով վիրավnրներից մեկը մաhացել է56-ամյա վարորդը «Nissan Rogue»-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է ԲԿԱդրբեջանի տարածքով ՀՀ է ուղարկվելու ցորեն ու պարարտանյութ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վթար. որ հասցեներում ջուր չի լինի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Պիլսներ գարեջուր Մոսկվայից զգուշացումներ՝ Երևանին․ առանց ռուսական շուկայի Հայաստանը կարող է կորցնել գյուղմթերքի արտահանման հիմնական ուղղությունը Կենտրոնում ո՞ր փողոցները փակ կլինեն հունիսի 1-ին «Ի՞նչի է վերածվել Հայաստանը Փաշինյանի օրոք» «Մեզ նույնիսկ ՔՊ-ում են ավելի շատ վստահում». Սամվել Կարապետյանը՝ ընտրությունների վճռորոշ նշանակության մասին ««Ջերմուկ» խմելու համար արդեն ուշ է. գազային համաձայնագրի չեղարկումը քիչ բան կփոխի» Երեխաների պաշտպանության միջազգային օր. պատմության այս օրը (01 հունիս)Հրդեհ՝ Հայաստանում․ զոհ կա Իսրայելական բանակը վերահսկողություն է սահմանել Լիբանանում խաչակիրների Բոֆոր բերդի նկատմամբ. Իսրայել ԿացԱյն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, իրականում միայն Հայաստանի մասին չէ․ ԶելենսկիԱՄՆ-ը, Իրանի հետ գործարք չկնքվելու դեպքում, պատրաստ կլինի վերսկսել ռшզմական գործողությունները․ ԹրամփԹուրքիայում ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է ութ մարդ Մարտկոցով աշխատող ցատկոտող ձի. Ferrari-ի նախկին ղեկավարը պահանջում է պոկել լոգոն նոր անձայն մոդելիցԱյն երկրները, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի պատերազմը շարունակվի, չպետք է խոսեն որևէ «կարմիր գծերի» մասին. Դմիտրի ՊեսկովԹրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Հորոսկոպ. Հունիս ամսվա աստղագիտական ​​իրադարձությունները Գիշերային ակումբի տնօրենի հետ վիճшբանելուց հետո մի խումբ տղամարդիկ կnտրել են ակումբի մուտքի դուռն ու սրահի գույքըԵս հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զենքի շուկաները մեր առջև բացվեցին․ Նիկոլ ՓաշինյանԻ՞նչ եմ զգում. ցավ. Արտետան՝ ՉԼ եզրափակիչում կրած պարտության մասին Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառումՏարադրամի փոխարժեքները մայիսի 31-ին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Կրեմլը Հայաստանի ընտրություններից առաջ տեղեկատվական արշավ է սկսել Փաշինյանի դեմՓորձագետը միամիտ է անվանել Հայաստանի կողմից ԵՄ-ի հետ բարեկամության ակնկալիքը Հայաստանին զրկում են անվճար ծառայություններից. Փաշինյանը պատասխան կտա ժողովրդին թանկ բենզինի, ծաղիկների և կոնյակի համարԵրգը երգված է. Փաշինյանը Հայաստանը հասցրել է պարադոքսալ իրավիճակիՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի այսօր Վանաձորում բшխվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Թուրքիայում ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է ութ մարդ Հրդեh՝ Երևանի տներից մեկում․ տnւժածներ չկան Անհավասարության դեմ պայքարի միջազգային օր. պատմության այս օրը (31 մայիս)Երևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Porsche Cayenne»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Sentra»-ն․ կան վիրավnրներ ֆրանսիական «ՊՍԺ» ֆուտբոլային ակումբի հաղթանակից հետո Փարիզում մասշտաբային անկարգnւթյուններ են սկսվել․ կան հարյուրավոր ձերբակալվածներ ՊՍԺ-ն նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը Ի՞նչ եղանակ է սպասվում մայիսի 31-ից հունիսի 4-ին ԱՄՆ-ի նոր հարձակումը Խաղաղ օվկիանոսում. ամերիկյան արշավի զոհերի թիվը գերազանցել է 200-ըԻրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակիՀայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի Իրանի բանակը հայտնել է Քեշմ կղզու երկնքում թռչող Orbiter անօդաչուի ոչնչացման մասինBlue Origin հրթիռի պայթյունը բարդացրել է ԱՄՆ-ի՝ Լուսին վերադառնալու ծրագրերը․ PoliticoԷստոնիան Ռուսաստանի հետ սահմանին տեղադրել է առաջին սարքերը, որոնք հայտնաբերում և հետևում են անօդաչու թռչող սարքերին
Ամենադիտված