Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ցուլերի օրը զերծ չի լինի խնդիրներից․ մարտի 9-ի աստղագուշակը

ՎԻԴԵՈ

Խոյ։ Այսօր ձեզ դժվար օր է սպասում: Անբարենպաստ միտումների ազդեցությունը բավական զգալի է, դուք շատ ջանքեր պետք է թափեք, որպեսզի կարողանաք հաղթահարել ձեր առջև ծառացած խոչընդոտները: Կարող են ամենատարբեր տարաձայնություններ ծագել աշխատանքային ընկերների հետ, դրանից բացի՝ կա վտանգ, որ ղեկավարության վեճը կարող է երկարատև կոնֆլիկտի սկիզբ դնել: Հետևեք այն բանին, որ ձեր բոլոր արտահայտությունները խստագույնս ծանրակշիռ լինեն: Ծուլությունն ու ինչ-որ բանի վրա կենտրոնանալ չցանկանալը ձեզ անվերջ խանգարում են ավարտին հասցնել անգամ ամենապարզ գործերը:

Ցուլ։ Օրը զերծ չէ խնդիրներից, սակայն դուք չեք կորցնում ձեր լավատեսությունը, և դա ձեզ առանձնակի հրապուրիչ է դարձնում շրջապատի աչքում: Դուք ձգողական եք ամենատարբեր մարդկանց համար, սակայն դրա հետ մեկտեղ բավական արագ կողմնորոշվում եք, թե ում հետ արժե գործ բռնել, իսկ ումից արժե հեռու մնալ: Հնարավոր է նոր ընկերական և ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ, իսկ ահա նոր գործընկերների հետ բեղմնավոր պրոֆեսիոնալ համագործակցություն քիչ հավանական է: Օրը հարմար է ցանկացած ուղևորության համար, դուք չեք հոգնի, եթե անգամ պետք լինի ճանապարհի վրա շատ ժամանակ կորցնել:  

Երկվորյակներ։ Դժվարություններ կարող են ծագել, սակայն դուք դրանք կհաղթահարեք բավական արագ: Ձեզ կօգնեն հնարամտությունը, ճկունությունը և վառ երևակայությունը: Օրը հարմար է ինչ-որ արդիական գործնական բնույթի հարցեր լուծելու, մասշտաբային նախագծերի իրականացման համար: Առաջարկություն կստանաք աշխատանքի վերաբերյալ, սակայն դրանք այդքան գայթակղիչ ու շահեկան չեն, որքան կարող է առաջին հայացքից թվալ: Օրվա առաջին կեսին էմոցիոնալ ֆոնը բարենպատ է, իսկ ահա երկրորդ կեսին նյարդային լարվածությունը կաճի: Երեկոյան ստիտպած կլինեք մեծ ջանքեր թափել վեճերից խուսափելու համար:

Խեցգետին։ Այսօր գերիշխում են դրական միտումների ազդեցությունները, և օրն էլ ձեզ համար բավական բարենպաստ է դասավորվում: Հնարավոր է բարդ պրոֆեսիոնալ խնդրի հարթում, որը ձեզ երկար ժամանակ չէր հաջողվում: Բարենպաստ օր է նաև նոր գործընկերների բեղմնավոր համագործակցություն սկսելու, նոր աշխատանքի տեղավորվելու համար: Չեն բացառվում դրամական մուտքեր: Օրը միանգամայն հարմար է ընկերական հանդիպումների և ռոմանտկ բնույթի ժամադրությունների, ինչպես նաև այնպիսի մարդկանց հետ շփվելու համար, ովքեր ձեզ համար միշտ թանկ են եղել: Հաջող կանցնեն ձեր իմիջի հետ փոփոխությունները:  

Առյուծ։ Օրվա առաջին կեսը դասավորվում է բավական հաջող: Այն հարմար է գործնական բնույթի բանակցությունների, ազդեցիկ մարդկանց հետ հանդիպելու, կարևոր հարցեր քննարկելու համար: Հնարավոր կլինի ղեկավարության և աշխատակիցների աջակցությունը ստանալու համար, ինչի շնորհիվ իրականություն են դառնում մի շարք համարձակ պլաններ: Oրվա երկրորդ կեսին կուժեղանա բացասական միտումների ազդեցությունը, ինչը կարող է ձեր պլանների խափանման պատճառ դառնալ: Հնարավոր են կոնֆլիկտային իրավիճակներ, վիճաբանություններ:

Կույս։ Բոլոր այն խնդիրները, որոնք բոլորովին վերջերս ձեզ լրջորեն անհանգստացնում էին, այսօր ձեզ թվում են աննշան, ուշադրության անարժան, փոխարենն ի հայտ են գալիս նոր հետաքրքիր գործեր և խնդիրներ, որոնց լուծումը ձեզ միայն հաճույք է պատճառում: Շրջապատը ձեզ հարգում է ծանրակշիռ և հիմնավորված պնդումների և առաջարկների համար: Մտերիմներին դուք վերաբերվում եք ընկալումով, ներողամիտ եք նրանց թուլությունների հանդեպ, ինչը ձեզ օգնում է խուսափել կոնֆլիկտներից ու վեճերից, եթե անգամ ձևավորվում է ձեզ համար անհարման իրավիճակ:  

Կշեռք։ Այսօր ձեր յուրաքանչյուր քայլը պետք է մտածված լինի․ առանց զգուշավորության, շրջահայացության և ուշադրության կենտրոնացման դուք չեք կարող որևէ բանի հասնել: Եթե ցանկանում եք լավ խորհուրդ ստանալ, դիմեք ոչ շահագրգիռ անձանց, թեկուզ նրանց, ովքեր լիովին տեղեկացված չեն իրավիճակին: Մի շտապեք նոր գործեր ձեռնարկել, իսկ եթե, այնուամենայնիվ, ձեռնարկում եք, հույս մի ունեցեք, որ թեթև և արագ հաղթանակներ կլինեն: Անձնական բնույթի հարաբերությունների առումով օրը միանգամայն բարենպաստ է, դուք հեշտությամբ եք լեզու գտնում բոլորի հետ, կես խոսքով հասկանում եք նրանց, ում սիրում և համակրում եք:

Կարիճ։ Կարևոր գործերն ավելի լավ է պլանավորել օրվա առաջին կեսի վրա․ դա այն ժամանակահատվածն է, երբ դուք առավել հեշտությամբ եք կենտրոնանում և տրամադրվում լուրջ գործեր անելու: Վատ չեն անցնի գործնական բանակցությունները, եթե դուք դրսևորեք համառություն և չգնաք զիջումների: Շանս կա ստանալու առաջարկ, որը ձեր առջև կբացի նոր պրոֆեսիոնալ հեռանկարներ: Օրվա երկրորդ կեսը կդասավորվի ոչ այնքան հաջող, հնարավոր են բազմաթիվ մանր թյուրիմացություններ, նյարդայնացնող բարդություններ: Երբեմն շատ դժվար կլինի խուսափել մտերիմների հետ վեճերից:  

Աղեղնավոր։ Բարենպաստ օր է բանակցությունների և այնպիսի մարդկանց հետ շփվելու համար, ովքեր ձեզ համար թանկ են, և դուք կցանկանայիք նրանց համակրանքը շահել: Կարելի է գործել այնպես, ինչպես թելադրում է ձեր սիրտը, խախտել ավանդույթները, իսկ երբեմն էլ՝ էթիկետի նորմերը: Որքան ավելի բաց և անկեղծ լինեք մտերիմ մարդկանց հետ, այնքան ավելի ներդաշնակ կդասավորվեն նրանց հետ ձեր հարաբերությունները: Օրվա երկրորդ կեսին կարող են ծագել ֆինանսական դժվարություններ, չի բացառվում, որ պահանջվեն չնախատեսված ծախսեր: Ուղևորություններում զգույշ եղեք․ ձեր ուղեկիցները կարող են խարդախություններ անել ձեր հանդեպ:

Այծեղջյուր։ Օրվա առաջին կեսը հարմար է բարդ ու խճճված գործերի համար: Կարելի է կարևոր որոշումներ ընդունել, առաջին հերթին՝ կապված պրոֆեսիոնալ և կոմերցիոն գործունեության, աշխատավայրը փոխելու, նոր գործընկերների հետ համագործակցություն սկսելու, գործարքներ կնքելու հետ: Հաջողությունը ձեր կողմն է, շատ բան տրվում է սովորականից ավելի հեշտ: Իսկ ահա օրվա երկրորդ կեսն իր հետ մի շարք խնդիրներ է բերում, ինչը ձեզ կարող է ստիպել մտորել արված ընտրության ճիշտ լինելու շուրջ: Երեկոյան արժե հանդիպել հին ընկերների հետ, ժամանակն անցկացնել այնպիսի մարդկանց հետ, ովքեր ձեզ հասկանում են:

 

Ջրհոս։ Այսօր ոչ վատ արդյունքների կարելի է հասնել այն բանի շնորհիվ, որ դուք տեղում չեք նստում, մշտապես նախաձեռնություն եք ցուցաբերում, չեք սպասում, որ ուրիշները ձեր փոխարեն անեն բարդ գործերը: Կարելի է հեռու գնացող պլաններ կառուցել, փորձել նպատակին հասնելու նոր մեթոդներ: Հնարավոր են հաջող գործնական ուղևորություններ, դուք շանս ունեք կնքելու շահեկան գործարքներ արտասահմանյան գործընկերների հետ: Մի մոռացեք զգուշավորության մասին, երբ գործ ունեք փողի հետ, հատկապես՝ ուրիշների: Ցանկալի է հետաձգել կենցաղային տեխնիկայի, ավտոմեքենայի գնումը:

Ձկներ։ Այսօր ձեզ միշտ չէ, որ կհաջողվի հաղթահարել ձեր առջև ծառացող խնդիրները: Վերաբերվեք դրան հանգիստ, փորձեք չնյարդայնանալ, չլարվել: Եթե դուք պահպանեք ինքնատիրապետումը, մի շարք կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ և զգալի: Չեն բացառվում անսպասելի նվերները: Հաջող կլինի օրը հատկապես սիրահարվածների համար, ովքեր հիանալի կանցկացնեն ժամանակն իրար հետ շփումներում: Երեկոյան արժե դուրս գալ զբոսանքի, ինչը կօգնի հաղթահարել անքնությունը:

Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամшրտությունը«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասինՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը
Ամենադիտված