Երեւանում ծեծել են տրանսգենդերին, այնուհետեւ այրել են բնակարանը
Երեւանում փետրվարի 28-ի գիշերը հարձակում են գործել տրանսգենդերի վրա: NEWS.am-ի հետ զրույցում «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության իրավաբան Վահե Մանուկյանը նշեց, որ դեպքը տեղի է ունեցել Մաշտոցի պողոտայում գտնվող նրա տանը:
Բռնության ենթարկված անձը տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր՝ նա Վերակենդանացման բժանմունքում է. «Ծեծել նրան եւ այրել են նրա կողմից վարձակալվող բնակարանը։ Այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է»:
Հանցագործություն կատարած անձը հայտնի է, նա փախուստի մեջ չէ, նյութեր են նախապատրաստվում:
Առավել մանրամասն՝ Այստեղ