Առեղծվածային դեպք Էրեբունի վարչական շրջանում. մոտ ՄԵԿ ԺԱՄ ԱՌԱՋ 14 հարկանի շենքի բակում ...
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆshamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ օգոստոսի 1-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայի թիվ 10 գ շենքի բակում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են մոտ 50 տարեկան տղամարդու դի, ում ինքնությունը պարզում են:
Տեղի ունեցածն ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար, ոստիկաններն ու քննիչները պարզում են: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շենքը 14 հարկանի է: