Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Յուրահատուկ տարի ունենալու համար ի՞նչ պետք է անի 2018 թվականին հորոսկոպի յուրաքանչյուր նշան

ՎԻԴԵՈ

Օգտագործեք այն, ինչ գիտեք ձեր ու ձեր որակների մասին, որպեսզի 2018-ը դարձնեք արդյունավետ տարի, դուրս գաք սեփական սահմանափակումներից ու դառնաք ձեր ավելի լավ տարբերակը։ Իսկ ինչպե՞ս անել դա։

Ավելի մանրամասն ՝ այստեղ

Խոյ

Ոչ մի աշխատանք սարսափելի չէ։ Մի վախեցեք մի մակարդակ վերև բարձրանալուց ու հաճույք կստանաք նոր մարտահրավերներից։ Համարեք, որ նոր մրցույթ եք սկսում։ Միայն թե այս տարի պետք է ձեր կյանքում ճիշտ հավասարակշռություն գտնեք։    

Ցուլ

Նոր տարվա սկիզբն իդեալական ժամանակ է, որպեսզի լրիվ կտրվեք անցյալից, իսկ դա հատկապես ճիշտ ու ակտուալ կլինի ձեր նշանի համար։ Ցանկացած բացասական էմոցիա կամ դժգոհություն, որ դուք պահել եք ներսում, վերջ կտան ձեր հարաբերություններին, այդ պատճառով էլ ձեզ ժամանակ է հարկավոր, որպեսզի քննարկեք դրանք ու պարզապես բաց թողնեք ընդմիշտ։

Երկվորյակ

Դուք շատ լավ գիտեք ձեր անհատականության երկու կողմերը։ Այն բանից հետո, երբ բոլոր արկածներն ու զվարճանքները կմնան հետևում, հիշեք այն մասին, որ պետք է հավաքվեք, դառնաք զուսպ ու ինքնավստահ մարդ։ Այս տարի անպայման օգտվեք ձեր կյանքում հայտնվող ամեն հնարավորությունից։   

Խեցգետին

Տնակյաց Խեցգետինները երջանիկ են, երբ շրջապատված են ընկերներով ու ընտանիքով, բայց դա չի նշանակում, որ պետք է օրեր շարունակ մնաք ձեր անկյունում։ 2018-ի ամենասկզբից սկսեք դուրս գալ հարմարավետ փչակից ու ծանոթանալ նոր մարդկանց հետ։ Սոցիալական շրջանակի ընդլայնումը շատ օգտակար կլինի ձեզ համար։

Առյուծ

Դուք կենդանիների ամենաիսկական արքան եք։ Ոչ միայն հպարտ ու համարձակ եք, այլև ժամանակ առ ժամանակ կարող եք մի փոքր ինքնահավան լինել։ Թագը գլխներիդ պահելու համար դրա փոխարեն հանգստացեք ու սկսեք լսել շրջապատող մարդկկանց խորհուրդներն ու կարծիքները. դա ձեզ անկասկած շատ արժեքավոր բաներ կտա։    

Կույս

Դուք միշտ հոգ եք տանում բոլորի մասին ու ձեր ուսերին չափից շատ առաջադրանքներ եք վերցնում։ Նոր տարին սկսեք «ոչ» բառից. մի վախեցեք այդ բառն արտաբերելուց։ Արդեն վաղուց պետք է սկսեիք հոգ տանել նաև ինքներդ ձեր մասին, որպեսզի կարողանայիք դառնալ ոչ թե երբեք չմերժող հարազատ, ընկեր կամ գործընկեր, այլ պարզապես գոհ մարդ։

Կշեռք

Ձեր նշանի խորհրդանիշը արդարադատության կշեռքն է, բայց այ դատավորի մուրճը 2018-ին պետք է վերացնել։ Դուք պարտավոր չեք լուծել մյուս մարդկանց վեճերն ու կոնֆլիկտներն ու խախաղության հաստատման անվերջանալի առաքելություն իրականացնել։ Դրա փոխարեն առաջին պլան մղեք ձեր սեփական կարծիքը, խնդիրներն ու պահանջմունքները։    

Կարիճ

Կարիճները հայտնի են իրենց կրքոտությամբ ու էմոցիոնալությամբ՝ այն որակներով, որոնք կարող են միաժամանակ լինել թե՛ օգտակար, թե՛ վնասակար։ Ձեր ողջ դժգոհությունը թողեք հեռացող տարում, որպեսզի այն հետագայում չտանջի ձեզ։ Տարին սկսեք կյանքից ջնջելով բոլոր ձեզ նեղացնողներին ու թունավոր մարդկանց։

Աղեղնավոր

Դուք սիրում եք ձեր ազատությունը, բայց ազատությունը չի նշանակում, որ պետք է միշտ միայնակ լինեք։ Թող 2018-ը դառնա այն տարին, երբ դուք վերջապես թույլ կտաք՝ նոր մարդիկ մտնեն ձեր կյանք. այս կերպ կկարողանաք գտնել հիանալի ընկերներ կամ նույնիսկ երկրորդ կես, ով ձեզնից ոչ պակաս կսիրի ու կգնահատի ազատությունը։    

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար 2018 թվականը կդառնա սթափ մտածողության ու անաչառության տարի։ Դուք հիանալի հիշում եք բոլոր վիրավորանքներն ու անհամաձայնությունները։ Դրա փոխարեն փորձեք բաց թողնել մարդկանցից, տեղանքներից ու իրերից ձեր սպասելիքները, որպեսզի անընդհատ չգտնվեք վատագույնին սպասելու իրավիճակի մեջ. դա որակյալ կյանքով ապրելու լավագույն ձևը չէ։

Ջրհոս

Դուք շատ զուսպ ու փակ մարդ եք, այդ պատճառով 2018 թվական մտեք ավելի բաց սրտով ու գլխով։ Մի վախեցեք ծանոթանալ ու սիրահարվել, բայց եթե իրական ու անկեղծ հարաբերություններ եք ուզում, հավանաբար ստիպված կլինեք ինքնուրույն հաղթահարել մի շարք պատնեշներ ու խոչընդոտներ։    

Ձկներ

Ձկների համար 2018 թվականը կդառնա կարիերայում հաջողության տարի. պարզապես իմացեք, որ ձեզ մի քանի ամիս է հարկավոր։ Փորձեք արագացնել այդ գործընթացն՝ անցնելով որակավորման բարձրացման կուրսեր, թարմացնելով ռեզյումեն կամ գրանցվելով օնլայն դասընթացների։ Եթե արդեն պատրաստ եք մասնագիտական աճի, ձեր ակտիվ քայլերը միայն կնպաստեն դրան։

«Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. եղանակի տեսություն Կասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղները Հալանդի դուբլը հաղթանակ է պարգևել Նորվեգիային սկանդինավյան դերբիում, այլ արդյունքներ Bitget կրիպտոարժույթի բորսայից ցանցահենները հարթակի դուրս են բերել ավելի քան 350 միլիոն դոլար Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան «Փորձագետ Նահապետյանը պարզաբանել է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման հետևանքները»Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԾանոթ ու միարժամանակ անհայտ … Գեղարվեստական մարմնամարզություն«Փաշինյանը Հայաստանում ռուսական բիզնեսի դեմ արշավ է սկսել»Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի խոշոր արդյունաբերական օբյեկտների վրա Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. ՌԴ ԱԳՆ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է կրակի դադարեցման համաձայնագիր․ պատմության այս օրը (սեպտեմբեր 25)ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել «Ժողովուրդ». Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար «Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին «Հրապարակ»․ ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ» «Ժողովուրդ». Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում «Ժողովուրդ». Ալավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 շարժական գույք ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն
Ամենադիտված