Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեռական շահագործում եւ «կեղտոտ աշխատանք». նույնասեռական դատապարտյալները «դժոխքում» են ապրում

ՎԻԴԵՈ

   
Medialab.am-ը գրում է՝
 

«Զոնի հայաթում 12 տեղանոց զուգարան կա, ըտեղ ամեն օր սեքս էին անում, նույնասեռականներին զոռով մտցնում էին զուգարան ու …»,- 31-ամյա Գոռը անցած տարի է դուրս եկել կալանավայրից, հիշողությունները դեռ թարմ են:

Գոռը (անունը փոխված է) նույնասեռական է: Կալանավայրում բոլորը տեղյակ են եղել երիտասարդի սեռական կողմնորոշման մասին:

«Մարդկանց թվում ա, եթե դու նույնասեռական ես, ուրեմն ինչ տղա գա, պիտի հետը սեքս անես, բայց ես ընդամենը մի հոգու հետ եմ կապված եղել, 9 ամիս ա տեւել մեր կապը, ուրիշի հետ սեքս չեմ արել, չնայած շատ են ստիպել…»,- պատմում է Գոռը:

Տղան մեծացել է Երեւանի մանկատներից մեկում, հետագայում որդեգրվել է Շիրակի մարզում ապրող ընտանիքի կողմից: Չափահաս դառնալուց հետո Գոռը մեկնել է Թուրքիա, որտեղ աշխատել է որպես մատուցող:

2007 թ. Հայաստան վերադառնալուց հետո նա դատապարտվել է 7 տարի ազատազրկման՝ սպանություն եւ գողություն անելու մեղադրանքով: Գոռի խոսքով՝ ինքը հանցագործ չէ, իր «գլխին սարքել են», քանի որ տեղյակ են եղել սեռական կողմնորոշման մասին:

«Իմ կյանքը չստացվեց…ես չգիտեմ, իմ իսկական ծնողներն ովքեր են, անձնական կյանքս սենց դասավորվեց, հետո անիմաստ տեղը 7 տարի նստեցի…մեկ-մեկ որ հիշում եմ, քիչ ա մնում թոկը գցեմ վզիս ու կախվեմ…»,- ասում է Գոռը:

Երիտասարդը 7 տարիների ընթացքում հասցրել է լինել մի քանի կալանավայրերում՝ Արթիկ, Սեւան, Կոշ, Նուբարաշեն: Գոռի խոսքով՝ նույնասեռականների նկատմամբ վերաբերմունքը բոլոր կալանավայրերում գրեթե նույնն է. եթե նույնասեռական ես, պիտի պատրաստ լինես ամենադաժան վերաբերմունքի եւ ստորացումների:

«Ինձ ուզել են ստիպեն, որ զուգարան մաքրեմ, բայց ես չեմ մաքրել, դրա համար ինձ ծեծել են, հետո զանգել եմ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, էնտեղից եկել են, դրանից հետո ինձ էլ բան ասող չկար»,- պատմում է Գոռը:

Կալանավայրերում նույնասեռականներին առանձին խուց են հատկացնում՝ նրանց իսկ անվտանգության համար, թեեւ դա էլ դատապարտյալներին չի երաշխավորում  սեռական բռնությունից եւ շահագործումից.

«Զոնի «լավ տղերքը» կալանավայրի աշխատողին 1000-2000 դրամ են տալիս, որ նույնասեռականներից մեկին բերեն իրենց խուց, եթե չի էլ ուզում, զոռով են տանում, էդ տղուն ոնց ասես օգտագործում են, հետո նույն աշխատողը հետ ա տանում իրենց խուց: Աշխատողներն են դաբրո տալիս կալանավորներին, ասում են՝ ոնց ուզում եք, ըտենց էլ շարժվեք»,- պատմում է Գոռը:

Նրա խոսքերը հաստատում են «Նոր սերունդ» հասարակական կամակերպության նախագահ Սերգեյ Գաբրիելյանը եւ ՀԿ-ի բազմազանության խթանման բաժնի համակարգող Արման Սահակյանը, ովքեր 2013 թվականից հանդիսանում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խմբի անդամ:

«Միայն նույնասեռական լինելը բավական է, որ այդ մարդկանց կալանավայրում ազատ հայհոյեն, նրանց ծնողներին հայհոյեն եւ մնան անպատիժ»,- «Մեդիալաբին» ասում է Սերգեյ Գաբրիելյանը:

Սերգեյ Գաբրիելյանի խոսքով՝ նույնասեռականներին ստիպում են զբաղվել կալանավայրում ամենաանպատվաբեր աշխատանքով՝ զուգարանների մաքրմամբ: Ընդ որում, դատապարտված նույնասեռականը ստիպված է լինում մաքրել ոչ միայն իր խցի զուգարանը, այլեւ մյուս խցերինը եւս:

«Նույնասեռականներն իրավունք չունեն օգտվեն ընդհանուր ճաշարանից, նրանց սպասքն առանձնացված է հատուկ նշաններով: Կա քրեակատարողական հիմնարկ, որտեղ հակառակն է տեղի ունեցել, քանի որ նույնասեռական անձն արդեն օգտվել է ճաշարանից, մյուսները չեն գնում այդտեղ հաց ուտելու»,- նշում է Գաբրիելյանը:

Արման Սահակյանն էլ նշում է, որ նույնասեռականների նկատմամբ խտրական վերաբերմունքն ակնհայտ է ոչ միայն քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ) աշխատակիցների կողմից գործածվող հայհոյախառն պիտակներից, այլեւ նրանց կենցաղային պայմաններից.

«Նույնասեռականներին հատկացված խցերը տարբերվում են այլ խցերից, գույքը մաշված է, տաքացուցիչ չկա, սպիտակեղենները կեղտոտ են»,-«Մեդիալաբին» ասում է Սահակյանը:

Դիտորդները նշում են, որ կալանավայրում գտնվող նույնասեռականները հիմնականում խուսափում են բարձրաձայնել իրենց հետ տեղի ունեցած բռնությունների մասին, սակայն այլ նույնասեռական դատապարտյալների վերաբերյալ պատմում են զարհուրելի դեպքեր:

«Երբ մենք նույնասեռական դատապարտյալին կոչ ենք անում, որ նա բողոք ներկայացնի՝ այդպիսով փորձելով պաշտպանել իր իրավունքները, նա ասում է՝ ես չեմ ուզում, ինձ ոչինչ պետք չէ, մենակ թե դուրս գամ էս դժոխքից, նրանք օրացույց ունեն եւ օրերն են ջնջում՝ անհամբերությամբ սպասելով իրենց ազատության օրվան»,- ասում է Սերգեյ Գաբրիելյանը:


Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԿիևի վարչակարգն է սկսել hարվածել ՌԴ խաղաղ ենթակառուցվածքներին, իսկ մեր ԶՈւ-ն այժմ հատուցում է դրա համար. Պեսկով ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը Երկու նավաստի զոհվել են, 11-ը՝ փրկվել։ Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Ուկրաինան գործնականում չունի լոկոմոտիվի պաշարներ․ նախարար Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած վիճակում են Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆ Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան«Նորից կխփեի, դանակը կոտրվեց». Անի Ավետիսյանին 3 ծանր վիրահատություն է սպասվում, ոտքը 8 սմ–ով կարճանալու է. պատմում է քույրը Վրաստանում՝ դեպի «Վերին Լարս» տանող ճանապարհին, կառուցվում է կամարակապ կամուրջ Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից Իսրայելցի ֆուտբոլիստը մեղադրվում է Իռլանդիայի հավաքականի մարզչի վրա թքելnւ մեջ Տնից վազեցինք, տեսանք՝ մոպեդով վրաերթի է ենթարկվել. Այնթապում հրաժեշտ են տալիս 14-ամյա աղջկան Կասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ին պատկանող հացի և լավաշի արտադրամասի գործունեությունը ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած կնոջը Ադրբեջանցու կրակnցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Գազ չի լինի հոկտեմբերի 6-ին 10:00-ից մինչև 19:00-ն․ հասցեներ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում ծխախnտի վաճառքի խախտումներ են հայտնաբերվել Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Շերիդանա լիկյոր«Հայաստանը կորցրել է հազարավոր տոննաներ քաղցրահամ ջրի իշխանի արտահանման հնարավորությունը»Ինքնաuպան եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը Գարեգին Բ-ի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ադրբեջանցուն վնասազերծած Անի Ավետիսյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է Էլեկտրոմոբիլների չօգտագործված քվոտան 16,500 հատից 839 հատ է. նախարար Իսպանիայում կանցկացվեն արտահերթ ընտրություններ. Պեդրո Սանչես «Ինչո՞ւ է Հայաստանը փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը»Առեղծվածային ու ողբերգական դեպք Տավուշում, պարզում են ուսուցչուհու հետ կապված դեպքի հանգամանքներըԱզատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներ
Ամենադիտված