Տիրուհին նկատեց, որ շունը ինչ-որ տեղ է տանում իր ծածկոցը. րոպեներ հետո նա արտասվում էր…
ՎԻԴԵՈՍյուլեն Շաումլոֆֆելը իր փեսացուի և շան հետ ապրում է Բրազիլիայում: Նրանք իրենց շանը` Լանային, վերցրել են ժամանակավոր ապաստարանից:
2017թ-ի հուլիսի 3-ին Լանան, որը մի ժամանակ օթևան չուներ, քնում էր բակի վարդագույն տնակի մեջ, իսկ տիրուհին նրան նոր ծածկոց էր հատկացրել:
Հաջորդ օրը Սյուլենը Facebook սոցիալական ցանցի անձնական էջում տեղադրեց իր շան լուսանկարը, որը, միանգամից, մեծ տարածում գտավ:
Լուսանկարում երևում է Լանան, որը քնած է պարսպի մոտ` նոր ծածկոցի վրա, իսկ պարսպից այն կողմ նկատելի է մեկ այլ շուն, որը քնած է ծածկոցի մյուս կեսի վրա: Լանան իր ծածկոցը կիսել էր անտուն ու անօթևան շան հետ, որը ցրտից դողում էր ու աջակցության կարիք ուներ:
Սյուլենը մակագրել էր նկարը հետևյալ խոսքերով. « Անցած գիշեր` քնելուց առաջ, մենք Լանայի տնակում ծածկոց դրեցինք, որպեսզի նա կարողանա, ծածկոցի մեջ փաթաթվելով, քնել, սակայն պարսպի մոտ անտուն ու անօգնական ընկերոջը տեսնելով նա ,առանց մտածելու, կիսել է վերջինիս հետ իր ծածկոցը: »
Տիրուհին նշել էր նաև, որ իրենք հպարտանում են իրենց շան մեծահոգությամբ: Հաջորդ օրը նկարը 24000 հավանումներ ուներ:
Սյուլենը նշել էր նաև, որ մարդիկ կենդանիներից շատ բան ունեն սովորելու, քանի որ մենք հաճախ ենք անտեսում նրանց, ովքեր ունեն մեր աջակցության կարիքը ու չենք նկատում այն, ինչը կատարվում է մեր շուրջը: Իրականում մենք մեածհոգության պակաս ունենք, իսկ Լանայի արարքը հիշեցում է բոլորիս համար, որ չանտեսեք նրանց, ովքեր ունեն մեր աջակցության կարիքը: