Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարսանեկան զվարճալի ու լկտի մրցույթներ, որոնք անհնար է նայել առանց կարմրելու (Video)

ՎԻԴԵՈ

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔ

 

Հարսանիքը յուրաքանչյուր մարդու կյանքում եզակի տոն է, և յուրաքանչյուրը սրտի տոփյունով է սպասում այս իրադարձությանը: Իհարկե, յուրաքանչյուր երկիր պահանջում է իր մշակույթին համապատասխան ավանդույթներ ու սովորություններ որոնց մի մասը ժամանակի ընթացքում կամ չի պահպանվում կամ փոփոխվում է:

Խոսելով հայկական հարսանիքի մասին` հարկ է նշել, որ ավանդույթներ այստեղ որոշակի չափով պահպանվել են, իսկ թե որոնք են դրանք, և հատկապես որ մասն է փոփոխվել, կփորձենք ներկայացնել “Հայկական ավանդական հարսանիք” էջում: Հնում հայերը հարսանիքների համար հարմար ժամանակ էին համարում աշունն ու ձմեռը, քանի որ գարնանն ու ամռանը մարդիկ հիմնականում զբաղված էին գյուղատնտեսական աշխատանքներով: Եթե մեզ համար անչափ կարևոր էր հարսանյաց օրվա ընտրությունը, իսկ դա մասնավորապես լինում էր շաբաթ օրը, ապա այժմ հարսանյաց հանդիսությունը կարելի է նշանակել յուրաքանչյուր օր` անկախ ամսից ու տարվա եղանակից:

Նախ տեղի է ունենում խնամախոսություն, որի ընթացքում տղայի ազգականները  աղջկա ծնողներից պետք է ստանան տղայի հետ ամուսնացնելու համաձայնությունը: Սրան հաջորդում է “Խոսքկապը”-ը`նշանադրությանը հաջորդող արարողություն, որի հիմնական նպատակը ապագա հարսնացուի ու փեսացուի ծնողների պաշտոնական ծանոթությունն է: Այս ամենից հետո հարաբերությունները մտնում են այլ փուլ, որի գիտական անվանումն է “Նշանադրություն”, որի ընթացքում հարսն ընդունում է որևէ զարդ` ի նշան տվյալ երիտասարդի հետ ամուսնանալու համաձայնության: “Հղե կտրել”, այսպես է կոչվում այն արարողությունը, որի ընթացքում ամուսնացող կողմերը պայմանավորվում են հարսանիքի ժամկետի շուրջ: Մինչև պսակի արարողությունը հնում գոյություն է ունեցել հալավօրհներքի արարողություն, որի ժամանակ օրհնվում էին հարսի ու փեսայի մատանիները: Հնում հայերը ունեին նաև մի ավանդույթ, որը ներկայումս արդիական չէ. Խոսքը “շորձևքի”-ի մասին է` հարսի շորը ձևելու արարողություն, երբ կանայք հարսանեկան զգեստը ձևելիս կտորից մի փոքր հատված կտրում էին և աղջիկներից յուրաքանչյուրին տալիս ինչ-որ մաս կարելու առաջադրանք: Եվս մեկ ավանդույթ, որը կորցրել է իր արդիականությունը. դա “ազբանստումի”-ի արարողակարգն է, երբ հարսանիքին նախորդող օրը փեսայի ամուրի ընկերների միջև աճուրդով որոշվում է ազապբաշին` մակարապետը: Այժմ փեսան պարզապես պարզապես պարզապես ընտրում է հարսանիքի մակարապետին:  Հայկական լեռնային գյուղերում պահպանվել է մի ավանդույթ, որը թերևս սակավ է հանդիպում քաղաքներում կամ ընդհանրապես չկա: Խոսքը “Եզնմորթեք”-ի մասին է , երբ հրապարակային մորթում են խոշոր եղջրավոր կենդանուն` հարսանեկան հանդիսության համար մսացու ապահովելու համար:
Այսպիսով, հարսնառ (հարսի հետևից ուղևորվող փեսայի կողմի պատվիրակության ծիսական երթ) գնալուց առաջ քավորի հետևից երաժիշտների ուղեկցությամբ պատվիրակություն է ուղարկվում:
Հնում հարսանեկան մեքենաների թափորը չեր կարող բաղկացած չլինել “աղվեսից”, որը պետք է նախապես լուր հասցներ հարսի ընտանիքին հարսնաքավորների գալու մասին: “Աղվեսին” թշնաբար էին դիմավորում, քանի որ նրա առաջադրանքներից մեկը հավանոցից հավ գողանալն էր: Հետագայում հավն ուղղակի նրան պարգևատրում էին` լուրը հասցնելու համար: Ճիշտ է ներկայումս հաչսանեկան ոչ բոլոր ծեսերն են պահպանվել, բայց նրանցից շատերն այսօր էլ արդիական են: Օրինակ` հարսի շորը հագցնելու ժամանակ կոշիկի մի զույգի` հարսի ազգականներից մեկի կողմից կատարվող գողությունն է, որը, իհարկե, վերադարձվում է երկար բանակցությունների արդյունքում մի կլորիկ գումար ստանալուց հետո: Կամ “դուռ բռնելը”, երբ հարսի տան դռան մոտ հարսի եղբայրը սրով պահում է դուռը` խոչընդոտելով քրոջ`տնից դուրս հանելը: Կոխ բռնելու ավանդույթը ևս կարելի է հանդիպել շատ գյուղերում, որը ենթադրում է փեսայի ծնողների կամ ընտանիքի տարեցների միջև մենամարտ փեսայի տան բակում նորապսակներին դիմավորելու ժամանակ, որտեղ, որպես կանոն, հաղթում է կինը: 
Շեմի ծեսերի մասն են կազմում նաև նորապսակների ուսերին լավաշ գցելը, մեղր հյուրասիրելը, նրանց գլխին ցորեն, քաղցրավենիք շաղ տալն ու ափսե կոտրելը: Հայակակն ավանդական հարսանիքներում կարևորագույն մաս են կազմում հարսի և փեսայի երջանկության և բարեկեցության համար կենացները, որտեղ շատ հաճախ լսվում են “մի բարձի ծերանաք” արտահայտությունը: Կենացներ առաջարկելու և ըմպելու պատվավոր կոչումը ստանձնում է նախապես ընտրված “Թամադան”: Հարսանիքից հետո կատարվող կարևորագոււյն հանդիսությունը հարսի ծնողների կողմից տրվող օժիտի արարողությունն է: Հնում այն ամենը կատարվում է հրապարակային, իսկ օժիտը բաղկացած էր անկողնուց , զգեստների մեծ հավաքածուից, ինչպես նաև կենցաղային այլ իրերից ու կահույքից: Այժմ այս ամենը փոխարինվել է տան կամ մեքենայի բանալիներով, երբեմն էլ մեղրամիսը որևէ երկրում անցկացնելու համար տրվող համապատասխան տոմսերով: 
Իսկապես, շատ կարևոր է պահպանել ավանդույթները, որոնք տիպիկ են միայն մեր երկրին ու ժողովրդին: Չէ՞ որ մենք հայ ենք, և պետք է պահպանենք այն, ինչը դարերի միջով հասել է մեզ և մեր միջոցով էլ պետք է անցնի մեր սերունդներին:

Շարունակությունը՝  Այստեղ

Իրանի հարձակումները պատերազմի սկզբից ի վեր վնասել են ԱՄՆ-ի 20 ռազմական օբյեկտ․ BBC Երևանում վաղվանից հին տրոլեյբուսներ չեն լինի. քաղաքապետարանԵրեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրևՄակրոնը խոսել է Դոնալդ Թրամփի հետ Հուշարձանի կարգավիճակ են ստացել 12 պատմամշակութային կառույցներ Իրանը և ԱՄՆ-ն քննարկում են վնասի փոխհատուցման հարցը Արագածոտնում «Honda»-ի և «Opel»-ի բախման հետևանքով վիրավnրներից մեկը մաhացել է56-ամյա վարորդը «Nissan Rogue»-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է ԲԿԱդրբեջանի տարածքով ՀՀ է ուղարկվելու ցորեն ու պարարտանյութ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վթար. որ հասցեներում ջուր չի լինի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Պիլսներ գարեջուր Մոսկվայից զգուշացումներ՝ Երևանին․ առանց ռուսական շուկայի Հայաստանը կարող է կորցնել գյուղմթերքի արտահանման հիմնական ուղղությունը Կենտրոնում ո՞ր փողոցները փակ կլինեն հունիսի 1-ին «Ի՞նչի է վերածվել Հայաստանը Փաշինյանի օրոք» «Մեզ նույնիսկ ՔՊ-ում են ավելի շատ վստահում». Սամվել Կարապետյանը՝ ընտրությունների վճռորոշ նշանակության մասին ««Ջերմուկ» խմելու համար արդեն ուշ է. գազային համաձայնագրի չեղարկումը քիչ բան կփոխի» Երեխաների պաշտպանության միջազգային օր. պատմության այս օրը (01 հունիս)Հրդեհ՝ Հայաստանում․ զոհ կա Իսրայելական բանակը վերահսկողություն է սահմանել Լիբանանում խաչակիրների Բոֆոր բերդի նկատմամբ. Իսրայել ԿացԱյն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, իրականում միայն Հայաստանի մասին չէ․ ԶելենսկիԱՄՆ-ը, Իրանի հետ գործարք չկնքվելու դեպքում, պատրաստ կլինի վերսկսել ռшզմական գործողությունները․ ԹրամփԹուրքիայում ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է ութ մարդ Մարտկոցով աշխատող ցատկոտող ձի. Ferrari-ի նախկին ղեկավարը պահանջում է պոկել լոգոն նոր անձայն մոդելիցԱյն երկրները, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի պատերազմը շարունակվի, չպետք է խոսեն որևէ «կարմիր գծերի» մասին. Դմիտրի ՊեսկովԹրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Հորոսկոպ. Հունիս ամսվա աստղագիտական ​​իրադարձությունները Գիշերային ակումբի տնօրենի հետ վիճшբանելուց հետո մի խումբ տղամարդիկ կnտրել են ակումբի մուտքի դուռն ու սրահի գույքըԵս հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զենքի շուկաները մեր առջև բացվեցին․ Նիկոլ ՓաշինյանԻ՞նչ եմ զգում. ցավ. Արտետան՝ ՉԼ եզրափակիչում կրած պարտության մասին Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառումՏարադրամի փոխարժեքները մայիսի 31-ին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Կրեմլը Հայաստանի ընտրություններից առաջ տեղեկատվական արշավ է սկսել Փաշինյանի դեմՓորձագետը միամիտ է անվանել Հայաստանի կողմից ԵՄ-ի հետ բարեկամության ակնկալիքը Հայաստանին զրկում են անվճար ծառայություններից. Փաշինյանը պատասխան կտա ժողովրդին թանկ բենզինի, ծաղիկների և կոնյակի համարԵրգը երգված է. Փաշինյանը Հայաստանը հասցրել է պարադոքսալ իրավիճակիՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի այսօր Վանաձորում բшխվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Թուրքիայում ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է ութ մարդ Հրդեh՝ Երևանի տներից մեկում․ տnւժածներ չկան Անհավասարության դեմ պայքարի միջազգային օր. պատմության այս օրը (31 մայիս)Երևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Porsche Cayenne»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Sentra»-ն․ կան վիրավnրներ ֆրանսիական «ՊՍԺ» ֆուտբոլային ակումբի հաղթանակից հետո Փարիզում մասշտաբային անկարգnւթյուններ են սկսվել․ կան հարյուրավոր ձերբակալվածներ ՊՍԺ-ն նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը Ի՞նչ եղանակ է սպասվում մայիսի 31-ից հունիսի 4-ին ԱՄՆ-ի նոր հարձակումը Խաղաղ օվկիանոսում. ամերիկյան արշավի զոհերի թիվը գերազանցել է 200-ըԻրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակիՀայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի Իրանի բանակը հայտնել է Քեշմ կղզու երկնքում թռչող Orbiter անօդաչուի ոչնչացման մասին
Ամենադիտված