1. Էլիզաբեթ Պրոկտոր
 
 
Էլիզաբեթի բախտը չէր բերում մինչև մահապատժի ենթարկվելու պահը. նրան 1692 թվականին ինկվիզիցիան դատապարտել էր մահապատժի՝ վհուկության համար՝ ի հեճուկս վկաների տված վկայությունների, որ նա անմեղ է։ Էլիզաբեթը հղի էր դատի ժամանակ և ծննդաբերեց բանտում, իսկ երբ եկավ մահապատիժն իրականացնելու պահը, նրա կախաղանի պարանը կտրվեց, և նա չմահացավ։
2. Ջոն Հենրի Ջորջ Լի
 
Ջոն Հենրի Ջորջ Լիին կախաղանի էին դատապարտել՝ Էմմա Քեյսի անունով կնոջ սպանությանը հանցակցության մեղադրանքով։ Նրան երեգ անգամ լուկն էին բաց թողել՝ պարանը վզին, և երեք անգամն էլ նա կենդանի էր մնացել։
3. Ուիլլիմ Դուելլ
 
Ուիլյամ Դուելլին և 4 այլ հանցագործների կախաղան էին հանել՝ Լոնդոնում երեխայի բռնաբարության և սպանության մեղադրանքով։ Այդ ժամանակներում հանցագործների մարմինները օգտագործում էին բժշկական հետազոտությունների համար, և երբ Դուելլի մարմինն արդեն պատրաստվում էին հերձել, ուսանողը վերջին պահին նկատել է, որ այս տմարդը դեռ շնչում է։
4. Զոլեյհադ Կադհոդա

 
Այս կնոջը ձերբակալել էին ամուսնական դավաճանության մեղադրանոքով, և ինչպես ընդունված է բազմաթիվ մուսուլմանական երկրներում, դատապարտել էին քարկոծման միջոցով իրականացվող մահապատժի։ Մարդուն մինչև գոտկատեղ թաղում են հողի մեջ այնպես, որ նա չկարողանա ձեռքերով պաշտպանվել և սկսում են հարվածել քարերով գլխին և իրանին։ Զոլեյհադն էլ չխուսափեց այս բախտից, բայց երբ նրան արդեն դիահերձարան են տանում, պարզվում է, որ նա, չնայած բազմաթիվ վնասվածքներին, կենդանի է մնացել։
 
5. Վինսելաո Միգել
Վինսելաո Միգելը ձերբակալվում է Մեքսիկյան հեղափոխության ժամանակ, և նրան դատապարտում են գնդակահարության։ Վինսելաոն կենդանի մնաց, չնայած որ նրա մարմնի  մեջ 9 գնդակ էր մտել։ Օգտվելով նրանից, որ նրան մահացած էին համարում, նա կարողացավ արնաքամ լինելով փախչել և երկար կյանք ունեցավ։ 
 
6. Ջոն Սմիթ
Ջոն Սմիթը ևս պատկանում է այն հաջողակների թվին, ում հաջողվել է կենդանի մնալ կախաղան բարձրանալուց հետո (բանկերի և փոստային գրասենյակների կողոպուտների համար)։


7. Աննա Գրին

Աննա Գրինը հղիացել էր իր գործատուից ու ժամանակի ոգին այնպես էր, որ համարվում էր, որ նման դեպքերում մեղավոր կողմը կանայք են, քանզի նրանք են գայթակղում։ Երբ ժամանակն եկել էր, Աննան ծննդաբերել էր, բայց մանկիկը մահացել էր ծնվելուց անմիջապես հետո, և Աննան փորձել էր թաքցնել մարմինը, բայց նրան բռնել էին և մեղադրել էին երեխայի սպանության մեջ։ Աննային դատապարտել էին կախաղանի, բայց նա ևս կենդանի էր մնացել, ինչը պարզվել էր, երբ թաղման ժամանակ Աննան, լինելով դագաղում, սկսել էր շնչել։
8. Իոսիֆ Սամուիլ
Իոսիֆ Սամուիլին կախաղան բարձրացրին 1801 թվականին՝ մի քանի կողոպուտների և սպանությունների մեղադրանքով։ Իոսիֆին այդ օրը երեք անգամ կախեցին, բայց երեք անգամն էլ նա ողջ մնաց, քանի որ կա՛մ պարանն էր կտրվում, կա՛մ էլ նա էր դուրս գալիս պարանի միջից։ Արդյունքում նրա մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ։

9. Մեգգի Դիքսոն
Մեգգիի պատմությունը գրեթե նույնությամբ կրկնում է Աննա Գրինի պատությունը։ Նա ևս երեխա էր ունեցել իր սիրեկանից, բայց ծննդաբերությունից անմիջապես հետո նրա երեխան մահացել էր, և Մեգգին նետել էր մարմինը գետը, բայց մարմինը գտել էին, իսկ Մեգգիին դատապարտել մահապատժի։ Արդեն գերեզմանի ճանապարհին դագաղից թակոց էր լսվել, և երբ բացել էին, պարզվել էր, որ Մեգգին ողջ է մնացել։ Մեգգի Դիքսոնը ապրեց ևս 40 տարի...



10. Վիլլի Ֆրենսիս
Սևամորթ այս հանցագործը սպանել էր մի դեղատան սեփականատիրոջ, երբ դեռ 16 տարեկան էր։ Նա իր մեղքը խոստովանել էր, և նրան դատապարտել էին մահապատժի՝ էլէկտրական աթոռի միջոցով։ Մահապատժի ի կատար ածման ժամանակ Ֆրենսիսը գոռում էր ցավից, գալարվում էր, ցնցվում էր և այսպես բավական երկար ժամանակ, սակայն երբ լարումն անջատել էին, պարզվել էր, որ նա կենդանի է մնացել։ Չգիտեմ, թե որքանով կարելի է այս դեպքը հաջողակ լինելու դրսևորում համարել, քանի որ խեղճ Ֆրենսիսը ուղիղ մեկ տարի անց էլի ենթարկվեց մահապատժի՝ այս անգամ «բարեհաջող» ավարտով։
 
Նյութը՝ http://intermedia24.ru