Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 բան, որ անում են շատ աղջիկներ տղայից բաժանվելուց հետո՝ վրեժ լուծելու համար Դիտեք Տեսանյութը

ՎԻԴԵՈ

Ամուսնալուծություն. ինչպես հաղթահարել դժվարությունները

 Առավել մանրամասն՝ Այստեղ

Կան մարդիկ, ովքեր ամուսնալուծվում են՝ հույս ունենալով, որ իրենց կյանքը ավելի կթեթևանա, մինչդեռ ուրիշները ցանկանում են պահպանել ամուսնությունը, բայց չեն կարողանում այնպես անել, որ կողակիցը չհեռանա իրենցից։ Սակայն գրեթե բոլորը, ովքեր ամուսնալուծվում են, համոզվում են, որ դրանից հետո կյանքը ավելի դժվար է դառնում։ Եթե դու վերջերս ես ամուսնալուծվել, ապա գուցե հասկացել ես, որ սա քեզ համար ամենածանր իրավիճակն է։ Ուստի օգտակար կլինի ուշադրություն դարձնել աստվածաշնչյան մի քանի խորհուրդների, որոնք կօգնեն քեզ հաջողությամբ հաղթահարելու ամուսնալուծության հետևանքով առաջացած խնդիրները։

ԽՆԴԻՐ 1. ԲԱՑԱՍԱԿԱՆ ԶԳԱՑՈՒՄՆԵՐ

Ֆինանսական խնդիրները, ծնողական պարտականությունները կամ միայնության զգացումը կարող են ճնշող լինել։ Բացասական զգացումները գուցե արագ չանցնեն։ Հոգեբան Ջուդիթ Վալերստայնը եկել է այն եզրակացության, որ ամուսնալուծվելուց տարիներ անց ոմանք դեռ իրենց դավաճանված ու լքված են զգում, մտածում են, որ «կյանքը անարդար է, հուսահատեցնող, իսկ իրենք՝ միայնակ»։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

  • Մի՛ ամաչիր արտասվելուց։ Գուցե կարոտում ես նախկին կողակցիդ, որին դեռ սիրում ես։ Նույնիսկ եթե դուք վատ փոխհարաբերություններ եք ունեցել,  հնարավոր է՝ ամուսնալուծությունը տխրություն պատճառի քեզ, քանի որ չես ստացել այն ուրախությունը, որը ակնկալել ես ամուսնությունից (Առակներ 5։18)։ Աստվածաշունչն ասում է, որ կա «լացելու ժամանակ» (Ժողովող 3։1, 4)։

  • Մի՛ մեկուսացիր։ Գուցե լացելու համար կարիք լինի առանձնանալու, սակայն իմաստուն չի լինի երկար ժամանակ մեկուսացած մնալ (Առակներ 18։1)։ Ընկերներիդ հետ դրական բաների մասին խոսիր, քանի որ նախկին կողակցիցդ անընդհատ բողոքելով՝ կվանես նրանց քեզանից։ Եթե ամուսնալուծությունից հետո պետք է կարևոր որոշումներ կայացնես, օգնության համար դիմիր նրան, ում վստահում ես։

  • Մտածիր առողջությանդ մասին։ Ամուսնալուծության հետ կապված սթրեսը կարող է առողջական խնդիրներ առաջացնել, օրինակ՝ արյան բարձր ճնշում կամ միգրեն։ Ուստի լավ կլինի, որ ճիշտ սնվես, մարզվես և բավականաչափ քնես (Եփեսացիներ 5։29)։

  • Հավաքիր այն բոլոր իրերը, որոնք բորբոքում են քո զայրույթը նախկին կողակցիդ հանդեպ կամ որոնք քեզ արդեն պետք չեն, սակայն պահիր կարևոր փաստաթղթերը։ Եթե քեզ ցավ են պատճառում, օրինակ, ամուսնական նկարները, դիր դրանք արկղի մեջ և պահիր երեխաների համար։

  • Վանիր բացասական մտքերը։ Օլգան, որը ամուսնու դավաճանությունից հետո ամուսնալուծվել է, ասում է. «Ես շարունակ հարցնում էի ինձ՝ ի՞նչ կար այդ կնոջ մեջ, որ իմ մեջ չկար»։ Ինչպես հետագայում հասկացավ Օլգան, շարունակ բացասական բաների մասին մտածելը կարող է «ոգին խոցել» (Առակներ 18։14)։

    Շատերը կարծում են, որ մտքերը գրի առնելը օգնում է վերահսկելու դրանք։ Եթե բացասական մտքեր ես գրել, փորձիր փոխարինել դրականով (Եփեսացիներ 4։23)։ Նկատի առնենք երկու օրինակ.

    Բացասական։ Ես եմ մեղավոր, որ ամուսինս դավաճանեց ինձ։

    Դրական։ Եթե սխալներ եմ արել, դա չի նշանակում, որ նա իրավունք ուներ դավաճանելու ինձ։

    Բացասական։ Լավագույն տարիներս սխալ մարդու հետ եմ անցկացրել։

    Դրական։ Երջանիկ կլինեմ, եթե կյանքում հետ նայելու փոխարեն՝ միշտ առաջ նայեմ։

  • Ամեն խոսքի ուշադրություն մի՛ դարձրու։ Ընկերներդ ու հարազատներդ, լավ միտումներ ունենալով, գուցե անմտածված կամ քո պարագայում ոչ տեղին խոսքեր ասեն, օրինակ՝ «նա, միևնույնն է, լավ կողակից չէր քեզ համար» կամ «Աստված ատում է ապահարզանը» *։ Աստվածաշունչը խորհուրդ է տալիս. «Մարդկանց ասած բոլոր խոսքերը սրտիդ մոտ մի՛ ընդունիր» (Ժողովող 7։21)։ Մարտինան, որը երկու տարի է, ինչ ամուսնալուծված է, ասում է. «Ցավ պատճառող խոսքերի վրա կենտրոնանալու փոխարեն՝ փորձում եմ ամեն ինչին նայել Աստծու տեսանկյունից։ Նրա մտքերը մեր մտքերից բարձր են» (Եսայիա 55։8, 9)։

  • Աղոթիր Աստծուն։ Աստված հորդորում է իր ծառաներին «ամբողջ հոգսը իր վրա գցել», հատկապես այն ժամանակ, երբ նրանք ճնշված են (1 Պետրոս 5։7)։

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Գրի առ աստվածաշնչյան այն համարները, որոնք օգտակար են քեզ. թող դրանք քեզ համար տեսանելի տեղում լինեն։ Ամուսնալուծված անհատների համար կարող են օգտակար լինել նաև աստվածաշնչյան հետևյալ համարները. Սաղմոս 27։10;34։18; Եսայիա 41։10; Հռոմեացիներ 8։38, 39։

Թող Աստծու Խոսքը զորացնի քեզ դժվար պահերին

ԽՆԴԻՐ 2. ՔՈ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱԽԿԻՆ ԿՈՂԱԿՑԻԴ ՀԵՏ

Ջուլիանան, որը 11 տարի ամուսնացած է եղել, ասում է. «Աղաչում էի ամուսնուս, որ չթողնի ինձ։ Սակայն երբ նա հեռացավ, ես զայրույթով լցվեցի թե՛ նրա, թե՛ այն կնոջ հանդեպ, ում մոտ նա գնաց»։ Շատերը, ովքեր ամուսնալուծվում են, տարիներ շարունակ զայրացած են մնում իրենց նախկին կողակցի վրա, սակայն  որոշ դեպքերում ստիպված են լինում կանոնավորաբար շփվել միմյանց հետ, հատկապես եթե երեխաներ ունեն։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

  • Նախկին կողակցիդ հետ եղիր քաղաքավարի։ Նրա հետ խոսելիս կենտրոնացիր կարևոր հարցերի վրա, խոսիր կարճ և դիպուկ։ Շատերը համոզվել են, որ այսպիսի մոտեցումը նպաստում է խաղաղ փոխհարաբերություններին (Հռոմեացիներ 12։18)։

  • Ցավ պատճառող խոսքեր մի՛ ասա։ Հատկապես երբ քեզ վրա ճնշում է գործադրվում, հիշիր աստվածաշնչյան այս խորհուրդը. «Իր խոսքերում զուսպ լինողը գիտելիք ունի» (Առակներ 17։27)։Եթե չես կարողանում զսպել քեզ զրույցի ընթացքում, կարող ես ասել. «Հետո կխոսենք այդ մասին»։

  • Որքան հնարավոր է, առանձնացրեք ձեզ և ձեր նախկին կողակցին առնչվող բաները, այդ թվում իրավաբանական, ֆինանսական և բժշկական փաստաթղթերը։

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Հաջորդ անգամ նախկին կողակցիդ հետ խոսելիս եղիր ուշադիր, որ երբ որևէ մեկդ պաշտպանողական դիրք բռնի կամ չզիջի, խնդրես, որ այդ հարցի մասին հետո խոսեք կամ էլ, օրինակ, քննարկեք այն էլեկտրոնային փոստով (Առակներ 17։14)։

ԽՆԴԻՐ 3. ՕԳՆԻՐ ԵՐԵԽԱՆԵՐԻԴ ՀԱՐՄԱՐՎԵԼՈՒ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ

Մարիան հիշում է, թե ամուսնալուծությունից անմիջապես հետո ինչ էր կատարվում իր ընտանիքում. «Փոքր աղջիկս անընդհատ լաց էր լինում։ Նա սկսեց գիշերները անկողնում միզել։ Մեծ աղջկաս համար էլ հեշտ չէր, չնայած որ փորձում էր թաքցնել իր զգացմունքները»։ Ցավալի է, բայց հաճախ ծնողները գուցե ժամանակ կամ էմոցիոնալ ուժ չունենան երեխաներին օգնելու համար, երբ դրա կարիքը նրանք շատ են զգում։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

  • Հորդորիր երեխաներիդ խոսել քեզ հետ իրենց զգացմունքների մասին, նույնիսկ եթե զրույցի ժամանակ «հնարավոր չլինի սանձել» լեզուն (Հոբ 6։2, 3)։

  • Մի՛ մոռացիր, թե ձեզնից յուրաքանչյուրը ինչ դեր ունի։ Գուցե էմոցիոնալ աջակցության կարիք ունենաս, և թվա, թե երեխադ ի վիճակի է օգնելու քեզ, սակայն ճիշտ չի լինի նրան ծանրաբեռնել այդպիսի հարցերով (1 Կորնթացիներ 13։11)։ Երեխայիդ միջնորդ մի՛ դարձրու քո և նախկին կողակցիդ միջև։

  • Ձգտիր փոփոխություններ չանել երեխայի գրաֆիկի մեջ։ Նրա համար շատ օգտակար կլինի, եթե շարունակի ապրել նույն տանը և ունենա նույն գրաֆիկը, սակայն ավելի կարևոր է շարունակ աջակցել նրան հոգևորապես՝ ընտանեկան երկրպագություն անցկացնելով և օգնելով ընթերցելու Աստվածաշունչը (2 Օրենք 6։6–9)։

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Վստահեցրու երեխայիդ, որ սիրում ես նրան, և որ նա չէ ձեր ամուսնալուծության պատճառը։ Պատասխանիր նրա հարցերին՝ առանց կողակցիդ մեղադրելու։

Դու կարող ես հաղթահարել ամուսնալուծության հետևանքով առաջ եկած դժվարությունները։ Մելիսան, որը ամուսնացած է եղել 16 տարի, պատմում է. «Երբ ամուսնալուծվեցի, մտածում էի, թե ինչու կյանքս այդպես դասավորվեց»։ Այսօր, սակայն, նա երջանիկ է՝ չնայած իր հանգամանքներին։ Մելիսան ասում է. «Սկսեցի ավելի լավ զգալ ինձ, երբ հասկացա, որ կարիք չկա անցյալը փոխելու փորձեր անել»։

ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. եղանակի տեսություն Կասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղները Հալանդի դուբլը հաղթանակ է պարգևել Նորվեգիային սկանդինավյան դերբիում, այլ արդյունքներ Bitget կրիպտոարժույթի բորսայից ցանցահենները հարթակի դուրս են բերել ավելի քան 350 միլիոն դոլար Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան «Փորձագետ Նահապետյանը պարզաբանել է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման հետևանքները»Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԾանոթ ու միարժամանակ անհայտ … Գեղարվեստական մարմնամարզություն«Փաշինյանը Հայաստանում ռուսական բիզնեսի դեմ արշավ է սկսել»Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի խոշոր արդյունաբերական օբյեկտների վրա Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. ՌԴ ԱԳՆ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է կրակի դադարեցման համաձայնագիր․ պատմության այս օրը (սեպտեմբեր 25)ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել «Ժողովուրդ». Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար «Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին «Հրապարակ»․ ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ» «Ժողովուրդ». Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում «Ժողովուրդ». Ալավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 շարժական գույք ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին
Ամենադիտված