Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղեղնավորներ, այսօր զգուշավոր եղեք․ փետրվարի 16-ի աստղագուշակը

ՎԻԴԵՈ

Խոյ: Ղեկավարության հետ հնարավոր են տարաձայնություններ: Ոմանք աշխատանքը փոխելու ցանկություն կունենան: Անկախ նրանից, թե ինչ եզրակացության կհանգեք, մի՛ շտապեք բարձրաձայնել այն: Նախ՝ համոզվեք, որ ձեր որոշումը վերջնական է: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ, խուսափեք ավելորդ ծախսերից: Անձնական հարաբերությունները հրաշալի կդասավորվեն: Բոլոր հարցերում կզգաք սիրելիի աջակցությունը: Այսօր դուք առույգ և ուրախ եք, սակայն օրվա երկրորդ կեսին հնարավոր է՝ ուժերը լքեն ձեզ:

Ցուլ: Համախոհների հետ ձեռնարկած բոլոր գործերն անպայման հաջողություն կունենան: Հեշտությամբ եք գտնում ոչ ստանդարտ իրավիճակների և բարդ հարցերի լուծումները: Հնարավոր է՝ համագործակցության առաջարկներ ստանաք մարդկանցից, որոնց մասնագիտական ձեռքբերումները ձեզ մշտապես հիացրել ու ոգեշնչել են: Ընկերների, հարազատների հետ շփումը միմիայն կուրախացնի: Շատերն ընտանեկան խնջույք կազմակերպելու հնարավորություն կստանան: Թեև ռոմանտիկ ժամադրությունները վատ չեն անցնի, ցանկալի է օրը նվիրել ընկերներին: Ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Երկվորյակ: Աշխատանքում հնարավոր է՝ որոշ մանր հարցեր ծագեն, սակայն օրն ընդհանուր առմամբ վատ չի ընթանա: Միակ բանը, որ պահանջվում է, հապճեպ կայացրած որոշումներից, չմտածված քայլերից զերծ մնալն է: Գործընկերների հետ հնարավոր են տարաձայնություններ: Իրավիճակը կշտկվի այն դեպքում, եթե անձնական հարցերը չխառնվեն գործնականին: Անձնական կյանքում հնարավոր են արմատական փոփոխություններ: Հրաշալի օր է ժամադրությունների համար: Կհաջողվի լավ տպավորություն թողնել նրանց վրա, ում հանդեպ անտարբեր չեք: Հնարավոր է ընկերների անակնկալ այցելություն: Սպասեք հաճելի անակնկալների:

Խեցգետին: Բարեհաջող օր է: Աշխատանքում կլինեն նոր, հետաքրքիր մարտահրավերներ: Գործընկերների և ղեկավարության հետ հարաբերություններում սպասվում են դրական փոփոխություններ: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ, ինչը ճիշտ ժամանակին կլինի: Անձնական կյանքում ամեն բան լավ է: Միայնակ Խեցգետիններին սպասվում են հետաքրքիր ծանոթություններ, իսկ նրանք, ովքեր սիրահարված են, հրաշալի ժամանակ կանցկացնեն երկրորդ կեսի ընկերակցությամբ: Բարենպաստ օր է զբոսանքների, ակտիվ հանգստի և սպորտով զբաղվելու համար:  

Առյուծ: Չնայած շուրջը տիրող իրարանցմանը՝ փորձեք հանգստություն պահպանել: Ֆինանսական հարցերի շուրջ որոշումներ կայացնելիս մի լավ ծանրութեթև արեք, քանզի զգալի գումար կորցնելու վտանգը մեծ է: Հնարավոր է վիճաբանություն մի մարդու հետ, ում շատ հարցերում պարտական եք: Ընտանիքում ներդաշնակ մթնոլորտ է: Հարազատների հետ հրաշալի լեզու կգտնեք, իսկ սիրելին կես խոսքից կհասկանա ձեզ: Կենսական ներուժը բարձր է, լի եք էներգիայով, թուլություն չեք զգա:

Կույս: Աշխատանքում ծայրահեղ ուշադիր եղեք, սխալներ թույլ տալու վտանգը մեծ է: Բարեբախտաբար, թե՛ գործընկերներն ու թե՛ ղեկավարությունը ձեր կողմից են, և բարդ իրավիճակներում նրանցից աջակցություն կստանաք: Հնարավոր է՝ հաջող գնումներ կատարեք: Բարեհաջող օր է ընկերների հետ շփման, տրամադրություն բարձրացնող, անկեղծ խոսակցությունների համար: Ռոմանտիկ ժամադրությունները ևս լավ կանցնեն, թեև սիրելիին այսօր չափազանց քննադատաբար կվերաբերվեք: Բարենպաստ օր է փոքրիկ ուղևորությունների համար:  

Կշեռք: Չնայած որոշ տհաճ իրադարձությունների՝ օրն այնքան էլ վատ չի դասավորվի: Կհաջողվի կենտրոնանալ կարևոր հարցերի վրա, իսկ մանրուքները՝ գլխից դեն նետել: Գումարային հարցերի շուրջ հնարավոր են վեճեր: Խուսափեք երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր ստորագրելուց: Զգացմունքային դաշտը կայուն է: Ոչինչ չի կարող փչացնել ձեր տրամադրությունը: Մտերիմներին վերաբերող կարևոր տեղեկություններ կստանաք: Կարող եք մասնակցել հանրային միջոցառումների, հնարավոր են նոր ծանոթություններ:

Կարիճ: Օրը նվիրեք աշխատանքին: Կարող եք նոր գործեր սկսել, մասնակցել համատեղ ծրագրերի իրականացման աշխատանքներին: Հնարավորություն կընձեռնվի դրսևորելու լիդերի ձեր կարողությունները և ձեռք բերել նոր համախոհներ: Որոշ գործնական հարաբերություններ հնարավոր է՝ այսօր վերականգնվեն: Կստանաք համագործակցության առաջարկներ: Այսօր համբերատարությամբ չեք փայլի և դժվար թե ներողամիտ գտնվեք շրջապատող մարդկանց նկատմամբ: Հետևաբար պատրաստ եղեք վիճաբանությունների ու բախումների: Այսօր լեզու չեք գտնի նույնիսկ ամենասիրելի մարդկանց հետ: Ինքնազգացողությունից չեք դժգոհի, եթե միայն փորձությունների չենթարկեք սեփական օրգանիզմը:  

Աղեղնավոր: Նոր գործեր ծավալելիս զգուշավոր եղեք: Դրանք այնքան հեշտ չեն, որքան թվում են և զգալի ջանքեր կպահանջեն: Համախոհները կաջակցեն ձեզ, սակայն միայն խոսքով, ստիպված կլինեք բոլոր հարցերն ինքնուրույն լուծել: Փոքր-ինչ հոգնածություն կզգաք: Քրոնիկ հիվանդությունները կարող են գլուխ բարձրացնել: Ընտանեկան գործերը ձեզանից շատ ժամանակ և էներգիա կխլեն: Անելանելի իրավիճակում հայտնված հարազատների համար միակ ապավենը դուք կլինեք:

Այծեղջյուր: Օրվա ընթացքում հնարավոր են չնախատեսված, զգալի ծախսեր: Այսօր հեշտությամբ սադրանքի կենթարկվեք, մարդկանց կհաջողվի մոլորեցնել ձեզ: Հեռու մնացեք նրանցից, ում հետ շփումը նախկինում անախորժության է հանգեցրել: Աշխատանքում հնարավոր են կոնֆլիկտներ: Աջակցություն կգտնեք ընկերների ու հարազատների շրջանում: Երկրորդ անգամ օգնություն խնդրելու կարիք չի լինի: Սիրելիի՝ ձեզ օգնելու պատրաստակամությունը կգոտեպնդի:  

Ջրհոս: Բարենպաստ օր է: Գերակշռում է դրական միտումների ազդեցությունը: Անգամ եթե գործով այնքան էլ խանդավառված չեք, միևնույն է, հաջողությունն անխուսափելի է: Հրաշալի կերպով գլուխ կհանեք այն ամենից, ինչն ուրիշների մոտ չի ստացվի, և դա այսօր ղեկավարության աչքից չի վրիպի: Նպատակահարմար օր է ոչ կոմերցիոն ծրագրեր սկսելու համար: Կենսական ներուժը բարձր է: Լի եք էներգիայով, հոգնածություն չեք զգա, անգամ եթե ստիպված լինեք ողջ օրը ոտքի վրա անցկացնել: Որքան շատ ժամանակ տրամադրեք սիրելիին, այնքան ներդաշնակ կլինեն ձեր հարաբերությունները:

Ձկներ: Օրվա առաջին կեսին կարևոր ոչինչ մի՛ ձեռնարկեք: Խուսափեք զրույցներ ունենալ բոլոր նրանց հետ, ովքեր վստահություն չեն ներշնչում: Ղեկավարության հետ հնարավոր են լուրջ տարաձայնություններ: Անխոհեմ, անպատասխանատու հայտարարությունները կարող են ֆինանսական կորուստների հանգեցնել: Մյուս բոլոր հարցերում անախորժություններ չեն լինի: Ընկերների հետ շփումը կուրախացնի: Սպասեք լավ լուրերի: Հնարավոր է՝ սիրո անսպասելի խոստովանություն լսեք: Լավ օր է երեխաների հետ անցկացնելու համար:

Շարունակությունը ՝ այստեղ

Հայտնի է դարձել Վենետիկի կինոփառատոնի ծրագիրըՎեցամյա աղջիկը մահացել է փորձարարական գենային թերապիայից հետո Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում տիրող սրումը Սևանում վրանի մեջ դի է հայտնաբերվելԵՄ-ի համար տհաճ անակնկալ էր ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանումը. Կալլաս Ուկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ Եղվարդում ապoրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է Ծանոթ ու միարժամանակ անհայտ … շրջազգեստՈւրիշ պետության ակտիվների առգրավումը՝ ապագա պահանջները վճարելու համար, վտանգավոր նախադեպ է. Արաղչի ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի դեմ. Reuters Ճապոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հաջիմե Մորիյասուն կհեռանա իր պաշտոնից 2027 թվականի Ասիայի գավաթի խաղարկությունից հետո Երևանում կայացել է Ավանդական Կարատեի «Արարատ գավաթ» միջազգային մրցաշարը Հայաստանը` երեք ռազմավարական ճգնաժամերի միջև. Արա Այվազյան «Հայ ֆերմերները փակել են Իրան տանող մայրուղին բախվելով «եվրոպական ընտրության իրականությանը»»Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»․ Արտակ Զաքարյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 24-ին Մեկ օր ջուր չի լինելուԻշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան «Հայաստանում գտել են նրան, ով վաճառել է ամեն ինչ»Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սուրինամի հետ. պատմության այս օրը (24 հուլիս)Ռոսսելխոզնադզորը թույլ չի տվել Ռուսաստանում իրացնել Հայաստանից ստացված անվտանգ կաթնամթերքը ԱՄՆ-ն նորից հարվածել է Իրանին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին Սաղս շոկի մեջ ենք, ուղղակի շշմած ենք մնացել. 21-ամյա զինծառայողի մահը ցնցել է Չարենցավանը Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանի ԱԳ նախարարությունը Մեծ Բրիտանիային զգուշացրել է ԱՄՆ-ի հարվածների ժամանակ օգնելու հետևանքների մասին Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Իրականում ինչպե՞ս է կյանքից զրկվել զինծառայող Նարեկ Թորոսյանը, ինչի՞ մասին են վկայում նախորդ դեպքերը Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ
Ամենադիտված