Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տուն տանելու չի՝ քնել ա իմ հետ». Գոռը պարզելով, որ ընկերուհին կույս է, սպանել է նրան վարկաբեկող նախկին ընկերոջը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Գոռ Սարգսյանի գործի դատական քննությունը:

1991 թվականին ծնված Գոռ Սարգսյանը սևանցի է, աստվածաբանություն է սովորել, աշխատել է երկաթուղային ոլորտում:

Նա մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Սպանությունը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 8-ին Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքի հետնամասում:

25-ամյա Գոռը պարզաբանողական հանդիպում է ունեցել պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող Ազատ Ա.-ի հետ: Պարզաբանման նյութը աղջկա «թեմա» է եղել. խոսքը Ազատի նախկին ու Գոռի ներկա ընկերուհու՝ նույն աղջկա մասին է:

Ըստ մեղադրական եզրակացության՝ տուժող Ազատ Ա.-ն 2015 թվականի հունվարից սեպտեմբեր ընկերություն է արել մի ուսանողուհու հետ: Աղջկա ցանկությամբ ընկերությունը չի շարունակվել: Ազատը պարբերաբար փորձեր է կատարել իրենց հարաբերությունները վերականգնելու, սակայն՝ ապարդյուն, աղջիկը տեղի չի տվել:

2016 թվականի մարտից աղջիկը սկսել է հանդիպել սևանցի Գոռ Սարգսյանի հետ: Գոռը հետաքրքրվել ու իմացել է, որ աղջիկը նախկինում ընկեր է ունեցել: Երիտասարդը ցանկացել է աղջկա նախկին ընկերոջ հետ որոշ հարցեր ճշտել:

Գոռի նախաձեռնությամբ աղջկա նախկին ու ներկա ընկերների հանդիպումը կայացել է 2016 թվականի ապրիլի 4-ին տնտեսագիտական համալսարանի մոտակայքում:

Երիտասարդները զրուցել են: Ազատը նախկին ընկերուհու վերաբերյալ վատ է արտահայտվել այն աստիճանի, որ ասել է. «Տուն տանելու աղջիկ չի, նա քնել է ինձ հետ»:

Գոռն այս բնորոշումը սրտին շատ մոտ է ընդունել: Նա աղջկան վերցրել ու տարել է… բժշկական հետազոտության: Աղջիկն էլ գնացել է: Արդյունքում Գոռը իրազեկվել է, որ աղջիկը կույս է:

Ազատի կողմից աղջկան վարկաբեկելը Գոռին շատ վիրավորական է թվացել: Նա Ազատին երկրորդ ժամադրությունն է նշանակել՝ ասելով, թե խոսելու բան կա:

Ապրիլի 8-ին, ժամը 13.30-ից 14-ի սահմաններում Գոռն ու Ազատը հանդիպել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասնաշենքի մոտակայքում: Ազատը մի խումբ ընկերների հետ էր, բայց համաձայնել է Գոռի առաջարկին, որ երկուսով առանձնանան ու խոսեն զուտ անձնական հարցով:

Գոռն ու Ազատը քայլել են դեպի համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքի հետնամասը: Այնտեղ Գոռն առանձնապես զրույց չի ծավալել: Նախ գլխով հարվածել է Ազատ Ա.-ի դեմքին, սակայն չի բավարարվել աջ աչքի շրջանում Ազատի ստացած վնասվածքով: Գոռը դանակի երկու հարված է հասցրել Ազատի կրծքավանդակի ձախ կեսին՝ պատճառելով կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ:

Գոռ Սարգսյանը դանակով հարվածներ հասցնելուց հետո փախել է Չարենցի փողոցով:

Ազատ Ա.-ին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա գիտակցության չգալով՝ նույն օրը, ժամը 17-ն անց 45-ի սահմաններում մահացել է:

Դատաքննությունը սկսվեց գործում առկա ապացույցների հետազոտումից:

Դատարանը հրապարակեց ամբաստանյալի նկատմամբ կատարված դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակցության հետևությունների մասը:

Գոռ Սարգսյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել, չի տառապում, նա ճանաչվել է մեղսունակ:

Դատարանը պաշտպանական կողմի պահանջով ավելի մանրամասն անդրադարձավ դատահոգեբանական փորձաքննության եզրակացությանը, համաձայն որի՝ դեպքի պահին Գոռ Սարգսյանը ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում չի եղել: Նա եղել է «հոգեկան խիստ լարված վիճակում, ինչը նվազեցրել է նրա վարքի կամային կառավարման ունակությունը»:

Գոռ Սարգսյանի անձնային հատկանիշներից դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ առանձնացվել են տագնապայնության բարձր մակարդակը, հուզական անկայունությունը, զգայունությունը, որոնք, ըստ եզրակացության, նույնպես էապես ազդել են Սարգսյանի վարքի վրա:

Փորձաքննության եզրակացության հրապարակումից հետո ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտարարեց, որ դատահոգեբանական փորձաքննության եզրակացության հետազոտական ու հետևությունների մասերում մեծ հակասություններ կան, հետևությունները բավականաչափ պարզաբանված ու հստակեցված չեն, սրա հետ կապված՝ պաշտպանական կողմը մտադիր է համապատասխան փուլում հանդես գալ միջնորդությամբ:

Հրապարակվեց քննչական փորձարարության արձանագրությունը: Փորձարարությունը կատարվել է տուժողի ընկերոջ՝ վկա Մուշեղ Խ.-ի մասնակցությամբ: Վկան նշել է, որ 2016 թվականի ապրիլի 8-ին, ժամը 13-ն անց 30-ից մինչև 14-ն ընկած ժամանակահատվածում մի անծանոթ երիտասարդի հետ իր համակուրսեցի, գործով տուժող Ազատ Ա.-ն պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետի մասնաշենքի մոտակայքում առանձնացել ու դեպի կենսաբանական ֆակուլտետի մասնաշենք քայլելով՝ խոսել է: Նրանք իր տեսադաշտից դուրս են եկել: Հանկարծ վկան տեսել է Ազատ Ա.-ին, վերջինս կուրծքը բռնած՝ առաջ է եկել ու գոռացել է. «Զանգի սկոռի»: Վկան վազել է նրան ընդառաջ ու տեսել է նաև Ազատին հարվածած Գոռ Սարգսյանին, ում ձեռքին 10-15 սմ երկարությամբ դանակ կար: Գոռը համալսարանի մասնաշենքի աջ կողմով վազելով հեռացել է դեպի Չարենցի փողոց:

Հրապարկվեց անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողության արձանագրությունը: Տուժողի ընկերոջը՝ վկա Վազգեն Կ.-ին ճանաչման են ներկայացվել չորս երիտասարդներ, վկան ճանաչել է ձախից չորրորդին՝ Գոռ Սարգսյանին: Նա ասել է, թե Գոռին ճանաչել է արտաքին տեսքից, դիմագծերից, հագուստից: Ազատն այդ երիտասարդի հետ առանձնացած խոսում էր, մի քանի րոպե անց վկան տեսել է Ազատին, ում ձախ կողքից արյուն էր հոսում: Ազատը գոռացել է. «Սկոռի կանչեք, մեռնում եմ»:

Հրապարակվեց Գոռ Սարգսյանի՝ ինքնակամ ոստիկանության բաժին ներկայանալու մասին արձանագրությունը: Գոռը հայտնել է, որ դանակահարել է Ազատ Ա.-ին:

Դատարանում հետազոտվեցին մեղադրական եզրակացությամբ ապացույց ճանաչված չորս լազերային սկավառակներից երեքը: Չորրորդը կհետազոտվի հաջորդ նիստին, երբ մասնագետ կհրավիրվի, ով դատարանի համակարգիչը կապահովի համապատասխան ծրագրով:

Հետազոտված առաջին սկավառակի վրա ԵՊՀ անվտանգության ծառայության համապատասխան տեսախցիկի նկարահանած տեսանյութն էր՝ որտեղ ֆիքսվել էր նաև դեպքի պահին դեպքի վայրի մոտակայքի անցուդարձը: Բուն դանակահարության վայրը տեսախցիկի տեսադաշտից դուրս էր: Տեսանյութում երևում է, որ մի խումբ տղաներ գնում-գալիս են, երկուսը առանձնանում են, հետո մեկը վազելով հեռանում է, իսկ մեկը առաջ է գալիս ու ընկնում է գետնին: Տղաների խումբը շրջապատում է նրան: Տեսանյութի վրա րոպեներով ու վայրկյաններով ֆիքսված է այդ վայրում կատարված ամբողջ տեղաշարժը: Դանակահարված Ազատ Ա.-ն առաջ է գալիս ու գետնին է ընկնում ժամը 13-ն անց 24 րոպեին:

Հետազոտվեց շտապօգնության կայանի տրամադրած ձայնագրությունը, համաձայն որի՝ 13-ն անց 30-ից շտապօգնություն իրար հետևից երեք հոգի են զանգել ու հայտնել են, որ ԵՊՀ-ի մոտ երիտասարդ է դանակահարվել և արնաքամ է լինում:

Հետազոտվեց Գոռ Սարգսյանի հարցաքննության տեսագրությունը, որը կատարել էր նախաքննական մարմինը:
Գոռը հայտնում է, որ Ազատը վարկաբեկել է իր ընկերուհուն, ով հրաժարվել էր նրա հետ ընկերություն անել: Ազատը աղջկան սպառնացել է, թե նրա մասին վատ բաներ կտարածի, ու՝ տարածել է, ընդհուպ՝ ասել է, թե ինքը «քնել է այդ աղջկա հետ, նա կույս չէ»: Գոռը բժշկական ստուգման է տարել աղջկան, համոզվել, որ Ազատը նրան վարկաբեկում է: «Ասի՝ մի ձև պատժեմ Ազատին: Ուզում էի ծեծեմ ու ստիպեմ, որ գնա իրենց համալսարան ու բոլորի ներկայությամբ աղջկանից ներողություն խնդրի… Նենց չէր, որ չէի կարա ծեծեմ… Բայց ինքը ջոգեց, որ իրան ուզում եմ ծեծեմ: Ես ջոգի, որ ինքն ա ուզում ինձ խփի՝ նրա պահելաձևից ջոգեցի: Գլխով խփեցի նրան, հետո, ինքնըստինքյան, դե՝ դանակը ջեբս էր… երկու անգամ խփեցի դանակով…»:

Դանակահարությունից հետո Ազատը դիմել է փախուստի: Նա տարբեր տաքսիներով գնացել է Արեշ, այնտեղ ինչ-որ աղբի մեջ է նետել դանակը, հետո գնացել է կայարան…

Իրեղեն ապացույցների զննությունը, ինչպես նաև չորրորդ սկավառակի հետազոտությունը դատարանը կկատարի հաջորդ դատական նիստին:

Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է Կասեցվել է գավառում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Ուկրաինան, ռազմաճակшտի գիծն արագորեն վերածում է նոր ռшզմական տեխնոլոգիաների փորձարկման հարթակի. Զաքարյան Մոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Անգամ Սիրուշոյի «Պռեգոմեշ» խանութներ են ավտոմատներով մտել, աչք են վախեցնում. Լեւոն Քոչարյան Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ժակետ ՇանելՀայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման․ Վահե Հովհաննիսյան Արմավիրում 22-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիԿվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա մակերեսով հողատարածք Ողբերգական դեպք Կոտայքում, փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդի«Շիրակի ռազմաբազան. Հայաստանը վիճարկում է ռուսական բազայի հողը»2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62%-ով «Իրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի». Վարդան Ոսկանյան Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Կանադայում անտառային հրդեհները ոչնչացրել են ավելի քան 200 տուն Ռեկորդային տրանսֆեր․ «Չելսին» գտել է Կուկուրելյային փոխարինողի Գազ չի լինելու մինչեւ վաղը ժամը 20:00-ն Երևանում «Բոնուս» սուպերմարկետների ցանցի գրասենյակում հայտնաբերվել է գլխավոր տնօրենի մարմինը «Եվրոպական երազանք աղքատության հետհամով. Հայաստանի առևտրային ճգնաժամը մտել է վտանգավոր փուլ»Սլովակիայի և Ռումինիայի ԱԳ նախարարները շնորհավորել են Արարատ Միրզոյանին պաշտոնում վերանշանակվելու առթիվ Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվել․ Նեթանյահու Կիմնանք 48 ժամվա ընթացքում. Թրամփը՝ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների արդյունքների մասին Տուլայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում․ կա վիրավnր ՌԴ-ն անօդաչուների զանգվածային հարձակման է ենթարկվել․ ՊՆ հաղորդագրությունը Տավուշի մարզի Ոսկեպարում հայ-ռուսական համագործակցության շրջանակում ռուս սահմանապահներ են տեղակայվել․ պատմության այս օրը (5 օգոստոս)Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ի՞նչ է հայտարարագրել Ագնեսա Խամոյանը. «Ժողովուրդ» «Կամ հովանավորվում են, կամ չեն կանխվում»․ Աբրահամյանը՝ Երուսաղեմում հայերի դեմ հարձակումների մասին Կառավարության գրեթե անփոփոխ կազմը քաղաքական ախտորոշում է. գործող իշխանությունը մտել է սպառման փուլ․ Սուրեն Սուրենյանց ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Գվատեմալայի իշխանությունները տարհանում են բնակիչներին Ֆուեգո հրաբխի ժայթքման պատճառով «Արարատ-Արմենիան» պորտուգալացի նորեկ ունի Վթար է․ ջուր չի լինելու մինչև երեկո Մեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համար
Ամենադիտված