Երեխան ծնվել էր մահացած հինգերորդ ամսում, բայց 8 րոպե անց կատարվեց հրաշք, որը շոկի ենթարկեց հազարավոր մարդկանց
ՎԻԴԵՈՓոքրիկը մահացած էր ծնվել հինգերորդ ամսում, բայց ութ րոպե անց կատարվեց հրաշք, որը շոկի ենթարկեց բոլորին` հատկապես նրա մայրիկին` Բեքսին և հայրիկին` Մարտինին, ովքեր հուզված էին իրենց դստեր ծնունդով:
Հղիության ընթացքում ամեն ինչ լավ էր գնում և այլ ծնողների նման Բեքսն ու նրա ամուսինը արդեն գնել էին բոլոր անհրաժեշտ պարագաները, որ պետք կգար իրենց երեխային խնամելու համար: Բայց ամեն ինչ ի չիք եղավ, երբ պատահեց այդ անսպասելի դեպքը: Մի անգամ երբ գնացին հիվանդանոց հերթական ստուգման համար, նրանք բացահայտեցին, որ երեխան ունի սրտի հետ կապված խնդիրներ: Հինգերորդ ամսում նրանք ստիպված եղան ժամանակից շուտ ծնունդ ընդունել: Բայց երեխան մահացած ծնվեց: Բժիշկները չվհատվեցին` գործի դնելով էլեկրոշոկը: Մի քանի րոպեի ընթացքում երեխան կենդանացավ էլեկտրոշոկի շնորհիվ: Բոլորը շոկի մեջ էին երջանկությունից: Բայց բժիշկները պարզաբանեցին, որ էլեկտրոշոկից երեխայի մոտ առաջացել է ուղեղի վնասվածքներ ու նրան պետք է շտապ տեղափոխել ինկուբատոր, որի ջերմաստիճանը իջեցվել էր մինչև 91,4 °F: Երեխան այնտեղ մնաց 4 օր և այդ օրերի ընթացքում նրա ծնողները չէին կարող նրան դիպչել, այլ միայն դիտել ապակե հաստ պատուհանից այն կողմ կանգնած: Այնուամենայնիվ ամեն ինչ լավ ավարտվեց: Արդեն մեկ ու կես տարի է անցել և փոքրիկը, ում ծնողները անվանեցին Վիլոու, արդեն կազդուրվել է և հիանալի է իրեն զգում:
Մանրամասներին ծանոթացեք` այստեղ