Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞վ են վտանգավոր դեռահասների համար սեռական հարաբերությունները (տեսանյութ)

ՎԻԴԵՈ
Նյութը՝ intermedia24.ru

 

«Դեռահասների մոտ սեռական կյանքը կարող է ունենալ մի շարք բացասական հետևանքներ: Նրանց օրգանիզմը՝ թե՛ կենսաբանական, թե՛ հոգեբանական առումով կայացած համարել չենք կարող»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը:

Նրա խոսքերով՝ այդ տարիքում տեղի են ունենում մեծ քանակությամբ հորմոնալ փոփոխություններ, և օրգանիզմը փորձում է հարմարվել փոփոխություններին. «Այդ ժամանակ առկա է սեռական մեծ ցանկություն, ինչը կարող է դեռահասին մղել սեռական հարաբերությունների, որոնք կարող են ունենալ վատ հետևանքներ: Չտիրապետելով անվտանգ սեռական կյանքի մասին տեղեկություններին՝ աղջիկները կարող են ունենալ անցանկալի հղիություններ և սեռավարակներ, որոնք հետագայում կարող են խոչընդոտել վերարտադրողական ֆունկցիայի կայացմանը»:

Մասնագետը նշեց, որ դեռահասների համար սեռական հարաբերությունները հատկապես վտանգավոր են տարիքով և փորձառու զուգընկերների կամ զուգընկերուհիների հետ. «Դրանք առաջացնում են բավական լուրջ հոգեբանական խնդիրներ, քանի որ սեռական կյանքի մասին նրա պատկերացումները և ռեալ իրականությունը չեն համապատասխանում: Այդ պարագայում սեքսուալ պատկերացումների և իրականության միջև հակադրություն է առաջանում»:

Պատահական սեռական հարաբերությունները կարող են հանգեցնել նաև անցանկալի հղիության. «Հատկապես դեռահասների մոտ անցանկալի հղիությունը պայմանավորած է սեռական կյանքի անվտանգության մասին գիտելիքների պակասով: Այդ տարիքում հղիությունը հիմնականում լինում է առաջինը, որի ընդհատումը առաջ է բերում վերարտադրողական խնդիրներ, այդ թվում՝ անպտղություն»:

Հակոբյանը նշեց, որ այդ տարիքում ռիսկային է համարվում նաև ծննդաբերությունը, քանի որ սեռական օրգանները դեռևս լիովին ձևավորված չեն:

Ներկայումս սեռական կյանքով ավելի վաղ ապրելու միտում կա. «Եթե մարդը սեռապես հասուն է և ունի մշտական զուգընկեր, տեղյակ է սեռական կյանքի մասին անվտանգության կանոններին, բեղմնականխման մասին մեթոդներին, ապա այդ պարագայում սեռական հարաբերությունը իրենից վտանգ չի ներկայացնում: Բայց պետք է հաշվի առնել, որ այն տեղի ունենա փոխադարձ համաձայնությամբ և սիրո առկայության դեպքում: Սակայն դեռահասների մոտ ցանկացած պարագայում վտանգավոր է սեռական կյանքով ապրելը»:

«Ներկայումս ավելացել է սեռավարակների թիվը: Դա պայմանավորված է սեռական կյանքով ավելի վաղ ապրելու հանգամանքով»,- կարծում է Սևադա Հակոբյանը:

Նրա խոսքերով՝ այժմ մեծ խնդիր է խրոնիկական բորբոքային պրոցեսների առկայությունը. «Հաճախ, չունենալով համապատասխան գիտելիքներ կամ ապահովվածություն, չեն դիմում բժշկի: Երբեմն բուժումը կիսատ են թողնում, որը պատճառ է դառնում սեռական օրգանների խրոնիկական բորբոքային հիվանդությունների առաջացման համար: Հետագայում դա կարող է կանանց և տղամարդկանց մոտ առաջացնել անպտղության որոշակի տեսակ»:

Պատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿոտայքի մարզում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Նրա մոտ ամեն ինչ հիանալի կդասավորվի․ «Կրասնոդարի» գլխավոր մարզիչը՝ Սպերցյանի մասին Ջուր չի լինելու մինչեւ 23:00-ն Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` օգոստոսի հաշվետվությունը Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին ԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Հեղուկ գազն ու բենզինը գնալով թանկանում են, մինչ ո՞ւր կհասնի գնաճը Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Իրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Պարսից ծոցի երկրների հետ այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով. Էսմայիլ Բաղայի Ծանոթ ու միարժամանակ անհայտ … սմոքինգ«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ջրի օգտագործումից․ ՀՀ առողջապահության նախարարություն Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը «Երևանի համար ոչ բոլոր հայերն են «յուրային». Երևանը վերանայում է Սփյուռքի հետ հարաբերությունները»Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում Արարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 14-ի 08։00-ի դրությամբ Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը «Երևանը գնում է «Թրամփի երթուղով», իսկ Ադրբեջանը վերահսկողություն է հաստատում «էներգետիկ անջատիչի» նկատմամբ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ. ԻՀՊԿ ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով Թրամփը հայտարարել է, թե ով կզբաղեցնի Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը «Յուվենտուսը» վերջին րոպեին գոլ ընդունեց «Սասուոլոնից» և առաջին պարտությունը կրեց առաջնությունում Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե Հովհաննիսյան Ադրիանուպոլիսում Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է խաղաղության պայմանագիր․ պատմության այս օրը (սեպտեմբերի 14)ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN Սիրիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի գների կտրուկ աճի պատճառով Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն. Սուրենյան Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
Ամենադիտված