Գազի գինը սպառողների համար նվազելու է. Հովիկ Աբրահամյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկվել է սպառողների համար գազի գնի հարցը եւ հանձնարարական կա գերատեսչություններին, որպեսզի գնի նվազման ուղղությամբ քննարկումներ կատարեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Հիմա այդ փուլում ենք գտնվում: Որ նվազելու է դա, փաստ է, ուղղակի ինչքանով՝ քննարկումների արդյունքում կճշտեն»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը հնարավոր համարեց, որ իրանական գազը դեպի Վրաստան հասցնելու դեպքում Հայաստանը տարանցիկ երկիր դառան: «Յուրաքանչյուր երկիր իր շահը դիտարկելով փորձում է նաեւ Ադրբեջանը Վրաստանով, բայց մենք նույնպես աշխատում ենք, քննարկում ենք եւ ես կարծում եմ, որ մինչեւ տարվա վերջ հայտնի կլինի, որովհետեւ նաեւ նախատեսվում է իմ այցը Իրանի Իսլամանական Հանրապետություն եւ միջկառավարական նիստ ենք այնտեղ անցկացնելու առաջին փոխնախագահի հետ, որը դե ֆակտո վարչապետն է, փորձելու ենք քննարկենք այդ հարցը նաեւ միջկառավարական հանձնաժողովում»,- ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: