Եթե վաղը երեկոյան հայրս` Լևոն Բարսեղյանը ազատության մեջ չեղավ փակելու եմ Գյումրի-Երևան մայրուղին
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԵթե վաղը երեկոյան հայրս (Levon Barseghyan֊ը) ազատության մեջ չեղավ փակելու եմ Գյումրի ֊ Երեւան մայրուղին, ով հետս եկավ ես իրա ցավն էլ տանիմ։
Իրավաբանական տերմիններից բան չեմ հասկնա, քիչմ մարկդային լեզվով գրեմ։
Լեւոն Բարսեղյանի փաստաբանը դիմում է ներկայացրել դատարան, որով բողոքարկել է մեղադրանքը, ու որով պիտի չեղյալ համարվի էս պարապների մեղադրանքը, հիմա ընդմիջում է, ընդմիջումից հետո պատասխանը կիմանանք (այսօր ժամը 18:00֊ին, դատարանը կհրապարակի որոշումը), ի դեպ մնաց օր ու կես, որ ավարտվի 72 ժամը։ Դրանից հետո, եթե հորս բաց չթողնեն, գնում եմ Գյումրի փողոց փակելու, քաղմաս ընկնելու, ու հետո նորից փողոց փակելու, ու էնքան կնստեմ էտ անտեր փողոցների մեջտեղը մինչեւ հորս բաց թողնեն։ Ով միացավ Գյումրիում ինձ ես իրա ցավն էլ ընդեղ տանիմ։
Ես կոչ եմ անում ՀՀ բնակչությանը, դուրս գալ տներից ու փակել բոլոր ստրատեգիական կարեւորության փողոցները։ Ամեն մարդ պիտի իմանա ինչի համար է փողոց փակում՝ սկսկած Սերժի հրաժարականից, վերջացրած «Մագայի» բռնաբարությամբ, որոշեք ինքներդ։