«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը մեկ օրում մշակութային 2 ծրագիր է ֆինանսավորել
ՎԻԴԵՈԼինել բոլոր այն արվեստագետների կողքին, որոնք ունեն աջակցության կարիք. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամըմեկ օրում մշակութային 2 ծրագիր է ֆինանսավորել: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիականթատրոնի մենակատար Հայկ Տիգրանյանն արդեն երկրորդ անգամ հիմնադրամի հովանավորությամբ Գերմանիայում կներկայացնի հայօպերային արվեստը: Իսկ տաղանդաշատ ջութակահարուհի Լուսինե Սարգսյանը Չեխիայում կմասնակցի «Պրահյան աստղաբույլ» մրցույթ փառատոնին: Հիմնադրամի տնօրեն Անահիտ Ծառուկյանը հանդիպել է Հայկ Տիգրանյանի և Լուսինե Սարգսյանի հետ, անձամբհայտնելով նրանց աջակցելու՝ հիմնադրամի պատրաստակամությունը: