Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայրաքաղաքում տրվել է Բաբաջանյան-Աշտարակի խճուղի նոր ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների մեկնարկը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների մեկնարկի արարողությանը: Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ Քաղաքային կայուն զարգացման ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում կառուցվող անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհի այս հատվածը կունենա 9,4 կմ երկարություն, 6 երթևեկելի գոտի՝ միջինը 24 մ լայնությամբ: 

Տեղում, նախագծի վրա քաղաքապետին ներկայացնելով ծրագրի մանրամասները, պատասխանատուները զեկուցել են, որ ճանապարհը կունենա 3 ուղեանց՝ Օհանով, Տիչինա փողոցներում, ևս մեկն էլ` Չաուշ-Նոր Սիլիկյան փողոցների խաչմերուկում: Ճանապարհի երկայնքով կկառուցվեն նաև 3 անցումներ՝ երկրորդային փողոցների համար, նաև տրանսպորտային մեկ հանգույց՝ նոր կառուցվող ճանապարհի և Նոր Սիլիկյան փողոցի հատման վայրում: Շինարարական աշխատանքների ընթացքում երթևեկելի գոտուց ամբողջությամբ կտեղափոխվեն բոլոր անհրաժեշտ հաղորդուղիները, իսկ ճանապարհի արտաքին լուսավորությունը կապահովվի լուսադիոդային (LED) լուսատուներով:
Նշվել է նաև, որ կառուցվող նոր ճանապարհը լինելու է միջազգային չափորոշիչներին համապատասխան՝ հագեցած նոր ենթակառուցվածքներով: 
Ճանապարհի հիմնարկեքի արարողության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իտալական «Տիրենա Սքավի» ընկերության լիազոր ներկայացուցիչ Ջիաքոմո Լոմբարդիի հետ ստորագրել են նոր ճանապարհի կառուցումն ազդարարող երկկողմ հուշագիր, որը տեղադրվել է նոր կառուցվող ճանապարհի հիմքում:
Ընդգծելով մայրաքաղաքում վերջին տարիներին իրականացվող ճանապարհաշինական խոշոր ծրագրերի իրագործման կարևորությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այդ ծրագրերը լինելու են շարունակական: 
«Մայրաքաղաքի կենտրոնի և գլխավոր փողոցների ավտոտրանսպորտային հոսքերի բեռնաթափումը մեզ համար կարևոր առաջնահերթություն է, և այդ ուղղությամբ մի շարք նպատակային ծրագրեր ենք իրականացնում: Այս համատեքստում Ասիական զարգացման բանկի հետ համատեղ մշակեցինք և փուլ առ փուլ կյանքի ենք կոչում Երևանի արևմտյան շրջանցիկ ճանապարհի կառուցման ծրագիրը: Այսօր տվեցինք այդ ճանապարհի ամենաերկար և կարևոր հատվածներից մեկի՝ Բաբաջանյան փողոց-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների մեկնարկը, որն Աջափնյակ վարչական շրջանը կապելու է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանին: Ուզում եմ ուրախությամբ նշել, որ երկու տարի անց մեր համաքաղաքացիներին կհանձնենք որակապես միանգամայն նոր ու հարմարավետ ճանապարհ: Եվ արդեն 2020 թվականի սկզբին կունենանք մայրաքաղաքի կենտրոնը շրջանցող, շուրջ 23 կմ երկարությամբ միջազգային չափորոշիչներին համապատասխան ճանապարհ, որը իրար կկապի Երևանի հյուսիսային և հարավային մուտքերը՝ տրանսպորտային հոսքերից զգալիորեն բեռնաթափելով քաղաքի կենտրոնն ու գլխավոր փողոցները», - ընդգծել է Երևանի քաղաքապետը: 
Ճանապարհաշինության բնագավառում ավելի քան 44 տարվա փորձառություն ունեցող «Տիրենա Սքավի» ընկերության լիազոր ներկայացուցիչ Ջիաքոմո Լոմբարդին էլ իր հերթին նշել է, որ սա Երևանում իրենց առաջին ծրագիրն է, ինչի համար ուրախ են և վստահ, որ վերջնարդյունքը կգոհացնի քաղաքային իշխանությանն ու մայրաքաղաքի բնակիչներին: Ջիաքոմո Լոմբարդին ընդգծել է նաև, որ կառուցվելիք ճանապարհը լինելու է լավագույնը:

G7-ի գրեթե բոլոր երկրները պարտքի սպասարկման վրա ավելի շատ են ծախսում, քան պաշտպանության. Scope Ratings Աշխարհի խոշորագույն գյուղատնտեսական տնտեսությունների վարկանիշը Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պուտինը խստացնում է կանոններն աշխատանքային միգրանտների համար Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է Կասեցվել է գավառում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Ուկրաինան, ռազմաճակшտի գիծն արագորեն վերածում է նոր ռшզմական տեխնոլոգիաների փորձարկման հարթակի. Զաքարյան Մոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Անգամ Սիրուշոյի «Պռեգոմեշ» խանութներ են ավտոմատներով մտել, աչք են վախեցնում. Լեւոն Քոչարյան Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ժակետ ՇանելՀայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման․ Վահե Հովհաննիսյան Արմավիրում 22-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիԿվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա մակերեսով հողատարածք Ողբերգական դեպք Կոտայքում, փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդի«Շիրակի ռազմաբազան. Հայաստանը վիճարկում է ռուսական բազայի հողը»2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62%-ով «Իրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի». Վարդան Ոսկանյան Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Կանադայում անտառային հրդեհները ոչնչացրել են ավելի քան 200 տուն Ռեկորդային տրանսֆեր․ «Չելսին» գտել է Կուկուրելյային փոխարինողի Գազ չի լինելու մինչեւ վաղը ժամը 20:00-ն Երևանում «Բոնուս» սուպերմարկետների ցանցի գրասենյակում հայտնաբերվել է գլխավոր տնօրենի մարմինը «Եվրոպական երազանք աղքատության հետհամով. Հայաստանի առևտրային ճգնաժամը մտել է վտանգավոր փուլ»Սլովակիայի և Ռումինիայի ԱԳ նախարարները շնորհավորել են Արարատ Միրզոյանին պաշտոնում վերանշանակվելու առթիվ Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվել․ Նեթանյահու Կիմնանք 48 ժամվա ընթացքում. Թրամփը՝ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների արդյունքների մասին Տուլայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում․ կա վիրավnր ՌԴ-ն անօդաչուների զանգվածային հարձակման է ենթարկվել․ ՊՆ հաղորդագրությունը Տավուշի մարզի Ոսկեպարում հայ-ռուսական համագործակցության շրջանակում ռուս սահմանապահներ են տեղակայվել․ պատմության այս օրը (5 օգոստոս)Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ի՞նչ է հայտարարագրել Ագնեսա Խամոյանը. «Ժողովուրդ» «Կամ հովանավորվում են, կամ չեն կանխվում»․ Աբրահամյանը՝ Երուսաղեմում հայերի դեմ հարձակումների մասին Կառավարության գրեթե անփոփոխ կազմը քաղաքական ախտորոշում է. գործող իշխանությունը մտել է սպառման փուլ․ Սուրեն Սուրենյանց ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Գվատեմալայի իշխանությունները տարհանում են բնակիչներին Ֆուեգո հրաբխի ժայթքման պատճառով «Արարատ-Արմենիան» պորտուգալացի նորեկ ունի Վթար է․ ջուր չի լինելու մինչև երեկո Մեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավոր
Ամենադիտված