Ինչն է իշխանության և «Սասնա ծռերի» լռության պատճառը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱյս պահին իշխանության և «Սասնա ծռերի»` ՊՊԾ գնդի տարածքում մնացած անդամների միջև բանակցություններ են ընթանում: Այսօրվա լռությունը կապված է դրա հետ: Բանակցությունների արդյունքները կողմերը չեն շտապում կանխատեսել:
Հիմնական մասը վերաբերում է պատանդառված բուժաշխատողների ազատ արձակմանը:
Միևնույն ժամանակ հիշեցնենք, որ երեկ «Սասնա ծռերը» պայման են ներկայացրել, որ բժիշկներին ազատ կարձակեն, եթե իրենց մոտ գնա Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք նաև, որ Ազգային անվտանգության ծառայությունը վերջնաժամկետ է ներկայացրել, որպեսզի խմբի անդամները հանձնվեն. «Ժամանակ դեռ կա, բայց քիչ»,- ասվում է ԱԱԾ հայտարարությունում: