Մահացել է հանրությանը հայտնի և սիրված հայ լրագրողը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 27-ին ծանր եւ երկարատեւ հիվանդությունից հետո, 61 տարեկան հասակում կյանքից հեռացավ «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի վերլուծաբան Հարություն Խաչատրյանը:
Հ. Խաչատրյանը երկար տարիներ զբաղեցրել է «Նոյյան Տապանի» կողմից 1993 թ.-ից հրատարակվող «The Noyan Tapan Highlights» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնը: Նա նաեւ եղել է Շվեդիայում հրատարակվող «Կենտրոնական Ասիա եւ Կովկաս» ամսագրի ներկայացուցիչը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում:
Հ. Խաչատրյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 28-ին, ժամը 18.00-ին, Արտաշիսյան 46/1 հասցեում գտնվող սգո սրահում: Վերջին հրաժեշտը կլինի հուլիսի 29-ին, ժամը 13.00-ին, նույն վայրից: