Դաժան ու առեղծվածային դեպք Գեղարքունիքի մարզում. Մադինա գյուղի տներից մեկում հայտնաբերվել է 10 օրական տղայի դի
ՎԻԴԵՈShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հունվարի 19-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 10։15-ի սահմաններում Ոստիկանության Մարտունու բաժին Մարտունու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հերթապահ բժիշկների խումբը կանչով մեկնել է Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղ, որտեղ տներից մեկում հայտնաբերել են 10 օրական տղա երեխայի դի։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։