Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահա, թե ինչու են սիրուհիները տանում ուրիշների ամուսիններին. Կանայք անպայման կարդացեք և զգուշացեք

ՎԻԴԵՈ

lraber.info-ն գրում է

Ահա, թե ինչու են սիրուհիները տանում ուրիշների ամուսիններին. Կանայք անպայման կարդացեք և զգուշացեք

Ներկայացնում ենք 5 տարի ամուսնացած տղամարդու հետ հանդիպած կնոջ օրագիրը:

«Այսօր Ռոբն առաջին անգամ իմ անկողնում էր: Ես նույնիսիկ մի քիչ շփոթվեցի: Նա պարզապես հիասքանչ է: Ռոբը 10 տարով մեծ է ինձնից (39 տարեկան է), ու ես կարծում եմ՝ նա մի քիչ նման է Բեն Աֆլեկին:

Ռոբը հիփոթեքային վարկերի գծով խորհրդատու է: Երբ նա առաջին անգամ մտավ անշարժ գույքի մեր գործակալություն, բոլոր աղջիկներն ուշաթափվում էին:

Մենք այցեքարտեր փոխանակեցինք աշխատանքային հարցերով իրար զանգահարելու հաmար, բայց նա բառացիորեն ինձ ողողեց էլեկտրոնային նամակներով և SMS-ներով:

Մի քանի անգամ մենք միասին ճաշել ենք: Երբ նա կողքիս էր, որովայնիս մեջ թիթեռներ էին խաղում: Այսօր շամպայնը մեզ ստիպեց համբուրվել և բերեց իմ անկողնու մոտ: Բարեբախտաբար, Լյուսին՝ իմ սենյակակիցը, ուղևորության մեջ չէր:

Ես միայնակ էի 3 տարի… Ռոբն ինձ խենթ է թվում: Եվ նրա հետ սեքսը պարզապես հիասքանչ է: Բայց մեկ խնդիր կա…

Ռոբը չի կարող իմ տղամարդը լինել: Նա ամուսնացած է և կնոջ հետ երկվորյակ աղջիկների է մեծացնում՝ 6 տարեկան: Հիմա նա արդեն պետք է իր տան շեմից ներս մտնի…

2012 թ. օգոստոս

Վաղուց ես երդվել եմ, որ ոչ մի դեպքում չեմ հանդիպի ամուսնացած տղամարդու հետ: Բանն այն է, որ հայրս դավաճանել է մորս… Ես դեռահաս էի, երբ այդ մասին իմացա, ու մինչև հիմա նրան չեմ ներել:

Հիմա ճակատագիրն ինձ անակնկալ մատուցեց. ես հայտնվեցի սիրուհու դերում… Այդ գիշերվանից հետո ես ինձ երդվեցի, որ դա առաջին և վերջին անգամն է: Բայց Ռոբն ուրիշ ծրագրեր ուներ:

Մեր երկրորդ գիշերը մենք հյուրանոցում անցկացրինք: Նա նույնիսկ ամուսնական մատանին չէր հանում…

Հիմա մենք հանդիպում ենք շաբաթական մեկ անգամ: Ռոբն ինձ թանկարժեք նվերներով է ողողում: Նախ՝ մենք ընթրում ենք ռեստորանում, հետո հյուրանոց ենք գնում:

Ռոբն ինձ ասել է, որ իր կինը՝ Քելլին, մտերմությամբ հետարքրքված չէ աղջիկների ծնվելուց հետո: Այդ պատճառով ինքը բոլորովին մեղք չի զգում:

Իմ ընկերուհի Լյուսին ինձ մշտապես հարցնում է Ռոբի մասին, բայց ես պատասխանում եմ, որ մենք միայն աշխատանքի բերումով ենք հանդիպում:

2012 թ. հոկտեմբեր

Ես Ռոբին խոստովանեցի, որ սիրում եմ իրեն: Ես չէի պատրաստվում սիրահարվել, բայց ոչինչ չկարողացա անել զգացմունքներիս հետ: Ռոբը պատասխանեց, որ ինքն էլ ինձ է սիրում:

Նա մտադիր է բաժանվել Քելլիից հաջորդ տարի: Ես անհամբերությամբ սպասում եմ՝ վերջապես երբ կվերանա մեր հարաբերությունները գաղտնի պահելու անհրաժեշտությունը:

Արդեն սիրտս խառնում է հյուրանոցներում սեքսից: Եվ չեմ համբերում Ռոբին ընկերներիս հետ ծանոթացնել:

2012 թ. դեկտեմբեր

Որպեսզի կինը ոչինչ չկասկածի, ես Ռոբին Նոր տարուն փողկապ նվիրեցի: Ամբողջ տոնական արձակուրդների ընթացքում մենք ուղիղ 5 րոպե խոսեցինք, մինչ նա զբոսնում էր շան հետ: Ես չկարողացա զսպել արցունքներս…

Իսկ ամենավատն այն է, որ ամբողջ արձակուրդի ընթացքում մայրս մշտապես հարցնում էր՝ արդյոք ինչ-որ մեկը կա իմ կյանքում:

Ես գիտակցում եմ, որ փչացնում եմ Ռոբի դուստրերի կյանքը: Բայց, միևնույն է, անհամբերությամբ սպասում եմ՝ երբ կլքի Քելլիին:

2013 թ. նոյեմբեր

Այս տարի ես 30 տարեկան դարձա, աշխատավայրում պաշտոնս բարձրացրին, իսկ իմ ընկերուհի Լյուսին ամուսնացավ: Բայց Ռոբը մինչև հիմա կնոջ հետ է…

Նա ամեն անգամ պատճառներ է գտնում կնոջից չբաժանվելու համար: Նախ՝ Ռոբն ասաց, որ Քելլիի մայրն է հիվանդացել, այդ պատճառով ինքը չի ուզում բաժանության մասին խոսել այդպիսի ծանր ժամանակ: Հետո նրանց ամուսնության տարեդարձն էր: Դրանից հետո մի շարք ուրիշ արդարացումներ:

Ես Լյուսիին պատմեցի Ռոբի մասին: Նա ասաց, որ ես հիմար եմ, նա երբեք չի հեռանա ընտանիքից: Կարծես, նա իրավացի էր…

2014 թ. հունվար

Ամբողջ երեկո ես նայում էի Քելլիի լուսանկարները նրա ֆեյսբուքյան էջում: Նա գեղեցիկ շիկահեր է: Նրա ամբոջ շարքը լիքն է ընտանեկան լուսանկարներով, որոնցում նա Ռոբի և երեխաների հետ է:

Ես չեմ հավատում, որ նրանց միջև սեքս չկա: Նրանք շատ երջանիկ տեսք ունեն:

2014 թ. սեպտեմբեր

Քելլին մեր մասին ամեն ինչ գիտի…

Ես և Ռոբը Հռոմի տոմսեր գնեցինք հանգստյան օրերը միասին անցկացնելու համար: Օդանավակայանում Ռոբը մշտապես հեռանում էր. նրան Քելլին էր զանգահարում երեխաների հետ կապված: Հետո մեր կողքով ինչ-որ կին անցավ, և Ռոբը նրան տեսնելով՝ կավճի պես սպիտակեց:

Հռոմում մենք նյարդային պոռթկման շեմին էինք: Երբ տուն վերադարձանք, Ռոբը զանգահարեց ինձ և ասաց, որ մենք պետք է բաժանվենք: Քելլին կարդացել էր իմ հաղորդագրությունները նրա հեռախոսում:

Լյուսին հաճախ ինձ ծանոթացնում է իր ամուսնու ընկերների հետ, բայց ես չեմ կարողանում մտածել ոչ ոքի մասին՝ բացի Ռոբից…

2015 թ. մայիս

Ես նորից հանդիպում եմ Ռոբի հետ: Ճիշտ է, հիմա նա նույնիսկ չի ձևացնում, որ պատրաստվում է բաժանվել, իսկ ես նրան ոչ մի բանի մասին չեմ հարցնում:

Մեզ մոտ ոչ մի լավ բան չի ստացվի… Բայց ես անսահման ուրախ եմ, որ նա կողքիս է:

Հիմա ես մենակ եմ ապրում: Ռոբը գալիս է մի քանի ժամով՝ սեքսով զբաղվելու համար, իսկ ես ձևացնում եմ, թե ամեն ինչ նորմալ է:

Ռոբը նաև սարսափելի պարանոիդ է դարձել:

2016 թ. փետրվար

Ես շատ եմ մտածում, թե ինչպիսին կլիներ իմ և Ռոբի ապագան, եթե մենք նորմալ հարաբերություններ ունենայինք: Ամեն անգամ, երբ հյուր եմ լինում ընտանիքի, որը երեխա ունի, մեզ նրանց փոխարեն եմ պատկերացնում…

Ես նույնիսկ մտածում եմ, որ պետք է դադարեցնել հակաբեղմնավորիչ հաբեր ընդունելը: Հղիությունը Ռոբին ինձ հետ կկապեր: Նա ստիպված կլիներ ինչ-որ բան փոխել իր կյանքում և վերանայել Քելլիի հետ իր հարաբերությունները:

2017 թ. հունվար

Իմ կյանքում ամեն ինչ նախկինի պես է: Եթե ինչ-որ մեկն ինձ 5 տարի առաջ ասեր, որ ես այսքան ժամանակ սիրուհի կլինեմ, ես պարզապես կծիծաղեի:

Բայց ես դեռ հույս ունեմ, որ Ռոբն ուզում է ինձ հետ լինել:

2017 թ. մարտ

Նայելով ուրիշ սիրուհիների՝ ես զարմանում եմ, թե նրանց ինչպես է հաջողվել ամուսնուն տանել ընտանիքից: Ես ատում եմ ինձ, որ այդպես չստացվեց:

Բայց բանն այն է, որ ես շատ եմ սիրում Ռոբին: Եվ ես ավելի լավ է՝ նրան կնոջ հետ կիսեմ, քան ընդհանրապես առանց նրա ապրեմ…»:

Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղումԵվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ»Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվում. «Ժողովուրդ»
Ամենադիտված