Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու է տարիներ շարունակ Թաթա Սիմոնյանը թաքցրել, որ որդի ունի.

ՎԻԴԵՈ

life.tert.am-ը գրում է

Տեսանյութը դիտեք այստեղ

Թաթան հայկական շոու բիզնեսի ամենաերկարակյաց կարիերա ունեցող երգիչներից մեկն է, որի պահանջարկը չի նվազում տարիների հետ։ Ճիշտ հակառակը` նրա հոնորարներն օր օրի բարձրանում են, իսկ շոու բիզնեսի գործընկերները հաճախ քչփչում են, որ նա բավականին թանկ է վարձատրվում երգելու համար։ Չնայած բարձր հոնորարներին` երգչի գրաֆիկը միշտ հագեցած է ինչպես համերգներով, այնպես էլ կորպորատիվներին ելույթ ունենալու հրավերներով։

Թաթան երգում է շատ, իսկ խոսել չի սիրում, թերևս, սա է պատճառը, որ տարիներ շարունակ հրաժարվել է հարցազրույցներ տալ։ Երգիչը բացառություն է արել Tert.am Life–ի համար և հարցազրույց տվել, որի շրջանակում խոսել ենք ինչպես գործունեության, ռայդերի, այնպես էլ կնոջ և որդու մասին։

–Թաթա, օրերս հայտնի դարձավ Արգենտինայում Ձեր մենահամերգի մասին. տոմսերը սպառվել են մինչև վաճառքի պաշտոնական մեկնարկը։ Անշլագով համերգներ շատ եք ունեցել, սակայն տոմսերի սպառման այսպիսի արագություն Ձեր պրակտիկայում եղե՞լ է։

-Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր որոշել են գալ իմ համերգին։ Այդ փաստը միայն ոգևորվում է ինձ։ Նման բաներ մեր պրակտիկայում էլի են եղել։ Հիմնականում, եթե լինում են անշլագեր, առաջին մի քանի օրվա ընթացքում են տոմսերը սպառվում։

–Շատ երգիչների աստղային ժամը առավելագույնը մի քանի տարի է տևում։ Դուք 21 տարի է, ինչ այս ասպարեզում եք և շարունակում եք պահանջված լինել։ Ո՞րն է Ձեր կարիերայի երկարակեցության գրավականը։

–Կարծում եմ՝ Աստված է այդպես կամենում։ Ուրիշ ինչ պատասխան էլ տամ, գլուխ գովել կստացվի։

–Նոր երգ գրելիս հաշվի առնո՞ւմ եք, թե հանդիսատեսն ինչպես կընկալի, թե՞ գրում եք այն, ինչ Ձեր սրտից է բխում։

–Ես մոտավորապես փորձում եմ պատկերացնել, թե ինչ դուր կգա իմ հանդիսատեսին և հետաքրքիր կլինի իրենց։ Եթե իմ սրտի հետևից ընկնեմ, շատ հեռու կգնամ։ Հնարավոր է` իմ անձնական մղումները դուր չգան հանդիսատեսին։

–Իսկ ո՞ւր կտանեն Ձեզ Ձեր անձնական մղումները։

–Գեղարվեստական ասեմ` դեպի սիրո անդունդ։

–Իսկ «սիրո անդունդը» ոճային փոփոխությո՞ւն է ենթադրում։

–Այսպես ասեմ` դեպի սիրո ռաբիս անդունդ։) Ամեն մարդ պետք է ունենա իր ոճը և հավատարիմ մնա դրան։ Եթե փոխվեմ, ես առաջին հերթին իմ աչքին ծիծաղելի կլինեմ։

–Ձեր երգերը հիմնականում Դուք եք հեղինակում։ Շատ ստեղծագործողներ խոստովանում են, որ ինչ–որ պահի երգ գրելը դառնում է տեխնիկական աշխատանք` հաշվի առնելով, թե հանդիսատեսն ինչ է սիրում։ Ձեզ համար է՞լ է դա դարձել տեխնիկական աշխատանք, թե՞ յուրաքանչյուր երգ որոշակի ապրումներից ու պատմությունից ծնված ստեղծագործություն է։

–Ես չեմ կարող ասել, որ իմ երգերն իմ կյանքի պատմությունն են, բայց չեմ էլ կարող ասել, որ իմ երգերն իմ միջով չեն անցնում։ Ես իմ հանդիսատեսին համարում եմ իմ ժողովուրդը։ Նշանակում է` պետք է ճանաչեմ իմ ժողովրդին։ Իհարկե, մարդն ինքն իրեն լիարժեք չի ճանաչում, բայց որքան հարկավոր է`երգ հորինելու համար, ես իմ ժողովրդի ճաշակը, նախասիրությունները հասցրել եմ ճանաչել։

Իմ բոլոր երգերն ինձ հոգեհարազատ են, որովհետև իմ երեխաներն են։ Դրանք թևեր են առել ու թռել աշխարհով մեկ։ Միգուցե, երգերս ինձ կմոռանան, բայց ես իրենց չեմ մոռանա։

–90-ականներին, երբ նոր էիք սկսում Ձեր ճանապարհը պատկերացնո՞ւմ էիք, որ մի օր կդառնաք Հայաստանի ամենապահանջված և ամենաթանկ վարձատրվող երգիչներից մեկը։

– Իմ ճանապարհը սկսվեց մի երգից։ 1996 թվականի դեկտեմբերի 31–ին հեռարձակվեց Ձմեռ պապի մասին երգս։ Ես դրա հաջորդ օրն արդեն զգացի, թե ինչ է նշանակում` լինել ճանաչված։ Այդպես է շարունակվում մինչև այսօր։

Ճիշտն ասած, չեմ էլ պատկերացրել, որ երգչի ճակատագիրն այսպիսին է լինում։ Ես մտածում էի` մի քանի երգ կունենամ, կերգեմ, ինձ կճանաչեն, բայց երբեք չեմ էլ պատկերացրել, որ իմ ճանաչումը կսկսվի մի երգից, կշարունակվի այսքան երկար:

–Դուք շատ հաճախ եք մենահամերգներ ունենում արտերկրում, սակայն Երևանում նույնիսկ դժվարանում եմ հիշել, թե երբ եք վերջին անգամ մենահամերգ ունեցել։ Ինչո՞ւ։

–Երևանում մեր բոլոր համերգները դառնում են իսկական իրադարձություն: Երևանյան համերգներից գումար չենք աշխատում: Ապագայի համար մեգամիջոցառում ենք մտածել:

–Թաթա, Դուք ոչ միայն համերգների, այլև կորպորատիվ միջոցառումների ամենապահանջված ու ամենաթանկ վճարվող երգիչներից մեկն եք։ Շատ երգիչներ ասում են, որ հաճույք չեն ստանում կորպորատիվ երեկույթների ժամանակ ելույթ ունենալիս։ Ձեր դեպքում ինչպե՞ս է։

–Կորպորատիվ երեկույթներին տեսնում ենք այնպիսի աստղերի, որոնց համերգների մասին մեզ մոտ կերազեին։ Կորպարատիվներին երգելու համար պետք է պահանջարկ ունենալ։ Տա Աստված, նրանք, ովքեր չունեն պահանջարկ և այդպես են խոսում, պահանջարկ ունենան։ Միանգամից կփոխեն իրենց կարծիքը կորպորատիվների մասին։

–Հստակ ռայդերո՞վ եք աշխատում։

– Իհարկե, առանց դրա չի լինի։ Երբ մենք սկսեցինք աշխատել ռայդերով, պրոդյուսերի հետ, ունեցանք տնօրեն, բոլորը մտածում էին` այդ ամենի կարիքը չկա։ Հայաստանում մենք առաջիններից ենք եղել, որ ունեցել ենք այդ ամենը, մինչև այսօր էլ ունենք։

–Սովորաբար, ռայդերում տեղ են գտնում նաև երգիչների առանաձնահատուկ ցանկությունները, որոնք կարող են լինել սիրելի ուտեստի, զբաղմունքի տեսքով։ Դուք նման պահանջ ունե՞ք։

–Իմ ցանկությունները շատ համեստ են։ Դա սովորական սառը ջուրն է, որն ուզում եմ ունենալ բեմում և իմ հանգստասենյակում։

–Վերջին շրջանում շատ հաճախ եք լինում ԱՄՆ–ում։ Մի փոքր բարդ է տարանջատել` Ձեր բնակության վայրը ԱՄՆ–ն է, թե՞ Հայաստանը։ Ձեր ընտանիքը ԱՄՆ–ո՞ւմ է, թե՞ Հայաստանում։

–Երբեմն, ինձ թվում է, որ Սարոյանի հայտնի արտահայտության պես` իմ սիրտը լեռներում է։ Իմ սիրտը Հայաստանում է, սակայն գործերի բերումով երկար ժամանակով լինում եմ օտար երկրներում։ Իմ ընտանիքն ապրում է Հայաստանում, որդիս Երևանում է դպրոց հաճախում։

–Ձեր լսարանը տարիքային մի խումբ չի ընդգրկում։ Հայաստանում Ձեզ ճանաչում են բոլորը։ Գիտեմ, որ չեք սիրում լինել հասարակության ուշադրության կենտրոնում։ Այս պարագայում Ձեզ համար որքանո՞վ է բարդ, ազատության սահմանափակում զգո՞ւմ եք։

– Ես բոլոր առումներով սահմանափակված եմ։ Մանկուց բնավորությամբ պարփակված եմ եղել։ Իմ աշխատանքն այդ ամենը կրկնապատկել է։ Երևանն իմ ամենասիրելի վայրն է։ Չեմ ուզում բողոքել, սակայն մոտ 30 տարի է` Երևանը տեսնում եմ մեքենայիս պատուհանից, մեր ստուդիայից և մեր տանից։

–Հատկապես ի՞նչն է կոմպլեքսավորում Ձեզ։

–Դա մանկուց է մնացել։ Երբ փոքր էի, հայտնի դերասաններից մեկին տեսա տրամվայի մեջ։ Ցուրտ էր, նա մի քիչ կծկված էր։ Ես իրեն շատ էի սիրում, մինչև հիմա էլ սիրում եմ։ Ինձ վրա շատ ազդեց այդ տեսարանը։

–Ձեր որդին` Ադամը, արդեն 10–րդ դասարան է։ Մասնագիտություն ընտրելու ժամանակն է։ Ի՞նչ խորհուրդ եք տալիս իրեն, ի՞նչ ճանապարհով է ուզում գնալ։

–Դժվարանում եմ խորհուրդներ տալ որդուս, ինքն էլ է դժվարանում ընտրության հարցում։ Հիմա օտար լեզուներ է սովորում, տեսնենք` ինչ ճանապարհով կգնա։

– Խի՞ստ հայր եք։ Ո՞ր հարցերում և ինչպե՞ս է դրսևորվում Ձեր խստությունը։

–Այո, բոլոր հարցերում եմ խիստ։ Ես ուզում եմ, որ իմ տղան զսպված մարդ լինի։ Մենք երկար տարիներ փորձել ենք թաքցնել, որ դպրոցում չիմանան, թե ինքն ում տղան է, որպեսզի ինքն ավելի հանգիստ ապրի։ Իր լուսանկարներն էլ շատ չեմ լուսաբանել։ Ուզում եմ ինքն ապրի ոչ թե որպես իմ որդի, այլ որպես անհատ։

–Ըստ էության` Ձեր սահմանափակումներն անդրադառնում են նաև Ձեր կնոջ ու որդու վրա։ Նրանց կողմից դժգոհություններ չե՞ն լինում։

–Լինում են, բայց դրանք մնում են մեր տանը, մեր ընտանեկան խոսակցությունների մեջ։ Կինս և տղաս, երբեմն, ինձ մեղադրում են, բայց ես չեմ ունեցել այդ բախտը` տղայիս ձեռքը բռնած քայլել քաղաքի փողոցներով, մտնել խանութ կամ սրճարան։ Իհարկե, իմ կինն էլ է ցանկանում, ինչպես բոլոր կանայք, իր ամուսնու հետ թևանցուկ պտտվել քաղաքով, այցելել գեղեցիկ տեղեր, իմ որդին էլ է շատ ուզում, բայց ինչ արած…

–Տարվա կեսից ավելին մեկնում եք շրջագայությունների։ Այդ ամենն ինչպե՞ս է անդրադառնում ընտանեկան հարաբերությունների վրա։

–Մեր բաժանումներն ավելի են ամրապնդում մեր գեղեցիկ զգացմունքները։ Կինս փորձում է հասկանալ, որ ամուսնացել է մի մարդու հետ, որը լիովին իրեն չի պատկանում։ Փորձում է ապրել կյանքը` թեկուզ առանց համաձայնելու համակերպվելով որոշ դժվարությունների հետ։

 

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Փաշինյանն ընդդիմությանը փորձում է ներքաշել ցածրակարգ դիսկուրսի դաշտ Թաց ձյուն, անձրև, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպՄարտի 20-ը գարնանային գիշերահավասարի օրն է Ննջեցյալ ունեցողները կարո՞ղ են նշել Զատիկը, թե՞ ոչՀաստատվել են բուհերի 2026-2027 ուստարվա կրթական ծրագրերով ընդունելության տեղերը ԵՄ-ն ավելացնելու է Փաշինյանին հատկացվող աջակցությունը Դատապարտյալի անվամբ բերված շաուրմաների միջից հայտնաբերվել են թմրամիջոցին նմանվող զանգվածներ Եվրոպան բացառել է ռուսական գազի գնումը Գործարկվելու է էլեկտրական շչակ «Փաշինյանը հայերին խոստացել է նոր արդարադատության համակարգ և առողջապահություն. Դրա դիմաց նրանք ստիպված կլինեն մոռանալ Լեռնային Ղարաբաղի մասին»«Հակահայկական պատվեր. ո՞վ է վճարում հայերի դեմ քարոզչության համար»Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում Վթար. ջուր չի լինելու երկար ժամանակ բազմաթիվ հասցեներումՎայքի ավտոճանապարհներին մառախուղ է․ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում Ֆրանկոֆոնիայի համաշխարհային օր․ պատմության այս օրը (20 մարտ)Նոր դաշինքի ճանապարհին․ «Ուժեղ Հայաստան»-ը ընդլայնում է քաղաքական ազդեցությունը Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելԻշխանություն և հարստացում․ ինչպես փոխվեց «Քաղաքացիական պայմանագրի» էլիտան վեց տարում ՀՀԿ-ն ինտրիգը պահում է մինչև ապրիլի 4-ը. «Հրապարակ» 6.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌուբեն Ռուբինյանը սպառնացել էր իրեն պսակադրող քահանային. «Հրապարակ» Կտրամադրվի 300,000 դրամ աջակցություն. ում է այն վերաբերումՔՊ-ն սյունեցիներին խաղից դուրս թողեց. «Հրապարակ» «Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԿուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերըԵվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը Կասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ«Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակելՊենտագոնի պահանջած 200 միլիարդ դոլարը միայն այսբերգի գագաթն է. Արաղչի Մեսսին պատմության մեջ ամենաարագը խփեց 900 գոլ՝ գերազանցելով Ռոնալդուին Հարկային տեռnրը հայտարարում եմ փակված. կարևորը՝ չեմ հայտարարում բացված. ՓաշինյանԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռшզմական լիազորությունները սահմանափակող բանաձևըՄակրոնի մտահոգությունը չհաջորդեց մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի hարձակմանը. այն հաջորդեց մեր պատասխան hարվածին. ԱրաղչիԵրևանի և Բաքվի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման համար դեռ կան խոչընդոտներ Տեղի ունեցան ՉԼ 1/8 եզրափակչի մնացած պատասխան հանդիպումները | Հայտնի դարձան 1/4-ի մասնակից զույգերը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արմենակյան-Սերո Խանզադյան փողոցների խաչմերուկում ԱՄՆ Սենատում կրկին մերժվել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևը Հորմուզի նեղուցի փակումն Իրանի ինքնապաշտպանության միջոց է. մեջլիսի խոսնակ ԵՄ-ն չի ցանկանում զորքեր ուղարկել Հորմուզի նեղուց և չի պատրաստվում պատերազմի մեջ մտնել․ Կալլաս Նորքում 50 հա տարածքի վրա անտառային պուրակ կստեղծվիՍանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ Աբովյան քաղաքում գործող պահածոների արտադրամասումԵ՞րբ կնշվի Վերջին զանգն այս տարիԵվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետոVIVA-ն հայտարարություն է տարածել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների դադարը իրավիճակային է․ Կրեմլ ԱՄՆ հետախուզությունն անկանխատեսելի է համարում ՀՀ Սահմանադրության ընդունումըԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԱմերիկյան փորձագետներն արձանագրում են Փաշինյանի տապալումը
Ամենադիտված