Մաշա Մնջոյանն Ծննդյան Օրվա Անակնկալների և Երազանքների Մասին
ՎԻԴԵՈ
Ինչպես արդեն երեկ տեղեկացրել ենք երգչուհի՝ Մաշա Մնջոյանը փետրվարի 7-ին նշեց ծննդյան 22-ամյակը:
Մաշան օրը ամփոփել է մեզ հետ ներկայացնելով ծննդյան օրվա անակնկալները և երազանքներն EXCLUSIVE.am-ին:
«Ստացել եմ բազմաթիվ նվերներ իմ ընկերներից և հարազատներից» — մեզ հետ զրույցում ասաց Մաշան ով մեր խնդրանքով խոսեց երազանքների, ցանկությունների և երջանկության մասին: «Երազանքներն և ցանկություններն ծնվում են ամեն օր: Բայց ծննդյանս օրը պահել եմ մեկ շատ ցանկալի նպատակ և երազանք: Ես շատ մեծ հույսեր ունեմ, որ այն կկատարվի: Այո , ես երջանիկ եմ, ունեմ հիանալի ընտանիք, ծնողներ, ընկերներ, հարազատներ: Սիրված և գնահատված եմ նրանց կողմից: Զբաղվում եմ իմ սիրելի գործով: Հիմա էլ ինչ է պետք երջանկության համար»:
Հոբելյարի համար ծննդյան երեկոն պլանավորված չի եղել ինչ-որ տեղ անցկացնելու համար, բայց ինչպես Մաշան է տեղեկացնում այն անցել է ընկերական ջերմ մթնոլորտում և օրը իսկապես տոնի է վերածվել:
Իսկ արդյոք ծննդյան այս տարեդարձին սպասվում է անձնական կյանքում փոփոխություններ, խոսքը նաև ընտանիք կազմելու մասին է՝ Մաշան ասաց. «Ես չեմ կարող ասել սպասվում է թե ոչ: Դա Աստված գիտի»: