Շուշան Երիցյան.«Վուլգարության սահմանը չենք անցել»
ՎԻԴԵՈ
Շուշան Երիցյանը նոր ֆոտոշարք ունի, որն էլ տրամադրել է BRAVO.am-ին: Մոդել-դերասանուհին այս անգամ համագործակցել է լուսանկարիչ Վահե Ստեպի հետ, ոճով զբաղվել է Մանուկ Ալեքսանյանը: ««Միսս ԱՊՀ 2017» մրցույթում հաղթելուց հետո որոշեցի` պետք է նոր լուսանկարներով ներկայանամ: Ես եւ Վահեն իրար լավ ենք ճանաչում եւ շատ շուտ հասկացանք, թե ինչ ենք ուզում ստանալ»,-ասել է նա:
Լուսանկարահանումն իրականացվել է Սեւանա լճի ափին.«Բավական ցուրտ օր էր, հագուստս էլ` թեթեւ: Մի լավ մրսեցի, բայց լավ է` չհիվանդացա»,-նշել է մոդելը:
Շուշանն իր ֆոտոշարքը չափազանց անկեղծ չի համարում.«Ես այն հայ հայտնիներից եմ, ով ներքնազգեստով կամ մերկ չի ներկայացել: Իսկ լողազգեստով լուսանկարներս միայն գեղեցկության մրցույթներից են: Այս ֆոտոշարքը նույնպես բաց չեմ համարում: Բավական ժամանակ է` համաշխարհային նորաձեւության մեջ բոդիները նորաձեւ ու թրենդային են: Մենք կարողացել ենք չանցնել վուլգարության սահմանը: Իսկ ինչ վերաբերում է քննարկումներին, կարծում եմ, որ այս պարագայում բացասական մեկնաբանություններն անտեղի կլինեն»:
Վերհիշելով իր առաջին լուսանկարահանումը՝ նա պատմել է.«Առաջին ֆոտոշարքիս հեղինակը Դամիան Հովհաննիսյանն է: Այդ ժամանակ ես ոլորտի հետ կապ չունեի: Նրա արած լուսանկարներն ինձ ոգեշնչեցին, ու ես սկսեցի այս ասպարեզում իմ առաջին քայլերը: Մի փոքր լարված էի, անփորձ, բայց արդյունքը գոհացնող էր»: