Առաջիկա 5 օրերին սպասվող եղանակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռավել մանրամասն` Lraber.info-ում:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնից հայտնում են, որ հունվարի 7-ի ցերեկը առանձին շրջաններում կա տեղումների փոքր հավանականություն, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 7-ի և 8-ի գիշերները կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում հունվարի 7-ի ցերեկը կնկատվի ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: