Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիբեթյան հորոսկոպ. գուշակեք ձեր ապագան 97 տոկոս ճշտությամբ

ՎԻԴԵՈ

Մանրամասն՝Lraber.info

Տիբեթյան հորոսկոպն աստղագուշակության և գուշակության հրաշալի միքս է: Այս հորոսկոպը ձեզ կպատմի, թե ում հետ պետք է շփվեք, ովքեր են ձեր լավագույն ընկերները, և ինչպիսին կլինի ձեր ապագա կյանքը:

Վառ օդային օձ
Ծննդյան տարեթվերը՝ 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000

Այս տարեթվերին ծնված մարդիկ շատ հակասական են ու անկայուն: Նրանք մի վայրկյանում բարի հրեշտակից կարող են դառնալ չարագործ: Նրանք ապրում են ոչ թե իրական կյանքով, այլ անվերջ երազային աշխարհում են: Նման մարդիկ գրեթե չեն հանդիպում դժվարությունների, քանի որ ուղղակի թեթև են նայում կյանքին: Նման մարդկանց խնդիրները լուծում են ուրիշ մարդիկ: Այս տարիներին ծնված մարդիկ շատ զգայուն են և կարող են վիրավորվել անգամ մանրուքներից:

Այս  նշանի հաջողակ թվերն են՝ 3,15,27: Իսկ ամենահաջող ամիսը փետրվարն է:

Կոբրա
Ծննդյան տարեթվերը՝ 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001

Այս նշանի տակ ծնված մարդիկ ի ծնե հռետորներ են, փիլիսոփաներ և մանկավարժներ: Նրանք բոլորին կարող են դնել ճիշտ ուղու վրա: Այս մարդիկ շատ են սիրում տալ իմաստուն խորհուրդներ: Նրանք հոգատար են և մի փոքր շռայլ, միշտ փորձում են օգնել շրջապատին և այդ պատճառով հաճախ մոռանում են իրենք իրենց մասին:  Հաջողակ են սիրային հարաբերություններում:

Այս տարիներին ծնվածների հաջողակ թվերն են ՝ 1,13,25, իսկ հաջողակ ամիսը՝ հունիսը:

Կրակի պահապան
Ծննդյան թվերը՝ 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002

Կրակի պահապաններն  օջախի պահապաններ են, նրանք բերում են լույս և ուրախություն: Ըստ տիբեթյան հորոսկոպի՝ այս նշանի մարդկանց մոտ շատ զարգացած է ինտուիցիան: Այն  թույլ է տալիս գիտակցության ձայնը համաձայնեցնել սրտի կանչի հետ: Նրանց ջերմ են ընդունում ընկերական շրջապատում,  սակայն նրանք  հաճախ են իրենց միայնակ զգում: Այս տիպի մարդիկ  պարկեշտ են և ազնիվ: Մի փոքր մեծամիտ են և փակ: Նրանց չէր խանգարի լինել ավելի բաց և ներողամիտ:

Մաքուր ջրի աղբյուր
Ծննդյան թվերը՝ 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003

Մաքուր ջրի աղբյուրն  առատաձեռնության, բարության և դրական էներգիայի աղբյուր է: Այս նշանի տակ ծնված  մարդկանց համար անծանոթ  են  դաժանությունը, անարդարությունը և փոքրոգությունը: Նրանք բերում են լավ լուրեր և դրական էներգիա, գնահատում են ընկերական հարաբերությունները, իսկ դավաճանությունն անթույլատրելի են համարում: Մաքուր ջրի աղբյուրին կարելի է միայն խորհուրդ տալ  լսել սեփական ինտուիցիային, որը  կօգնի կյանքի ճանապարհ ընտրելիս:

Հաջողակ թվերն  են՝ 5, 17, 29:

Հաջողակ ամիսը՝ հունվար:

Նեֆրիտյան սյուն
Ծննդյան թվերը՝ 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004

Այս տարիներին ծնված մարդիկ չեն սիրում ամբոխը և մասսայական միջոցառումները:  Տանել չեն կարողանում հարկադրանքը և, երբ ներխուժում են իրենց անձնական տարածք: Գերադասում են լռությունը և մենությունը: Կյանքում ակտիվ են, ունեն փայլուն միտք, անընդհատ որոնում են ճշմարտությունը, սրա պատճառով էլ  հաճախակի հոգնեցնում են շրջապատին: Հասարակության մեջ նրանք սառը և իշխող ազնվականի տպավորություն են թողնում: Տիբեթյան հորոսկոպն այս նշանի տակ ծնված մարդկանց խորհուրդ է տալիս ավելի շատ ուշադրություն դարձնել նաև ուրիշներին:

Այս նշանի տակ ծնված մարդկանց համար հաջողակ թվերն են՝ 6, 18, 30, իսկ հաջողակ շրջանը նոյեմբերը:

Երկաթյա կոչնազանգ
Ծննդյան թվերը՝ 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005

Այս տարիներին ծնված մարդիկ ասես ասպետներ լինեն՝ հավատարիմ են,  պատվարժան և առատաձեռն։ Նրանք շատ ինքնաքննադատ են և զգայուն։ Այս մարդիկ անխուսափելի են համարում  կյանքի յուրաքանչյուր շրջադարձ: Այս նշանի տակ ծնված մարդիկ խուսափում են իրենց վատ որակները ցույց տալուց,  իրենց սահմանափակում են, որպեսզի չգայթակղվեն։ Գերադասում են ապրել հանուն ինչ-որ մեկի:

 

Հաջողակ թվերն են՝ 7, 19, 31, իսկ հաջողակ ամիսը՝ սեպտեմբերը:

Լճային կրիա
Ծննդյան թվերը՝ 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006

Այս նշանի տակ ծնված մարդիկ իրենք են կառավարում իրենց ճակատագիրը՝  ստեղծելով բարենպաստ պայմաններ մտածածն իրագործելու համար։ Լճային կրիաները շատ նուրբ և հավատարիմ են, նրանց խորթ են ինտրիգներն ու խորամանկությունները։ Չնայած այս ամենին՝ նրանք  չպետք է մոռանան, որ իրենց շրջապատող մարդիկ ոչ բոլորն են քնքուշ և ոչ խորամանկ։

Լճային կրիաների հաջողակ թվերն են՝ 8, 20, 30:

Իսկ գործունեություն ծավալելու լավագույն ժամանակաշրջանը՝ ապրիլը:

Կաշվե թևնոց
Ծննդյան թվերը՝ 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007

Այս թվերին ծնված մարդկանց գրավում է միստիկան, նրանց հետաքրքրում է յուրաքանչյուր գաղտնիք և հանելուկ։ Միայնակ մնալու վախի պատճառով այս  նշանի տակ ծնված մարդիկ անընդհատ առաջ են շարժվում կյանքում և փնտրում են նոր ընկերներ։ Աներես գրավչուհու կամ դոնժուանի դիմակը հաճախ իր տակ թաքցնում է ներքին բարդույթներ և անվստահություն։ Այս նշանի տակ ծնված մարդիկ տանել չեն կարողանում ագրեսիան և կոնֆլիկտները։ Չնայած իրենց ամբողջ անկախությանը, նրանք մնում են էմոցիոնալ ձևով կապված մտերիմների հետ։

Հաջողակ թվերն են՝ 9, 21, 23:

Գործունեության համար լավագույն ամիսը մարտն է:

Սև Ցուլ
Ծննդյան թվերը՝ 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008

Սև ցուլը գործում է շիտակ, երբեք չի քայլում զարտուղի  ճանապարհներով, գերադասում է միանգամից ամեն ինչ պարզել, որպեսզի խուսափի հետագա տհաճ իրավիճակներից։ Այս նշանի տակ ծնված մարդիկ  ուժեղ են և վստահ իրենց անխոցելիության մեջ, ինչով էլ գրավում են շրջապատին։ Տիբեթյան հորոսկոպը խորհուրդ է տալիս նրանց ուշադիր լինել թշնամիների նկատմամբ՝ չարժե երբեք թերագնահատել։ Երբեմն Սև ցլերը շատ վտանգավոր են։

Հաջողակ թվերն են ՝ 10, 22, 29:

Իսկ ամենից հաջող շրջանը՝ հուլիսը:

Նորալուսին
Ծննդյան թվերը՝ 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009

Նորալուսնի նշանի տակ ծնվում են երազկոտ, նուրբ և զգայուն մարդիկ, սակայն նրանք կարող են աշխատանքում լինել շատ ակտիվ, սիրո մեջ՝ կրքոտ։ Նորալուսինը չափազանց փոփոխական է, խանդոտ և անհաստատ. սա բազում հոգսեր է պատճառում։ Նորալուսնի նշանի տակ ծնված մարդկանց կարելի է խորհուրդ տալ ղեկավարել սեփական էմոցիաները և տրամադրության անկումները։ Այդ ժամանակ նրանց հետ շփվելը կլինի ավելի հաճելի և հեշտ։

Բոլոր հաջողակ թվերը կենտ են՝ 11, 23, 31:

Հաջողակ շրջանն օգոստոսն է:

Շոգ արև
Ծննդյան թվերը՝ 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010

Այս նշանի մարդիկ լի են էներգիայով և լավատեսությամբ։ Նրանք հավատարիմ ընկեր և օգնական են, նրանց կարելի է վստահել յուրաքանչյուր իրավիճակում։ Ամենից շատ այս մարդիկ վախենում են կորցնել ազատությունը։ Յուրաքանչյուր բարդ իրավիճակներ լուծում են ապշեցուցիչ արագությամբ և զարմանալի կերպով՝ ի շահ իրենց։ Տարեցտարի այս նշանի մարդիկ դառնում են ավելի հանգիստ, քիչ անխոհեմ և կենսուրախ։ Այս մարդկանց կարելի է միայն մեկ խորհուրդ տալ՝ եթե ուզում եք չկորցնել կյանքի համը՝ աշխատեք պահել Ձեր մեջ այդ չարաճճի կրակը։

Հաջողակ թվերն են՝ 12, 24, 26:

Ամենից հաջող շրջանը՝ հոկտեմբերը:

Վանական
Ծննդյան թվերը՝ 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011

Այս նշանի տակ ծնվածներն ամբողջական, կայացած մարդիկ են։ Հնարավոր չէ նրանց շեղել իրենց ընտրած ուղուց։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նրանք կենսուրախ և շփվող են, ունեն վառ երևակայություն, շատ են սիրում բանավիճել և վիճել։ Վանականները մարդկանց մեջ գնահատում են բարությունը, անմիջականությունը, շփման մեջ թեթևությունը։ Սիրային գործերում  այս մարդիկ հավատարիմ են, անմիջական և հաստատուն, ունակ չեն ստորության և դավաճանության։ Կոնֆլիկտներից խուսափելու համար վանականները պետք է հանդուրժող լինեն շրջապատի նկատմամբ, հաշվի առնեն, որ ոչ բոլորն են ունակ այդքան իմաստուն մոտենալ կյանքին։

Այս տարիներին ծնված մարդկանց համար հաջողակ են 11, 23, 28 թվերը, իսկ ամենալավ շրջանը՝ դեկտեմբերը:

Իրականությունն այլ է. իշխանությունը վերարտադրվելու շանս չունի. «Փաստ»Իրանի հարձակումները պատերազմի սկզբից ի վեր վնասել են ԱՄՆ-ի 20 ռազմական օբյեկտ․ BBC Երևանում վաղվանից հին տրոլեյբուսներ չեն լինի. քաղաքապետարանԵրեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրևՄակրոնը խոսել է Դոնալդ Թրամփի հետ Հուշարձանի կարգավիճակ են ստացել 12 պատմամշակութային կառույցներ Իրանը և ԱՄՆ-ն քննարկում են վնասի փոխհատուցման հարցը Արագածոտնում «Honda»-ի և «Opel»-ի բախման հետևանքով վիրավnրներից մեկը մաhացել է56-ամյա վարորդը «Nissan Rogue»-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է ԲԿԱդրբեջանի տարածքով ՀՀ է ուղարկվելու ցորեն ու պարարտանյութ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վթար. որ հասցեներում ջուր չի լինի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Պիլսներ գարեջուր Մոսկվայից զգուշացումներ՝ Երևանին․ առանց ռուսական շուկայի Հայաստանը կարող է կորցնել գյուղմթերքի արտահանման հիմնական ուղղությունը Կենտրոնում ո՞ր փողոցները փակ կլինեն հունիսի 1-ին «Ի՞նչի է վերածվել Հայաստանը Փաշինյանի օրոք» «Մեզ նույնիսկ ՔՊ-ում են ավելի շատ վստահում». Սամվել Կարապետյանը՝ ընտրությունների վճռորոշ նշանակության մասին ««Ջերմուկ» խմելու համար արդեն ուշ է. գազային համաձայնագրի չեղարկումը քիչ բան կփոխի» Երեխաների պաշտպանության միջազգային օր. պատմության այս օրը (01 հունիս)Հրդեհ՝ Հայաստանում․ զոհ կա Իսրայելական բանակը վերահսկողություն է սահմանել Լիբանանում խաչակիրների Բոֆոր բերդի նկատմամբ. Իսրայել ԿացԱյն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, իրականում միայն Հայաստանի մասին չէ․ ԶելենսկիԱՄՆ-ը, Իրանի հետ գործարք չկնքվելու դեպքում, պատրաստ կլինի վերսկսել ռшզմական գործողությունները․ ԹրամփԹուրքիայում ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է ութ մարդ Մարտկոցով աշխատող ցատկոտող ձի. Ferrari-ի նախկին ղեկավարը պահանջում է պոկել լոգոն նոր անձայն մոդելիցԱյն երկրները, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի պատերազմը շարունակվի, չպետք է խոսեն որևէ «կարմիր գծերի» մասին. Դմիտրի ՊեսկովԹրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Հորոսկոպ. Հունիս ամսվա աստղագիտական ​​իրադարձությունները Գիշերային ակումբի տնօրենի հետ վիճшբանելուց հետո մի խումբ տղամարդիկ կnտրել են ակումբի մուտքի դուռն ու սրահի գույքըԵս հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զենքի շուկաները մեր առջև բացվեցին․ Նիկոլ ՓաշինյանԻ՞նչ եմ զգում. ցավ. Արտետան՝ ՉԼ եզրափակիչում կրած պարտության մասին Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառումՏարադրամի փոխարժեքները մայիսի 31-ին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Կրեմլը Հայաստանի ընտրություններից առաջ տեղեկատվական արշավ է սկսել Փաշինյանի դեմՓորձագետը միամիտ է անվանել Հայաստանի կողմից ԵՄ-ի հետ բարեկամության ակնկալիքը Հայաստանին զրկում են անվճար ծառայություններից. Փաշինյանը պատասխան կտա ժողովրդին թանկ բենզինի, ծաղիկների և կոնյակի համարԵրգը երգված է. Փաշինյանը Հայաստանը հասցրել է պարադոքսալ իրավիճակիՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի այսօր Վանաձորում բшխվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Թուրքիայում ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է ութ մարդ Հրդեh՝ Երևանի տներից մեկում․ տnւժածներ չկան Անհավասարության դեմ պայքարի միջազգային օր. պատմության այս օրը (31 մայիս)Երևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Porsche Cayenne»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Sentra»-ն․ կան վիրավnրներ ֆրանսիական «ՊՍԺ» ֆուտբոլային ակումբի հաղթանակից հետո Փարիզում մասշտաբային անկարգnւթյուններ են սկսվել․ կան հարյուրավոր ձերբակալվածներ ՊՍԺ-ն նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը Ի՞նչ եղանակ է սպասվում մայիսի 31-ից հունիսի 4-ին ԱՄՆ-ի նոր հարձակումը Խաղաղ օվկիանոսում. ամերիկյան արշավի զոհերի թիվը գերազանցել է 200-ըԻրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակիՀայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի
Ամենադիտված