Կեղծ կուսություն. շատ արծածված, բայց արդիական մնացող թեմա
ՎԻԴԵՈԿային ժամանակներ, երբ ոչ կույս հարսներին թարս նստեցնում էին էշին և ետ ուղարկում: Ժամանակները փոխվեցին, և հիմա «հարսները» գտել են այդ շատ ինտիմ, բայց բոլորի հետաքրքրության կենտրոնում գտնվող հարցի լուծումը: Իսկ լուծումն, ինչպես միշտ, առաջարկել է բժշկությունը: Բանն այն է, որ կուսության խորհրդանիշ կուսաթաղանթն այժմ հնարավոր է վերականգնել: «Կուսաթաղանթի վերականգնումը՝ հիմենոպլաստիկան, վիրահատություն է, որն ուղղված է կուսաթաղանթի ամբողջականության վերականգնմանը»,- նշում է «Ռաֆայել» բժկական հաստատության գինեկոլոգ Տաթև Ղորուխչյանը: Ըստ գինեկոլոգի՝ համաշխարհային պրակտիկայում նման վիրահատության են դիմում մի քանի պատճառներով: Դիմում են պարզապես զուգընկերոջը հաճելի պահեր կամ զարմանք պատճառելու համար կամ՝ այն դեպքում, երբ զրկվում են կուսաթաղանթից ոչ երկկողմանի համաձայնեցված սեռական ակտի ժամանակ կամ վնասվածքների հետևանքով: Եվ լինում են դեպքեր, երբ ցանկանում են, որ ապագա ամուսինը չիմանա իրենց սեռական անցյալի մասին: Մեզ մոտ՝ Հայաստանում, մեծ մասամբ գործում է վերջին տարբերակը՝ «առաջին գիշերը» երկրորդ անգամ կույս լինելու ցանկություն: