Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրվա աստղագուշակը Դեկտեմբերի 28-ի համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոյ: Այսօր կարող եք մեծ հաջողությունների հասնել, եթե օրը նվիրեք ստեղծագործական մոտեցում պահանջող գործերին: Չեք ցանկանա հետևել կանոններին և անել այն, ինչ ձեզնից ակնկալում են: Այսօր ձեզ համար շատ ավելի հետաքրքիր է նոր փորձարկումներ կատարել, փորձել այն ամենն, ինչը նախկինում չեք արել: Հենց այս առանձնահատկության շնորհիվ էլ նշանի շատ ներկայացուցիչներ այսօր հետաքրքիր ծանոթություններ կհաստատեն: Կենսական ներուժը մեծ է, ինքնազգացողությունից չեք դժգոհի: Անգամ լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո հոգնածություն չեք զգա: Հրաշալի օր է առողջարարական պրոցեդուրաներ սկսելու, նաև որևէ դիետայի հետևելու համար:

 

Ցուլ: Հնարավորինս շատ աշխատեք, ջանք ու եռանդ մի խնայեք և մեծ հաջողությունների կհասնեք: Այսօր քչերը կցանկանան օգնել ձեզ, ինչի համար ամենևին էլ չարժե անհանգստանալ: Դուք ինքնուրույն գլուխ կհանեք ստեղծված իրավիճակից, ինքներդ կհաղթահարեք բոլոր դժվարությունները և, միևնույն ժամանակ, շատ կարևոր տեղեկություններ կստանաք: Մտերիմների հետ հարաբերությունները փոքր-ինչ լարված են, քանզի այսօր տարված եք ձեր սեփական խնդիրներով և հաճախ աչքաթող եք անում նրանց, ովքեր ձեր կողքին են: Բարեբախտաբար, լուրջ տարաձայնություններ չեն ծագի, և եթե սիրելի մարդկանց ավելի շատ ուշադրություն դարձնեք, ապա հարաբերությունները լիովին կվերականգնվեն:  


 
 
Реклама 00

Երկվորյակ: Այսօր ապավինեք մարդկանց ճանաչելու ձեր կարողությանը: Այն ձեզ չի հիասթափեցնի: Անգամ առաջին հանդիպումից ստացած տպավորությունը ճիշտ է: Հարաբերություններում հեշտ կողմնորոշվելու ունակությունը՝ կօգնի թե՛ անձնական և թե՛ գործնական հարցերում: Եթե թեթև ֆլիրտի ցանկություն առաջանա, ապա մի զրկեք ձեզ այդ հաճույքից, այն ոչ միայն դրական լիցքեր կհաղորդի, այլ նաև անմոռաց ռոմանտիկ պահեր կպարգևի։ Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին կհաջողվի կենտրոնանալ աշխատանքի վրա, սակայն, բարեբախտաբար, լուրջ վրիպումներ չեն լինի: Այնուամենայնիվ, ցանկալի չէ ծայրահեղ ուշադրություն պահանջող գործեր ձեռնարկել:

Խեցգետին: Փորձեք վերլուծել նախորդ օրվա իրադարձությունները, գնահատել ձեր վարքագիծը․ դա կօգնի խուսափել հետագա սխալներից: Այսօր դրական միտումների ազդեցությունը մեծ է, և լուրջ անախորժությունների վտանգ չկա: Այնուամենայնիվ, նոր գործեր չարժե ձեռնարկել: Այսօր չափազանց զգայուն եք, և ցանկացած դժվարություն ձեզ համար իրական աղետ է: Այդ իսկ պատճառով նշանի շատ ներկայացուցիչներ ցանկություն կունենան կիսատ թողնելու սկսած կարևոր գործերը: Որքան շատ ժամանակ տրամադրեք սիրելիների հետ շփմանը, այնքան ներդաշնակ կզարգանան ձեր հարաբերությունները, ընդ որում՝ ոչ միայն այսօր, այլ նաև հետագայում: Սիրահարված Խեցգետինները կարող են հաճելի անակնկալներ մատուցել սիրելիներին, այդ ջանքերն, անկասկած, բարձր կգնահատվեն:  

 

Առյուծ: Մի շտապեք և առավել ուշադիր եղեք: Ասօր հաջողությունը հիմնականում կախված է հակառակորդների կազմակերպած ծուղակները շրջանցելու ձեր ունակություններից: Դժվար թե կարիք լինի որևէ մեկից խորհուրդ հարցնելու, մտերիմների փորձը ձեզ չի օգնի: Իրավիճակը, որում հայտնվել եք, բարդ է: Նախ՝ փորձեք կողմնորոշվել սեփական զգացմունքներում: Նոր գործեր ձեռնարկեք միայն այն դեպքում, եթե լիովին համոզված եք, որ դրանք իրենց ավարտին կհասցնեք: Երկարաժամկետ նախագծերը կարող են անորոշ ժամանակով ձգձգվել, իսկ պատճառը ոչ միայն դուք եք, այլ նաև անբարենպաստ հանգամանքները:

Կույս: Ամեն բան լավ է, սակայն շարունակ մռայլ տրամադրության մեջ եք և ինչ-որ անախորժությունների եք սպասում այն դեպքում, երբ դրա համար ոչ մի պատճառ չունեք: Փորձեք վանել վատ մտքերը և տուրք չտալ երևակայությանը: Լավատեսորեն տրամադրվեք, դա կօգնի զերծ մնալ անտեղի անհանգստությունից: Երիտասարդ կանանց հետ շփումը լավ ազդեցություն կունենա: Նրանց կհաջողվի ուրախացնել և առույգացնել ձեզ, կոգեշնչվեք նոր գործերով: Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ հարաբերություններում փորձեք նախաձեռնող լինել, բայց, միևնույն ժամանակ, զգույշ եղեք, քանզի ձեր քայլերը կարող են սխալ գնահատվել: 

Կշեռք: Համակերպվեք այն մտքի հետ, որ օրն իր հետ մեծ հաջողություններ չի բերի: Մտածեք այն մասին, թե ինչպես կարող եք, թեկուզ և փոքր, ձեռքբերումներ ունենալ: Ձեր ջանքերն աննկատ չեն մնա և, առհասարակ, ինքներդ շատ ուշադրություն կգրավեք: Այսօր կարող եք ևս մեկ քայլ առաջ գնալ դեպի ձեր նպատակների իրագործումը: Շատ բան կախված կլինի ձեր արտաքին տեսքից: Եվ բանն այն չէ, թե ինչ տպավորություն կթողնեք շրջապատի վրա, քանզի այսօր արտաքին տեսքը մեծ ազդեցություն կունենա ձեր ինքնագնահատականի վրա: Հետևաբար արեք ամեն բան լավ տեսք ունենալու համար:

Կարիճ: Ավաղ, այսօր հնարավոր են մի շարք տհաճ անակնկալներ: Առաջին հերթին դա վերաբերում է նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր հակված են ապավինելու ներքին ձայնին, այլ ոչ թե առողջ տրամաբանությանը: Իրավիճակը ճիշտ գնահատել չի ստացվի, շատերը սեփական երևակայության զոհ կդառնան: Վնասները նվազեցնել կստացվի միայն այն դեպքում, եթե իրավիճակն այլ տեսանկյունից դիտարկեք և օբյեկտիվորեն գնահատեք: Որքան էլ զարմանալի է, այսօր օգնություն կստանաք այն մարդուց, ով բազմիցս քննադատել է ձեզ: Հաճելի իրադարձությունները ևս բացառություն չեն: Աշխատավայրում հնարավոր են հետաքրքիր անակնկալներ: Օրվա երկրորդ կեսին ի հայտ կգան ձեզնով հետաքրքրված անձինք: Վերջիններս որքան էլ համակրելի լինեն, նրանց հետ շփումներում առավել զգույշ և ուշադիր եղեք:  

Աղեղնավոր: Օրը կարող է վերջնականապես հիասթափեցնել ձեզ. ոչ այն պատճառով, որ մի շարք լուրջ դժվարություններ կծագեն, այլ այն, որ չափազանց միապաղաղ և դատարկ կթվա, մինչդեռ ինքներդ սուր զգացողությունների և արկածների ակնկալիքներ ունեք: Նախքան դրանց որոնումներով զբաղվելը գնահատեք ձեր հնարավորությունները, ռիսկերը, փորձեք շատ բան չվտանգել: Հաշվի առեք, որ ֆինանսական հնարքների համար օրը բարենպաստ չէ անգամ նրանց համար, ովքեր հասցրել են հմտանալ այդ գործում: Ազատ ժամանակ սպասվածից շատ կունենաք: Այդ ընթացքում կարող եք երես տալ ինքներդ ձեզ, կոսմետիկ առողջարարական պրոցեդուրաները ճիշտ տեղին կլինեն: Կարող եք զբաղվել յոգայով, պիլատեսով, պարերով: Իսկ մարտարվեստի պարապմունքներից ավելի լավ է հրաժարվել:

Այծեղջյուր: Լավ է, որ հեշտ հաջողությունների ակնկալիք չունեք: Այսօր ստիպված կլինեք շատ քրտինք թափել որևէ ձեռքբերում ունենալու համար: Այն մարդիկ, ում սովոր եք վստահել, կխախտեն նախկին պայմանավորվածությունը, սակայն այդ հարցում նրանց չեք մեղադրի, քանզի գիտակցում եք, որ հանգամանքները փոխվել են, և ինքներդ էլ հաճախ մոռանում եք ձեր խոստումները: Մտերիմների հետ շարունակ հարաբերություններ պարզելը նշանի շատ ներկայացուցիչների կարող է նյարդայնացնել, անգամ հունից հանել: Փորձեք հանգստություն պահպանել և տուրք չտալ հույզերին: Առավել համբերատար և զուսպ եղեք, անգամ եթե գիտակցաբար հրահրում են ձեզ, այդ կերպ միայն կհաջողվի խուսափել կոնֆլիկտներից:  

Ջրհոս: Բարենպաստ օր է հնոտիքից ազատվելու, ինչպես նաև հաջող գործարքներ կնքելու համար: Գործնական ակտիվությունն այսօր օգուտ կբերի: Գործարարի ձեր հոտառությանը կնախանձեն անգամ նրանք, ովքեր ամենևին էլ սկսնակ չեն այդ գործում, վերջիններս կփորձեն ամեն գնով օգուտ քաղել և համագործակցել ձեզ հետ: Դաշնակիցների ընտրության հարցում առաջնորդվեք գորրծնական շահերով, մի կողմ դրեք անձնական վերաբերմունքը: Նշանի շատ ներկայացուցիչներ կցանկանան անձնական կյանքին վերաբերող կարևոր որոշումներ կայացնել և որոշ արմատական փոփոխություններ կատարել: Սակայն հիմա դրա ժամանակը չէ: Փորձեք չկորցնել ինքնատիրապետումը:

Ձկներ: Փորձեք սրտին մոտ չընդունել այն բոլոր անախորժությունները, որ կարող են ծագել օրվա առաջին կեսին: Հետագայում ամեն բան շատ ավելի լավ կդասավորվի: Պարզապես հանգստություն պահպանեք և աշխատեք վեճերի մեջ չներքաշվել: Օրվա ընթացքում բոլոր հարցերը կկարգավորվեն: Նրանք, ովքեր առանձնապես չեն համակրել ձեզ, բարեհամբույր կլինեն և ցանկացած հարցում կաջակցեն: Եթե ցանկանում եք դրական լիցքեր ստանալ, ապա երեկոյան չարժե մեկուսանալ: Հանդիպեք ընկերներին, համախոհներին, ծանոթներին և նրանց հետ լավ ժամանակ անցկացրեք: Թեթև սիրային արկածը ձեզ մոտ հրաշալի կստացվի, իսկ երեկոն կարող է հիշարժան դառնալ:

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահի 5 հիմնական թեկնածուները Նոր բացահայտում Հին Խնձորեսկում Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիները Սևանի ջրափրկարարները 3-րդ հանրային լողափում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր Սևանա լճում G7-ի գրեթե բոլոր երկրները պարտքի սպասարկման վրա ավելի շատ են ծախսում, քան պաշտպանության. Scope Ratings Աշխարհի խոշորագույն գյուղատնտեսական տնտեսությունների վարկանիշը Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պուտինը խստացնում է կանոններն աշխատանքային միգրանտների համար Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է Կասեցվել է գավառում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Ուկրաինան, ռազմաճակшտի գիծն արագորեն վերածում է նոր ռшզմական տեխնոլոգիաների փորձարկման հարթակի. Զաքարյան Մոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Անգամ Սիրուշոյի «Պռեգոմեշ» խանութներ են ավտոմատներով մտել, աչք են վախեցնում. Լեւոն Քոչարյան Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ժակետ ՇանելՀայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման․ Վահե Հովհաննիսյան Արմավիրում 22-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիԿվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա մակերեսով հողատարածք Ողբերգական դեպք Կոտայքում, փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդի«Շիրակի ռազմաբազան. Հայաստանը վիճարկում է ռուսական բազայի հողը»2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62%-ով «Իրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի». Վարդան Ոսկանյան Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Կանադայում անտառային հրդեհները ոչնչացրել են ավելի քան 200 տուն Ռեկորդային տրանսֆեր․ «Չելսին» գտել է Կուկուրելյային փոխարինողի Գազ չի լինելու մինչեւ վաղը ժամը 20:00-ն Երևանում «Բոնուս» սուպերմարկետների ցանցի գրասենյակում հայտնաբերվել է գլխավոր տնօրենի մարմինը «Եվրոպական երազանք աղքատության հետհամով. Հայաստանի առևտրային ճգնաժամը մտել է վտանգավոր փուլ»Սլովակիայի և Ռումինիայի ԱԳ նախարարները շնորհավորել են Արարատ Միրզոյանին պաշտոնում վերանշանակվելու առթիվ Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվել․ Նեթանյահու Կիմնանք 48 ժամվա ընթացքում. Թրամփը՝ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների արդյունքների մասին Տուլայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում․ կա վիրավnր ՌԴ-ն անօդաչուների զանգվածային հարձակման է ենթարկվել․ ՊՆ հաղորդագրությունը Տավուշի մարզի Ոսկեպարում հայ-ռուսական համագործակցության շրջանակում ռուս սահմանապահներ են տեղակայվել․ պատմության այս օրը (5 օգոստոս)Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ի՞նչ է հայտարարագրել Ագնեսա Խամոյանը. «Ժողովուրդ» «Կամ հովանավորվում են, կամ չեն կանխվում»․ Աբրահամյանը՝ Երուսաղեմում հայերի դեմ հարձակումների մասին Կառավարության գրեթե անփոփոխ կազմը քաղաքական ախտորոշում է. գործող իշխանությունը մտել է սպառման փուլ․ Սուրեն Սուրենյանց ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Գվատեմալայի իշխանությունները տարհանում են բնակիչներին Ֆուեգո հրաբխի ժայթքման պատճառով «Արարատ-Արմենիան» պորտուգալացի նորեկ ունի Վթար է․ ջուր չի լինելու մինչև երեկո Մեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելու
Ամենադիտված