Վահան Մարտիրոսյանը կոչ է անում սատարել «Սասնա ծռեր» խմբավորմանը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ«Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը, ով փախուստ էր գործել Ադրբեջան, սոցցանցի իր էջում անդրադարձել է «Սասնա ծռեր» խմբավորմանը.
«Իմ ընկերներ, ուկրաինացիներ, այժմ հայրենիքումս՝ ՀՀ-ում, մի քանի համարձակ մարդիկ, գրավել են ոստիկանության զորամասերից մեկը եւ զենքը ձեռքներին փորձում են հեղաշրջում կատարել՝ ազատելու Հայաստանը ՊՈՒՏԼԵՐԻ վեցնոցից՝Սերժ Սարգսյանի ռեժիմից:
Ռեժիմը սպասարկող ԶԼՄ-ները նրանց ներկայացնում են որպես տեռորիստների խմբավորում, ոստիկանությունը ձերբակալում ու բանտեր է նետում վերջիններիս հարազատներին ու մտերիմներին… Խնդրում եմ՝ սատարեք հերոսներին!»: