Անգլիայում բացվել է հանրախանութ, որտեղ մարդու միս են վաճառում
ՎԻԴԵՈԼոնդոնում բացվել է մթերային խանութ, որտեղ վաճառում են մարդու միս: Խանութն անվանել են Wesker & Son Resident Evil Human Butchery:
Բայց, իհարկե, դա այն չէ, ինչ կարելի է հասկանալ առաջին անգամ այս մասին լսելիս. դա չի կարող լինել իսկական մարդու միս, քանի որ դա օրենքի սահմաններում չէ:
Իրականում մարդու մարմնի այդ մասերը պատրաստված են խոզի մսից:
Դա ճապոնական կազմակերպության մտահղացումն է, որի նպատակն է գրավել մարդկանց ուշադրությունը դեպի նոր համակարգչային խաղը, որը ստեղծված է «Չարի կացարանը» ֆիլմի հիման վրա: