Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ցավոտ սեքս. Ինչի մասին է այն վկայում

ՎԻԴԵՈ

Պատուհանից այն կողմ հետզհետե մթնում է, սիրելիդ նայում է քեզ ու ժպտում' կանխազգալով այն վայելքները, որ քիչ անց տեղի են ունենալու ձեր ննջարանում: Բայց ուրախանալու փոխարեն դու սկսում ես նյարդայնանալ ու վախենալ, որովհետև վերջին մի քանի սեռական ակտերի ընթացքում միայն ցավ ես զգացել: Սակայն նույնքան ցավալի է նրան մերժել...

Եվ սկսվում են սթրեսները, նևրոզները, ընտանեկան վեճերը և այլն: Ժամանակակից տվյալներով` նման խնդրի հետ բախվում են ակտիվ սեռական կյանք ունեցող կանանց 60%-ը: Սակայն բոլոր խնդիրներն էլ կարելի է լուծել` դրանք ժամանակին բացահայտելով: Այնպես որ, սկզբում փորձիր պարզել, թե կոնկրետ որ մասում ես ցավ զգում:

 

Ցավ արտաքին սեռական օրգանների շրջանում: Երբ դու զգում ես մաշկի գրգռում և ցավ արտաքին սեռական օրգաններում: 
Ֆիզիկական պատճառները կարող են կապված լինել սեռական շուրթերի, լորձաթաղանթի կամ հեշտոցի լորձաթանթի բորբոքման հետ: Ավելի հաճախ դրանց պատճառները լինում են վիրուսային կամ սնկային վարակները, հատկապես եթե հետևողական չես ինտիմ հիգիենայի հարցերում: Պատճառ կարող են լինել նաև հակաբիոտիկների անկանոն ընդունումը, հղիությունը, հորմոնային հակաբեղմնավորիչների օգտագործումը: 
Էմոցիոնալ պատճառները: Ցավը կարող է առաջանալ զուգընկերոջից ենթագիտակցաբար խուսափելու պատճառով, քանի որ դու ամեն անգամ հիշում, մտածում ես ցավի մասին և կարծես նախապես զգում այն: Հենց այդ պատճառով շատ կարևոր է այդ խնդիրների մասին ազատ ու անկաշկանդ խոսել սիրելի տղամարդու հետ: Պետք չէ լռությամբ տառապել` մտածելով, որ դա նորմալ է, այլ  պետք է միասին ելք փնտրել և գնալ բժշկի:    
Ցավ հեշտոցում: Տհաճ զգացողություններ սեռական ակտի ժամանակ:
Ֆիզիկական պատճառները: Կարող է մի քանի պատճառ լինել: Եթե քո զուգընկերը շատ է շտապում, և դու չես հասցնում բավականաչափ գրգռվել, հեշտոցին չորությունը հանգեցնում է նման տհաճ զգացողությունների: Նման խնդիր կարող են առաջացնել նաև հորմոնային տեղաշարժերը` կապված երեխային կերակրման, հակաբեղմնավորիչների անկանոն ընդունման հետ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ պրոգեստերոն: Լուրջ պատճառ է նաև կլիմաքսը: Հորմոնային փոփոխությունների դեպքում, եթե բավականաչափ չես գրգռվել, միևնույնն է, հեշտոցը չոր է մնում:
Երբեմն պատճառը կարող է լինել վագինիզմը` սեռական ակտի ժամանակ հեշտոցի մկանների ակամա ջղակծկումը: Բայց դա ավելի շուտ հոգեբանական խնդիր է, որով տառապում են կանայք, ովքեր չեն կարողացել մոռանալ կուսաթաղանթի գերցավոտ պատռման մասին “հեքիաթները”:    
Էմոցիոնալ պատճառները: Հնարավոր է` զուգընկերոջ հետ ունեցած անկայուն հարաբերությունները թույլ չեն տալիս թուլանալ և սեքսից հաճույք ստանալ: Հոգեպես միշտ լարված ես: Պատճառը կարող է լինել նաև քո ցածր ինքնագնահատականն ու սեփական մարմնից դժգոհ լինելը: Դու ի վիճակի չես գրգռվել միայն այն պատճառով, որ չես կարողանում քեզ ցանկալի զգալ:
Մասնագիտական տերմինաբանությամբ ցավոտ սեռական հարաբերությունը կոչվում է դիսպարեունիա կամ գենիտալգիա, որն առաջանում է սեռական ակտի ժամանակ կամ դրանից հետո: 
Սեքսուալ ցավ կարող է առաջանալ, երբ սեռական մերձեցման փորձ է կատարվում անբավարար սեռական գրգռման դեպքում կամ սադոմազոխիստական գործողությունների արդյունքում: Դիսպարեունիան կարող է կապված լինել մկանային լարվածության հետ, ինչը առնանդամի ներհրման համար մեծ դժվարություններ է հարուցում, իսկ ներհրումներ կատարելիս լորձաթաղանթի տրավմատիզացիայի հետևանքով առաջանում է ցավ` տեղակայված հեշտոցի, փոքր կոնքի և արտաքին սեռական օրգանների շրջանում: Իրավիճակն ավելի է բարդանում, երբ առնանդամը խոշոր է ու մեծ: Ուստի այդքան տարածված “Որքան մեծ, այնքան լավ” սկզբունքը ճիշտ հակառակ ազդեցությունն ունի:  
Աններդաշնակ սեռական կյանքը, որը չի համապատասխանում կնոջ սեռական պահանջներին և նախընտրություններին, կարող է ուղեկցվել բացասական էմոցիաներով` տհաճություն, զզվանք և այլն: Այս դեպքերում սեքսուալ հուսախաբություններով պայմանավորված տհաճ զգացողությունները կնոջ կողմից ընկալվում են իբրև ցավի առկայություն և շարունակաբար կրկնվելով` պատճառ հանդիսանում սեռական հարաբերություններից խուսափելու համար:  
Ինչպես արդեն նշվեց, կնոջ սեռական կյանքի որակը մեծապես կախված է միջանձնային հարաբերություններից: Կոնֆլիկտների մասին խոսելու անկարողությունը, կապված կնոջ անինքնավստահության և չափից դուրս համեստության հետ, բերում է “մարմնի լեզվի” ակտիվացմանը: Սեռական մերձեցման ժամանակ ցավի առաջացումը զուգընկերոջը մերժելու ոչ խոսքային դրսևորումն է:
Հոգեբանական ծագման դիսպարեունիան կրում է ընտրողական բնույթ: Սեռական հարաբերությունը ցավոտ է լինում միայն կոնկրետ զուգընկերոջ հետ մերձեցման փորձի ժամանակ, և ի սպառ բացակայում է այլ տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունենալիս: Եթե կինը բացասական վերաբերմունք ունի սեռականության հանդեպ ընդհանրապես, ապա դիսպարեունիայի առաջացումը կախված չէ զուգընկերոջ անձնային հատկանիշներից: 
Ինչպես հայտնի է, սեքսուալության զարգացման վաղ փուլերում մեծ նշանակություն ունեն երեխայի փոխհարաբերությունները մոր հետ: Այս շրջանում մայր-երեխա շփման միակ և գլխավոր միջոցը տակտիլ զգացողությունն է, որի ընթացքում երեխայի խնամքի ժամանակ մայրը փոխանցում է ամենատարբեր զգացմունքներ` սեր, ջերմություն, զզվանք և ատելություն: Աղջիկը պետք է ստանա մորից մարմնական լիարժեք բավարարվածություն, որը հիմք է հանդիսանում նրա առողջ սեռականության ձևավորման համար: Հակառակ դեպքում աղջիկների մոտ ի հայտ է գալիս “դեֆիցիտային” սեռականություն, որը դրսևորվում է տղամարդկանց հետ շփման ժամանակ տագնապի և վախի զգացումով, որն առավել ակնհայտ է դառնում սեռական մերձեցման ընթացքում: Ի վերջո, ծնողների տված հակասեքսուալ դաստիարակության արդյունքում ձևավորվում են ասեքսուալ վարքային կարծրատիպեր: Սեռական հարաբերության հետ կապված ամեն ինչ նրանք ընկալում են իբրև ոչ կարևոր, ոչ պետքական, երբեմն նույնիսկ` զզվելի: Այդ է պատճառը, որ հետագայում սեռական հարաբերության ընթացքում առաջանում են բացասական հույզեր, որոնք ուղեկցվում են տհաճ զգացողություններով և ցավով:
Հաճախ հոգեբանական բնույթի դիսպարեունիան պայմանավորված է կանանց անձնային առանձնահատկություններով: Սովորաբար նման կանայք ինֆանտիլ են և էմոցիոնալ ոչ հասուն: Նրանց բնորոշ են բնավորության հետևյալ գծերը` զգայուն են, համեստ և ամաչկոտ: Ապացուցված է, որ նման բնավորության գծերով օժտված անձանց մոտ ցավի ընկալման շեմը շատ ցածր է, այսինքն` ցավի նկատմամբ ավելի զգայուն են:
Այսպիսով` հոգեբանական բնույթի դիսպարեունիան առաջանում է ամուսնական և սեռական աններդաշնակ հարաբերությունների ֆոնի վրա, հատկապես այն կանանց մոտ, որոնք ունեն փսիխոսեքսուալ զարգացման խանգարումներ և անձնային որոշակի առանձնահատկություններ:
Եթե ձեր ինտիմ հարաբերությունները միայն ցավ են պատճառում, ուրեմն հիշեք, որ այդ դեպքում համբերությունը կարող է միայն վնասել առողջությանը և վտանգի տակ դնել ձեր հարաբերությունները: Կարևոր է, որ դուք հասկանաք հետևյալը` այդ խնդիրները լուծելի են: Պարզապես պետք է խուճապի չմատնվել, չհաշտվել իրավիճակի հետ և հնարավորինս շուտ դիմել բժիշկ-սեքսոպաթոլոգի օգնությանը:

Ձյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՎանաձորում կասեցվել է խմորեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըԱշտարակում «ԳՕՍՏ ՇԻՆ» շինանյութի խանութի պահեստային հատվածում խոշոր հրդեհ է բռնկվելՀաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաoդային nւժերի ամպային հաշվողական հարթակըԱրմավիրի քրեական ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են բացահայտել«Սև ուրբաթը» Wildberries-ում․ ինչպես գտնել շահավետ առաջարկներ և անվտանգ գնումներ կատարել առցանցՄակրոնը Լը Պենին կոչ է արել ավելի համեստ լինելՊեսկով․ Պուտինը և Փաշինյանը բանակցությունների ընթացքում կքննարկեն Հայաստանում ռուսական ռազմաբազայի հարցըԵվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը երկօրյա այցով ժամանել է ՈւկրաինաՓոքր վթար՝ մեծ խցանում․ ի՞նչ դեր ունեն ՃՏՊ-ները Երևանի կաթվածահար երթևեկության մեջ և ինչպես ազատվել խցանումերից. մասնագետի առաջարկներըԻրաքի ռազմածnվային ուժերը երկրի տարածքային ջրերում վառելիքի մաքuանենգության կասկածանքով ձերբակալել են երկու նավԱՄՆ-ում ավելի քան 900 000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիԿասեցվել է «Շառոյան-Սարյան» ընկերության համեմունքների արտադրամասի արտադրական գործունեությունըԼևոն Արոնյանը գլխավորում է London Chess Classic 2026 միջազգային մրցաշարի մրցաշարային աղյուսակըՀնդկաստանում շուրջ 400,000 մարդ մասնակցել է տեղի Օրենսդիր ժողովի պատգամավորի դստեր հարսանեկան արարողությանը. ANIԵրևանում չինացուց 8 մլն դրամ են գողացելՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԹուրքիան և Իրանը երկարաձգել են իրանական գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը մինչև 2032 թվականըՄահացել է Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահըՏուլիպան մեկնաբանել է «Արարատ-Արմենիա»-ի՝ «Զալցբուրգ»-ից 2:0 հաշվով կրած պարտությունըԳետիկ գետ է բաց թողնվել շուրջ 20,000 կարմրախայտի մանրաձուկԱրդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի դատավորների միության՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ դիրքորոշման վերաբերյալԶինծառայnղների աշխատավարձերի բարձրացումը և կենսաթոշակային համակարգի բարեփոխումը պահանջում են միջոցներ, որոնք բյուջեում այժմ չկան. Ուկրաինայի վարչապետՀայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների կատարումը խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր իրավական պայմանն է. ադրբեջանցի պատգամավորՄեկնարկել է նոյեմբեր ամսվա անապահովության նպաստների վճարումըԷրդողանն աջակցել է «Բեշիքթաշին» Վրաստանում տեղի ունեցած բախումներից հետոՀայաստանը կյանքի տևողությամբ աշխարհում 116-րդ տեղում է. WorldometerԾանոթ ու միարժամանակ անհայտ …Քու–քլաքս–քլան գաղտնի կազմակերպությունBloomberg. Մեծ Բրիտանիային ցրտերի պատճառով էլեկտրաէներգիայի դեֆիցիտ է սպառնում15 ժամ տևած բանակցություններից հետո Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովն ավարտվեց կեսգիշերից քիչ անց՝ առանց որևէ արդյունքի. ՄադյարԿասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունըԵրևանում բախվել են «Տ5» երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը«Եվրոպացի քաղաքական գործիչները մտահոգված են Հայաստանում քաղաքական հետապնդումների պատճառով»Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պետերբուրգին, Կրասնոդարի երկրամասին, Լենինգրադի և Տուլայի մարզերին. կան տnւժածներԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով գրեթե 840,000 սպառող մնացել է առանց էլեկտրականությանԿոտայքի մարզում «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը փորձել են փախուստի դիմել և մեքենայով մոտ 500 մետր քարշ են տվել ոստիկանին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՍիմոն Աբգարյանը 2027 թվականի աշնանը կստանձնի փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավարի պաշտոնըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՌուսաստանն ու Չինաստանը աջակցում են Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. ԿոպիրկինՀՀ զինանշանի մասին օրենքում փոփոխություն է առաջարկվում․ ի՞նչ կփոխվի
Ամենադիտված