ՏԵՍԵՔ ԹԵ ԻՆՉՈՒ ԵՆ ԳՈՂԵՐԸ ԳԱԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆ. «Օրենքով գողերի» հավաք-սխոդկա` Հայաստանում
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾNyut.am-ի աղբյուրի հավաստմամբ հունիսի վերջին, ամենայն հավանականությամբ, Հայաստանում` Ծաղկաձորում տեղի կունենա «օրենքով գողերի» մեծ հավաք-սխոդկա: Հանդիպմանը կմասնակցեն նախկին ԽՍՀՄ տարածքի «օրենքով գողերը»` Շաքրո Մոլոդոյի գլխավորությամբ:
Ենթադրվում է, որ ծաղկաձորյան հավաքին կմասնակցի ավելի քան հարյուր քրեական հեղինակություն: Նրանց մեջ հայերի թիվը շատ չի լինի: Ենթադրվում է, որ «սխոդկային» կմասնակցեն նաև ազգությամբ ադրբեջանցի «օրենքով գողեր»:
Կայքի փոխանցմամբ, գողական աշխարհի խնդիրներից բացի, կքննարկվի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը: Կհստակեցնեն իրենց դիրքորոշումներն այս հարցի շուրջ: Աղբյուրի տեղեկություններով, հանցավոր աշխարհին ձեռնտու չէ այս տարածաշրջանի անկայունությունը,և նրանք ձգտելու են քայլեր ձեռնարկել խաղաղության հաստատելու ուղղությամբ: