Նորվեգիան մտադիր է կառուցել աշխարհում առաջին երթևեկելի ստորջրյա թունելը (լուսանկարներ)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
Նորվեգիայի բնական գանձերից մեկը երկարուձիգ ֆյորդերն են (հողի մեջ խորապես մխված ժայռոտ ափեր ունեցող, նեղ և ոլորուն ծովածոցեր), որոնք թեպետ շատ գեղեցիկ են, սակայն զգալի դժվարացնում են ճանապարհային ուղևորությունները:
Ինչպես նշում է techinsider.com-ը, ընդհանուր առմամբ, Նորվեգիայում կա 1.190 ֆյորդ, որոնց պատճառով մարդիկ չեն կարողանում կարճ ճանապարհով երթևեկել ու ջրային արգելքները շրջանցելու համար ծախսում են մի քանի հավելյալ ժամ:
Խնդիրը լուծելու համար Նորվեգիայի իշխանությունները մտադիր են ստորջրյա երթևեկելի թունելներ կառուցել վերոհիշյալ ֆյորդերից մի քանիսում, որից ամեն մեկի շինարարության համար, ըստ նախնական հաշվարկների, կծախսվի 25 մլրդ դոլար:
Աղբյուրը մանրամասնում է, որ առաջին ստորջրյա երթևեկելի թունելը ծրագրվում է կառուցել 219 կմ երկարություն, 6 կմ լայնություն և 1.3 կմ խորություն ունեցող Սոգնեֆյորդում:
Թունելն իր տեսակի մեջ կլինի առաջինն աշխարհում:


