Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Երգչուհի չեմ դարձել նման վայրում աշխատելու համար». Անի Քրիստի.

ՖՈՏՈ

Անի Քրիստին կրկին Երեւանում է: BRAVO.am-ին ամերիկաբնակ երգչուհին ասել է, որ հատուկ հրավերով է ժամանել հայրենիք. օրեր առաջ մասնակցել է Արամ Ավագյանի հեղինակային երգերի երեկոյին:

«Այն երջանիկ երգչուհիներից եմ, ում հանդիսատեսը շատ ջերմ է ընդունում ու դրական էներգիա փոխանցում: 8 տարվա դադարից հետո կրկին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացա իմ հանդիսատեսին, ինչի համար շատ ուրախ եմ: Հուսով եմ` որքան ես իրենց, նույնքան էլ իրենք էին ինձ կարոտել»,- նշել է Անին, ով հին ու սիրված երգերից բացի, պրեմիերայով է ներկայացել:

Անի Քրիստին Վարդան եւ Գաբրիել Շահինյանների հետ` Արամ Ավագյանի համերգին


Առաջիկայում երգչուհին մի շարք նորություններ է խոստանում իր երկրպագուներին. «Աշխատանքային առումով այցս գերծանրաբեռնված է: Տեղի մի շարք հեղինակների հետ նոր համագործակցություններ են սպասվում: Նոր երգերի գաղափարներ կան, որոնք պետք է կյանքի կոչվեն: Եթե ամեն բան հարթ ընթանա, նոր տեսահոլովակ նկարահանելու ցանկություն էլ ունեմ: Ինչպես նաեւ ակումբային մենահամերգով պետք է հանդես գամ: Օրն առաջիկա օրերին պարզ կլինի: Շատ եմ կարոտել իմ հայաստանյան հանդիսատեսին, ուզում եմ ամեն կերպ կարոտս առնել, բացի դա, մի շարք նոր երգեր ունեմ, որոնք կուզեմ նրանց ներկայացնել»:

Խոսելով ստեղծագործական կյանքի մասին՝ Անին ասել է.«Ես տեսակով այնպիսին եմ, որ իմ գործունեության հենց սկզբից էլ դադարներ շատ եմ ունեցել: Առաջիկա ամիսներն աշխատելու ու նորություններով ներկայանալու ամիսներ են: Դադարներն օգնում են նոր ստեղծագործությունների ծնվելուն: Ես չեմ կարող անընդհատ ու անորակ գործեր ներկայացնել»:

Նրա վստահեցմամբ` հետագայում էլ անդավաճան է մնալու իր ոճին.«Ես չեմ վախենում երկրպագուներ կորցնելուց: Երբ երգդ ու կատարումդ լավն են, նրանց թիվը հակառակը՝ աճում է: Չեմ կարող ու չեմ պատրաստվում ռեստորաններում երգել: Ես երգչուհի չեմ դարձել նման վայրերում աշխատելու համար: Թող ինձ ներեն բոլորը, բաց իմ մասնագիտությանն ավելի լուրջ եմ վերաբերվում: Առաջարկներ միշտ կան, բայց դա իմը չէ»:

Անի Քրիստին


Մինչ հունվարի 17-ն Անին վայելելու է Հայաստանը.«Երբ արտերկրում ես ապրում, այստեղի ամեն բանն ավելի ես սիրում ու արժեւորում: Քանի որ ժամանակս շատ է, որոշել եմ այս անգամ Երեւանից դուրս էլ շրջել, մեր գեղատեսիլ վայրերում լինել: Ուզում եմ վայելել այստեղ անցկացրածս ամեն մի օրը: Վրաստան էլ եմ գնալու. պապայիս արմատներն այնտեղից են: Պապիկ-տատիկիս շիրմին պետք է անպայման այցելեմ»:

Հայրենիքից երգչուհին նվերներով ծանրաբեռնված է հեռանալու.«Շատ-շատ եմ սիրում գնումներ անել: Բոլոր հարազատներիս ու ընկերներիս նվերներ եմ տանելու: Շատերն են Հայաստանից բերված իրերի սպասում, այդպես մեր երկրի կարոտն են առնում»:

 

Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԿոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասինՖրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվելՈւկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. ԶելենսկիՊեսկովը հայտարարել է, որ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներինԾանոթ ու միարժամանակ անհայտ … ՊորտուպեյաՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահԵրկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿ«Ընդդիմության մաքրում. Փաշինյանը բոլորին բանտարկում է»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)«Արարատ-Արմենիան» դրամատիկ խաղում պարտվեց «Տոռեենսեին»Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. ReutersԱՄՆ-ում hրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnhերԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 1 ներկայացուցիչՀրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մահը«Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը դադարեցնի դատական ​​հայցերը»Ինչո՞ւ սուպերմարկետներում «Ջերմուկ» գազավորված ըմպելիք չկա․ ընկերությունը պարզաբանում էՆոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ)Դատախազությունը Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան, գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոցՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունըԼոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում էՈւկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը. ԶելենսկիՄինչև երեկո ջուր չի լինելուՌԴ-ն ու ԱՄՆ-ը մոտ են համաձայնությունների ոչ միայն Ուկրաինայում կարգավորման, այլև ընդհանուր առմամբ Եվրոպայում անվտանգության հարցում. ԹրամփԱգարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnhԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասին29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումըՀայ թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը մտել են Ալեքսանդրապոլ. պատմության այս օրը (Նոյեմբերի 6)Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան ԱբրահամյանԹրամփը Սպիտակ տանը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետԵԼ․ «Յուվենտուս»-ը հաղթեց «Ալկմար»-ին, «Մարսել»-ը՝ «Բայեր»-ին․ այլ արդյունքներԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել է Ռուբիոյի՝ պետքարտուղարի պաշտոնից հնարավոր հեռանալու մասին լուրը«Արարատ-Արմենիա»-ն չորրորդ անընդմեջ պարտությունն է կրել Եվրոպայի լիգայումՀայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքից. ՌԴ ԱԳՆԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներ
Ամենադիտված