Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կազանյան փաստաթղթի, հայդուկային հռետորաբանության և իշխանության շարիկները խաղացնող դհոլազգիների մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղաքականության մեջ բավականին ազդեցիկ արգումենտ է՝ պայքարել, այսպես կոչված, հող հանձնողների և նրանց սատարողների դեմ...

Ուրիշ ի՞նչը կարող է ավելի ազդեցիկ հնչել, քան Հայրենիքը փրկելուն ուղղված կոչերն ու փոխզիջման մասին խոսողներին դավաճան հռչակելը:

Մինչդեռ քաղաքական ուժերը, որոնք նպատակ են դրել գալ իշխանության, բացի ի փառս հայրենյաց սրտաճմլիկ կոչեր բղավելը, չունեն Արցախյան հիմնահարցի լուծման որևէ կոնցեպտ, որևէ քաղաքական փաստաթուղթ, որը հիմնահարցի լուծման որևէ ողջամիտ դրույթ է պարունակում:

Ուշադիր հետևել եմ կազանյան փաստաթղթին, մանրակրկիտ վերլուծել եմ յուրաքանչյուր պարագրաֆը և փորձել եմ դրանք հակադրել հայաստանյան հիմնական քաղաքական խաղացողների ծրագրային դրույթներին: Չկա: Ոչ մի նորմալ ձևակերպված քաղաքական փաստաթուղթ, որը Արցախյան հիմնախնդրի լուծման ռացիոնալ տարբերակներ է առաջարկում ներկայիս իրողությունների պայմաններում, գոյություն չունի...

Այո, հեշտ է սեփական ընտրազանգվածին կերակրել ոչ մի թիզ հող լոզունգներով և հայդուկյան հերոսապատումներով, սակայն այն, որ քաղաքական ուժերը համարձակություն չունեն հանդես գալու իրավիճակին համահունչ որևէ քիչ թե շատ նորմալ փաստաթղթով՝ խոսում է քաղաքական համակարգի ամորֆության մասին...

Եվ գիտե՞ք որն է մեր պետականության թուլության հիմնական պատճառներից մեկը. մենք քաղաքականության նշաձողը չկարողացանք այս տարիների ընթացքում հիստերիկ հռետորաբանության սանդղակից տեղափոխել ծրագրային, կառուցվածքային դաշտ:

Մենք մշտապես առաջնորդվեցինք հալալ ա էս տղուն, հլա տես ոնց ա խզարում դատարկ, անպտուղ տրամաբանությամբ, ինչը ծնեց դհոլների և դհոլազգիների հսկայական մշակույթ:

Մեր հերոսը եղավ անծրագիր հիստերիկն ու իշխանությանն ամենաբարձր հայհոյող այսրոպեական կիսագրագետը, ովքեր հետագայում լիուլի վարձատրվեցին պաշտոններով և սկսեցին խաղալ իշխանության համապատասխան շարիկների հետ...

Այնպես որ, ինձ համար, որպես ՀՀ քաղաքացու, դհոլների լիմիտը սպառված է... Եվ որ քաղաքական ուժը ճղճղիկ ու պաթետիկ հռետորաբանությունից այն կողմ չանցավ՝ ինձ համար պոտենցիալ դհոլազգի է ու լավրով է արվելու իմ տեսադաշտից...

Վարուժան Բաբաջանյան

Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Աստիճանավոր գայլիկոն«Հայաստանի համար ռիսկայնին է «Էլեկտրական ցանցերի» ազգայնացումը»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՆԳ նախարարությունը ներկայացնում է Հայաստանի թվային անձնագիրը «Հայաստանում Եկեղեցու ղեկավարի դեմ դատական ​​գործընթաց սկսելու հերթական փորձը»Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Տավուշում հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 102 դոլարի ՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են ուկրաինական 244 ԱԹՍ, հարվածներ հասցրել մի շարք թիրախների Հայաստանում կայացել է անկախության հանրաքվե, որտեղ ընտրողների 99 %-ը կողմ է արտահայտվել ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալուն և անկախ հանրապետություն ստեղծելուն. պատմության այս օրը (սեպտեմբեր 21)Ողբերգական դեպք․ արջը հարձակվել է կնոջ վրա․ ՌԴ Հայրենիքի հզորացման ու զարգացման և մեր ժողովրդի անսասանության ու հավերժության աղբյուրն անկախությունն է․ Արամ Ա «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է քվեների 57,85 տոկոսը. հայտնի են ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները Հնդկական օվկիանոսում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ Մարկինյոսի գոլի շնորհիվ ՊՍԺ-ն հաղթեց «Մարսել»-ին ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին uպառնալիքներին․ Վեհափառ Հայաստանը նշում է Անկախության օրը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Իսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՔաղաքական գործիչը գնահատել է Հայաստանի հնարավորությունները թուրքական էքսպանսիան կանգնեցնելու հարցումԷդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր
Ամենադիտված