Կարո Եղնուկյանը ձերբակալվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը նախօրեին ձերբակալվել է, հաստատում են ԱԱԾ-ից:
Եղնուկյանը ձերբակալվել է «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու և նրանց հետ հեռախոսային կապ ունենալու համար:
Երեկ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատից հայտնել էին, որ ԱԱԾ-ից ներկայացած աշխատակիցները մի քանի ժամ խուզարկել են Կարո Եղնուկյանի բնակարանը: