Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարուն Սոբտի. «Ես սիրում եմ իմ հայ երկրպագուներին»

ՖՈՏՈ

«Ի՞նչ կոչել այս սերը» հեռուստասերիալը հայ հանդիսատեսին հայտնի դարձավ, երբ սկսեց ցուցադրվել «Արմենիա» հեռուստաալիքով: Ե՛վ սցենարը, և՛ դերասանական կազմը ստիպում են, որ հազարավոր հեռուստադիտողներ հմայված դիտեն հեռուստասերիալը: Սեր, պայքար, մշակույթ, ավանդույթներ… Այս ամենի հետ մեկտեղ հմայիչ դերասաններ… Եվ գլխավոր դերում դերասան, մոդել Բարուն Սոբտին…

Բարուն Սոբտին ծնվել է 1984 թվականին Դելիում, փենջաբական ընտանիքում: Ավարտել է Սուրբ Մարկի դպրոցը: Յոթ տարի աշխատել է «Jindal Telecom» ընկերությունում՝ որպես մենեջեր: Առաջին դերն ստանձնել է 2009 թվականին «Shraddha» («Շրադհա») հեռուստասերիալում, այնուհետև 2010 թվականին էպիզոդիկ դերով հանդես է եկել «Dill Mill Gayye» («Սրտերի հանդիպում») և գլխավոր դերով՝  «Baat Hamari Pakki Hai» («Մենք պայման ունենք») հեռուստասերիալներում:

«Ի՞նչ կոչել այս սերը» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո սկսել է նկարահանվել Բոլիվուդում: 2012 թվականին Բարուն Սոբտին զբաղեցրել է «10 ամենասեքսուալ ասիացի տղամարդկանց շարքի» 10-րդ հորիզոնականը: Բարուն Սոբտին Հնդկաստանի միակ հեռուստատեսային դերասանն է, ով ունի Star Parivaar Awards-ի չորս մրցանակ Արնավի դերի համար:

Մեզ հաջողվեց հարցազրույց վերցնել հայտնի դերասան Բարուն Սոբտիից:

–   Պարոն Սոբտի, խնդրում եմ նշեք Ձեր դերասանական կարիերայի սկիզբը և ընթացքը:

– Դերասանական գործունեությունս սկսել եմ 2009 թվականից: Դելիում էի աշխատում, երբ ընկերներիցս մեկը՝ Կարան Վահին, ինձ տարավ Մումբայ` ներկայացմանը ունկնդրելու (քասթինգի): Ես դեռ նոր էի սկսել դերս, երբ պրոդյուսերներն ինձ ընդունեցին որպես ներկայացման դերասան:

– Ե՞րբ Ձեզ կայացած դերասան զգացիք, ո՞ր տարիքում:

– 2009 թվականին՝ 25 տարեկան հասակում, ես հասկացա, որ դերասան եմ:

– «Ի՞նչ կոչել այս սերը» (“Iss Pyaar Ko Kya Naam Doon?”) հեռուստասերիալի համար Դուք ստացաք չորս մրցանակ: Ցանկալի է իմանալ Ձեր հոր արձագանքն այդ առթիվ:

– «Ի՞նչ կոչել այս սերը» հեռուստասերիալը իմ սիրած շոուներից է մինչ այսօր, ես կարոտում եմ այդ օրերը: Երբ հայրը տեսավ իմ մրցանակները, հիացմունքով արձագանքեց և ասաց. «Դու շատ խելացի ես, և ես հպարտանում եմ քեզնով: Աստված քեզ պահապան, շարունակիր այդպես»:

– Ունե՞ք նախընտրած դերասան, որին կցանկանայիք նմանվել:

– Ես ուզում եմ խաղալ Ամիր Խանի նման, քանի որ նա իմ սիրած դերասանն է:

– Ո՞ր գրողի ստեղծագործությունն է ձեզ հրապուրում:

– Ինձ հրապուրում է Գաուտամ Հեջեի (Gautam Hedge) ստեղծագործությունը:

– Ձեր տիկինը սիրո՞ւմ է Ձեր կյանքը արվեստում:

– Այո, նա ինձ վստահում է, և դա ինձ բավարար է:

– Ինչպիսի՞ն է Հայաստանը Ձեր պատկերացմամբ:

– Հայաստանը գեղեցիկ երկիր է, և ես շատ շուտով կժամանեմ Հայաստան: Սիրում եմ իմ հայ երկրպագուներին:

Ամալյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիԹաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՄարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. Պեսկով67-ամյա Մադոննան Նյու Յորքում ելույթ է ունեցել Dolce & Gabana-ի ներքնազգեստով Մեքսիկայում վառելիքատար ցիստեռն է պшյթել. կան վիրավnրներԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «SHACMAN» բեռնատարըԻրանի գերագույն առաջնորդը հանրության առջև չի հայտնվում անվտանգnւթյան միջոցառումների բերումով և համապատասխան մարմինների հանձնարարականներով. ԱրաղչիԵՄ-ի և «Հայ Վիրտուոզների» մասնակցությամբ նշվեց Երեխաների միջազգային օրըՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմաԹրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեին ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմnւմՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. Պեսկով Նորամուծություն ԱԱ-2026-ում. ՖԻՖԱ-ն փոխում է նախախաղային արարողության կանոնները Քննչական գործողությունների արդյունքում՝ 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց uպանnւթյունը. ՔԿ Ռուսաստանը սպասում է «3+3» հանդիպմանը Բաքվում կամ Երևանում Ադրբեջանցիներ տեղափոխող նավ է հարձակման ենթարկվել, զnhեր կան Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում. ՌԴ ԱԳՆ Հարցումների շուրջ աղմուկը․ ինչո՞ւ է փոխվում իշխանության քարոզչական մարտավարությունը «Հայաստանը նահանջում է. Ռուսաստանը ճնշո՞ւմ է գործադրում. Քաղաքագետ Ուխովը բացատրել է, թե ինչո՞ւ է Փաշինյանը «սուրհանդակ» ուղարկել»Հայաստանի՝ դեպի ԵՄ ձգտմամբ պայմանավորված կոլիզիային պետք է մոտենալ աշխատանքային կարգով. Օվերչուկ Մաhվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում Հարցումների գլխավոր ուղերձը․ ընդդիմության հանրագումարային աջակցությունը գերազանցում է իշխանության վարկանիշը Մենք հաղթանակի կհասնենք կա՛մ թղթի վրա, կա՛մ ռшզմական ճանապարհով. Թրամփ Լիբանանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Դիբբին քաղաքը՝ այնտեղից իսրայելական nւժերի դուրսբերումից հետո Ծանոթ ու միարժամանակ անհայտ … հնդկաձավար«Հայաստանում մոտենում է «Փաշինյանի ընտրությունների» ժամանակը»Շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օր․ պատմության այս օրը (05 հունիս)Եթե նման օրենք կա, ուրեմն դու արդեն ինքդ ես հարցը կտրուկ դրել, բայց այդ դեպքում եկեք պատասխանատու լինենք մեր խոսքերի համար և դիմենք ժողովրդին. Լավրովը՝ ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցության մասին Վթար է․ ջուր չի լինելու Հիանալի կլիներ, եթե նրանք հանդիպեին․ Թրամփը՝ Պուտինի և Զելենսկու մասին Հունիսի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Հայաստանի հանրային ռադիոընկերությունը կվերազինվի և կհիմնանորոգվի. Հատկացվեց 198 մլն դրամԿանադայի ափերի մոտ երկու ամսում յոթ կետ է սատկել․ CTV10,000 ծաղկից բաղկացած խմբաքանակը վաղը Հայաստանից կհասնի Լատվիա. Ֆոն դեր ԼայենԵՄ-ն հրատապ կերպով Հայաստանին է հատկացնում ավելի քան 50 միլիոն եվրո. Ֆոն դեր Լայենը՝ ՀՀ-ի դեմ ՌԴ-ի վերջին uահմանափակումների վերաբերյալԹմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտիցՍալադինի և Քրիստոսի ծաղիկը. Կարո՞ղ է լեգենդար դամասկոսյան վարդը գոյատևել գլոբալ տաքացմանըՀենրիխ Մխիթարյանը Երևանում ներկա է գտնվել Հայաստանի հավաքականի նախկին խաղացողի հարսանիքինԱրմենչիկն իսպաներեն երգ է ներկայացրել՝ «Bajo La Luna» Երևանը կարող է ընտրել ԵՄ-ն, բայց ոչ ի հաշիվ Ռուսաստանի. Օվերչուկ Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանում կայանալիք ընտրությունների վերաբերյալ չի փոխվել. ԶախարովաՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն ցորեն, գարի և պարարտանյութերՀնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. կան զnhեր և վիրավnրներԱրփինե Սարգսյանը պարգևներ է հանձնել ՆԳՆ մի շարք ծառայողներիՌուսաստանն անհրաժեշտ է համարում Ադրբեջանի հետ հարաբերությունների վերագործարկումը․ Զախարովա Արտակարգ դեպք՝ ԵրևանումԿներվեն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների՝ մինչև 2023 թվականն ունեցած որոշ վարկային պարտավորություններ 2026 թ. -ի 1-ին կիսամյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 334 անձնագիր
Ամենադիտված